Այս անգամ կրկին ունեցանք հյուրեր Վարսերց, և իհարկե արդեն ուրիշ խումբ էր։ Նրանց հետ հանդիպեցին Սուրբ երրորդ եկեղեցում և ծանոթանալուց հետո անմիջապես գնացինք գեղարվեստի դպրոց՝ կավագործության Ընկեր Ալիսի մոտ։ Շնորհակալ ենք լավ ընդունելության համար: Այս անգամ կրկին ինձ կօգնեն նկարների շարքը։


Եվ երբ ծանոթացանք միմիանց հետ անցանք աշխատանքի։ Ու թեման հազարյան հավքն էր։ Նրանցից յուրաքանչյուրը հավքին տեսնում էր յուրովի, և կաին լավ աշխատանքներ, որոնք հիմա ներքևում կտեսնեք։ Փոքրիչ շատ են լինելու լուսանկարները։

Եվ իհարկե նրանցին մի քանիսը ունեին իրենց պատկերացումները այդ պատմվածքի շուրջ։ Եղանք նաև գեղարվեստի դպրեցի տանիքում, տեսան մեր աշակերտների նկարած նկարները պատերին, որոնք իդեպ շտ գեղեցիկ են։

Որից հետո քայլքով շարժվեցինք դեպի քոլեջ՝ գինեգործարան, և մեզ շատ ջերմ ընդունեց Ընկեր Արտակը, ով աշակերտների հետ մշակում է ամբողջ խաղողի այգիները և ստանում գինին։ Եվ մենք նաև հյուրասիրեցինք մեր պատրաստած գինին մեր հյուրերին։
Զրուցեցինք սեղանի շուրջ և շարժվեցինք դեպի Մայր դպրոց ընդմիջում անելու և մասնակցել Ֆուտբոլային մրցաշարին։

Խաղից հետո գնացին լողավազան և ագարակ տեսնելու մեր հրաշք ձիուկներին։


Եվ այստեղից մեկնեցինք ևս մեկ անգամ հանգստանալու, որպեսզի մասնակցեինք մեդիաուրբաթին։ Իսկ հետո մենք միմիանց հրաժեշտ տվեցինք և բարի ճանապարհ մաղթեցինք նրանց։ Հուսով եմ նրանց նույնպես դուր եկավ մեր դպրեցը և շրջակա միջավայրը։ Կսպասեմ նոր հյուերի մեծ սիրով։











































