
Համո Սահյանը՝Հմայակ Սահակի Գրիգորյանը, ծնվել է 1914 թ. ապրիլի 14-ին
ներկայիս Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ Հետագայում գրական
անունը կազմել է անվան կրճատումով և հայրանվան սկզբնամասով:
1927-ին տեղափոխվել է Բաքու՝ մորեղբոր մոտ: Այնտեղ էլ ստացել է միջնակարգ
կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական
ինստիտուտի լեզվագրական բաժինը։ 1939-41-ին աշխատել է Բաքվի «Խորհրդային
գրող» ամսագրում՝ որպես գրական աշխատող։ 1941-45 թթ. Հայրենական մեծ
պատերազմի ժամանակ ծառայել է ռազմածովային ուժերում՝ որպես Կասպիական
նավատորմի նավաստի։
Վերադառնալով պատերազմից՝ 1945-51 թթ. աշխատել է Բաքվի «Կոմունիստ»
հայերեն թերթի խմբագրությունում՝ որպես գրական աշխատող:
1951 թ. տեղափոխվել է Երևան: 1951-54 թթ. աշխատել է Երևանի «Ավանգարդ»
թերթում՝ որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում՝ դարձյալ որպես բաժնի
վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Հետագա տասնամյակներին գերազանցապես զբաղվել է գրական աշխատանքով:
Համո Սահյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Որոտանի եզերքին»
վերնագրով լույս է տեսել 1946 թվականին: Ստալինի անձի պաշտամունքի վերջին
տարիներին տպագրել է բանաստեղծական երեք անհաջող ժողովածուներ:
Հետագայում հրատարակել է «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի»
(1958), «Հայաստանը երգերի մեջ» (1962), «Մայրամուտից առաջ» (1964) , Քարափների
երգը (1968) ժողովածուները:
1972 թ. լույս է տեսել «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար Սահյանն
արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի
1970-80-ական թթ. տպագրվել են նաև «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր
աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։
1998թ. հետմահու լույս է տեսել Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ
բանաստեղծությունների ժողովածուն:
Կատարել է թարգմանություններ Պուշկինից, Եսենինից, Լորկայից և ուրիշներից։
Մահացել է 1993 թ. հուլիսի 17-ին Երևանում։ Աճյունն ամփոփվել է Կոմիտասի
անվան պանթեոնում:
ՋՐԻ ՊԵՍ
Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:
Վերլուծություն
Իրականում շատ դժվար եմ հասկանում Համո Սահյանի մտքերը: Մի քանի բանաստեղծություն կարդալուց հետո ընտրեցի սա: Այս բանաստեղծության մեջ խոսվու է ջրի պարզության մասին: Այստեղ մի տող կա որը ինձ շատ է դուր եկել:Լվանայի քեզ, աշխարհը, Ու մաքրեի ջրի պես, այս նախադասությունը կարդալուց հետո իմ մեջ շատ տպավորվեց, քանի որ խոսվում է հիշողությունների մասին, և ես ինչպես հասկացա այդ հիշողությունները լավը չէին: Հեղինակը ցանկանում է ազատվել այդ հիշողություններից պարզ մաքուր ջրի օգնությամբ: Այսինքն չի ցանականում ո ինչ որ հիշողության հետք մնա իր կյանքում, քանի որ այդ հիշողությունները մաքուր, պարզ և լավը չէին:Եվ վերջում հեղինակը ասում է Թող գեթ մի օր ապրեի, բայց ապրեի ջրի պես,: Հեղինակը ցանկանում է ասել , որ նա ցանկանում է ապրել մաքուր, պարզ և հեշտ կյանքով ինչպես ջուրը: Իրականում ես համամիտ չեմ Սահյանի հետ, քանի որ կյաքնում առանց հիշողության ապրել չես կարող: Իչքանել հիշողությունը լինի վատը կամ ոչ դուրեկան մեկ է այն կյանքում իր իմաստնեն է թողնում: Իսկ ապրել առանց դժվարության դա հնարավոր չէ:
Օրինակ իմ ամբողջ միտքն կազմված է տարբեր հիշողություններից, և ես առանց դրանց չեմ կարող։ Ինձ համար շատ կարևոր է հիշողությունները, դա նման է ինձ մոտ ադամանդի շատ թանկ է։ Հուսով եմ դուք էլ ունեք հիշողություններ և ամենաշատը դրական քանի բացասական։