Posted in Անգլերեն

First aid

The importance of first aid awareness in schools

First aid is an important tool in quickly responding to accidents to ensure that injuries can be efficiently and promptly dealt with before a trained medical professional arrives to administer more specialised treatment. First aid in schools is especially helpful as children often get into accidents that can need swift care in order to prevent things from escalating. Whether it’s a minor injury or something more serious like a fracture, preventing further complications is paramount. Ensuring there are trained first aiders within the school will help a school be a safer environment for everyone. Here are just some of the benefits that come from having a first aider on site.

A quick response

Since some accidents won’t require any professional treatment provided injuries don’t get aggravated, a speedy response from a first aider will prevent things from getting any worse and provide the necessary care. It’s natural for children to be upset when they get injured, so reassuring them as soon as possible will help calm them down and get them feeling better.

First aid can save lives

When it comes to more serious injuries, first aid provides an essential role in keeping a casualty from getting worse and helps to stabilise their condition before professional help can arrive. CPR plays a core role in first aid training and quick application is crucial, so having a trained first aider on site who can stay composed under pressure is highly beneficial.

A greater sense of safety

Becoming trained on first aid methods will help you to feel more secure and confident when deal with emergency situations as you will know the most efficient ways to deal with the situation. An added benefit of this is that the people around you, be it students or other teachers and staff, will also feel more reassured knowing that there are trained people on site.

Աղբյուրը։

Posted in հայոց լեզու, Գրականություն

ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Բանաստեղծություններ

Համո Սահյանը՝Հմայակ Սահակի Գրիգորյանը, ծնվել է 1914 թ. ապրիլի 14-ին
ներկայիս Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ Հետագայում գրական
անունը կազմել է անվան կրճատումով և հայրանվան սկզբնամասով:
1927-ին տեղափոխվել է Բաքու՝ մորեղբոր մոտ: Այնտեղ էլ ստացել է միջնակարգ
կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական
ինստիտուտի լեզվագրական բաժինը։ 1939-41-ին աշխատել է Բաքվի «Խորհրդային
գրող» ամսագրում՝ որպես գրական աշխատող։ 1941-45 թթ. Հայրենական մեծ
պատերազմի ժամանակ ծառայել է ռազմածովային ուժերում՝ որպես Կասպիական
նավատորմի նավաստի։
Վերադառնալով պատերազմից՝ 1945-51 թթ. աշխատել է Բաքվի «Կոմունիստ»
հայերեն թերթի խմբագրությունում՝ որպես գրական աշխատող:
1951 թ. տեղափոխվել է Երևան: 1951-54 թթ. աշխատել է Երևանի «Ավանգարդ»
թերթում՝ որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում՝ դարձյալ որպես բաժնի
վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Հետագա տասնամյակներին գերազանցապես զբաղվել է գրական աշխատանքով:
Համո Սահյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Որոտանի եզերքին»
վերնագրով լույս է տեսել 1946 թվականին: Ստալինի անձի պաշտամունքի վերջին
տարիներին տպագրել է բանաստեղծական երեք անհաջող ժողովածուներ:
Հետագայում հրատարակել է «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի»
(1958), «Հայաստանը երգերի մեջ» (1962), «Մայրամուտից առաջ» (1964) , Քարափների
երգը (1968) ժողովածուները:
1972 թ. լույս է տեսել «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար Սահյանն
արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի

1970-80-ական թթ. տպագրվել են նաև «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր
աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։
1998թ. հետմահու լույս է տեսել Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ
բանաստեղծությունների ժողովածուն:
Կատարել է թարգմանություններ Պուշկինից, Եսենինից, Լորկայից և ուրիշներից։
Մահացել է 1993 թ. հուլիսի 17-ին Երևանում։ Աճյունն ամփոփվել է Կոմիտասի
անվան պանթեոնում:

ՋՐԻ ՊԵՍ

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:

Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

Վերլուծություն

Իրականում շատ դժվար եմ հասկանում Համո Սահյանի մտքերը: Մի քանի բանաստեղծություն կարդալուց հետո ընտրեցի սա: Այս բանաստեղծության մեջ խոսվու  է ջրի պարզության մասին: Այստեղ մի տող կա որը  ինձ շատ է դուր եկել:Լվանայի քեզ, աշխարհը, Ու մաքրեի ջրի պես, այս նախադասությունը կարդալուց հետո իմ մեջ շատ տպավորվեց, քանի որ խոսվում է հիշողությունների  մասին, և ես ինչպես հասկացա այդ հիշողությունները լավը չէին: Հեղինակը ցանկանում է ազատվել այդ հիշողություններից պարզ մաքուր ջրի օգնությամբ: Այսինքն չի ցանականում ո ինչ որ հիշողության հետք մնա իր կյանքում, քանի որ այդ հիշողությունները մաքուր, պարզ և լավը չէին:Եվ վերջում հեղինակը ասում է Թող գեթ մի օր ապրեի, բայց ապրեի ջրի պես,: Հեղինակը ցանկանում  է ասել , որ նա ցանկանում է ապրել  մաքուր, պարզ և հեշտ կյանքով ինչպես ջուրը: Իրականում ես համամիտ չեմ Սահյանի հետ, քանի որ կյաքնում առանց հիշողության ապրել չես կարող: Իչքանել հիշողությունը լինի վատը կամ ոչ դուրեկան մեկ է այն կյանքում իր իմաստնեն է թողնում: Իսկ ապրել առանց դժվարության  դա հնարավոր չէ:

Օրինակ իմ ամբողջ միտքն կազմված է տարբեր հիշողություններից, և ես առանց դրանց չեմ կարող։ Ինձ համար շատ կարևոր է հիշողությունները, դա նման է ինձ մոտ ադամանդի շատ թանկ է։ Հուսով եմ դուք էլ ունեք հիշողություններ և ամենաշատը դրական քանի բացասական։

Posted in Նախագծային աշխատանք, հայոց լեզու

Առաջադրանք

  1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
    կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
    Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
    Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
    Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
    Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
    Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թույնաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։

  1. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։
    Ակունք – 2 ձայնավոր, 3 բաղաձայն
    բարձունք – 2 ձայնավոր, 5 բաղաձայն
    խճանկար – 2 ձայնավոր, 5 բաղաձայն
    անդունդ – 2 ձայնավոր, 4 բաղաձայն
    հրաժեշտ – 2 ձայնավոր, 5 բաղաձայն
    պայթյուն – 2 ձայնավոր, 5 բաղաձայն
    դաստիարակ – 4 ձայնավոր, 5 բաղաձայն
    մանրէ – 1 ձայնավոր, 4 բաղաձայն
    սրբատաշ – 2 ձայնավոր, 5 բաղաձայն
    անընդհատ – 3 ձայնավոր, 5 բաղաձայն
    սրընթաց – 2 ձայնավոր, 5 բաղաձայն
    մերթընդմերթ – 3 ձայնավոր, 8 բաղաձայն
    մտավոր – 2 ձայնավոր, 4 բաղաձայն
    դազգահ – 2 ձայնավոր, 4 բաղաձայն

5.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ, էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսնյան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա։

Posted in Նախագծային աշխատանք, Էկոլոգիա

Շինարարական աղբ և նրա խնդիրները, ինչպես նաև հասարակության կողմից ստեղծվող կենցաղային աղբ

Ի՞նչ է աղբը

 Անձի կողմից ցանկացած օբյեկտի հեռացումն է՝ ցամաքի վրա կամ ջրերում, ասենք հետիոտնի, տրանսպորտային միջոցից կամ տարածքից: Աղբը հանելը նշանակում է նաև աղբը հանել կամ հանձնել կամ թույլ տալ, որ աղբը պայթեցվի, կամ ընկնի տարածքից կամ տրանսպորտային միջոցից: Դա կարող է նշանակել նաև չթույլատրված թռուցիկների և պաստառների տեղադրում կամ մաստակ, սննդի և ըմպելիքների տարաների, կենցաղային տեխնիկայի, կահույքի և շինարարական / քանդման թափոնների աղբը հեռացնելը և այլն:

Ոտքեր կամ մեքենայից ցած նետելը

Ապօրինի թափելը և աղբահանությունը հաճախ կապված են տրանսպորտային միջոցների հետ: Օրինակ ՝ մարդիկ, ովքեր ծխախոտի կտորներ են նետում կամ քողարկված տեղեր են քշում ՝ անցանկալի իրերը թափելու համար:

Ինձ թվում է, որ բոլորդ էլ ամեն օր տեսնում եք ձեր շրջակա միջավայրում աղբ հասարակական վայրերում, և այդքանել հաճելի չէ տեսնել և շնչել այդ տհաճ հոտերը։ Ես ուղղակի վստահ եմ որ ձեզնից Յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ աղբ է թողել իր ետևից ցանկաված վայրում, կամ ուղղակի չի ցանկացել աղբաման փնտրել և նետել է հատակին։ Մի՛ արեք, մի ալարեք և աղբը նետեք աղբամանի մեջ, հատկապես հիմա երբ գրեթե ամենուրեք տեղադրված են հատուկ աղբամաններ և տեսակավորման աղբամաններ։ Եվ եթե տեսնում եք նմանատիպ պահվացք փոքրերի կողմից նրանց ասեք որ դա վատ է և այլևս չկրկնեն։

Ինչպես կա կենցաղային աղբ նման կերպ կա նաև իհարկե շինարարական աղբ, որն իր հերթին աղտոտում է շրջակա միջավայրը։ Բայց այս հարցն ավելի անմխիթաար վիճակում է, քանի որ չկա հատում աղբաման կամ վայր որ հենց այնտեղ լինի։ Ամենուրեք շին․ աղբեր են և նրանք չեն պակասում, ընդհակառակը միայն շատանում են և տարածվում, իսկ այդ հարցով ոչ ոք չի զբաղվում։ Ինչու այն չվերամշակել և որոշ չափով քչացնել աղբը և իր տարածումը։

աղբ և թափոններ

Աղբը շատ է ինչպես քաղաքում այդպես էլ գյուղերում և մարզերում։ Քաղաքում ինձ թվում է ավելի հեշտ կլինի մաքրելը, քան գյուղերում կամ մարզերում, քանի որ քաղաքում հնարավորություններն ավելի շատ են քան այլ վայրերում։ Այն նաև շատ է տների դիմաց, մարդիկ հանում են որպեսզի աղբահավագները այն տանեն, բայց նրանք չեն գալիս և չեն տանում, իսկ եթե գալիս են աղբահան մեքենայով հնարավոր չէ տանել, և այն այդպես շարունակում է մնալ և փչացնել տարածքը։

աղբ և թափոններ

Խնդրեմ շատ վառ օրինակ թե ինչպես է այս ամենը ախտոտում միջավայրը։

Շարունակելի․․․

Նածագծի մասնակից ՝ Մնացականյան Մարիամ

Posted in Հայոց Լեզվի Քերականություն

Ակսել Բակունց Խոնարհ աղջիկը վերլուծություն

Երկու ընկեր են լինում: Մի անգամ Ձորագյուղի մոտով անցնելիս նա հիշեց, որ այդտեղ եղել է: Մյուս ընկերը հարցրեց թե ինչու և նա պատասխանեց, որ երբ տասնյոթ-տասնութամյա տղա էր բանտից նոր էր ազատվել և մի որոշ ժամանակ պետք է քաղաքում չերևար: Նրան նրա հարազատները հրավիրեցին Ձորագյուղ ուսուցիչ աշխատելու, իսկ նա այդ ժամանակ շատ եռանդ ուներ: Նա աշխատում էր, երբ մի օր անտառում հանդիպեց մի գեղեցիկ աղջկա: Աղջկա անունը Խոնարհ էր: Նա հավանեց այդ աղջկան և սկսեց թաքուն հետևել նրան: Խոնարհի փոքր քույրը սովորում էր այդ տղայի դասարանում: Առաջ նա վերաբերվում էր այդ աղջկան ինչպես մնացածներին, իսկ այդ իմանալուց հետո նա ավելի սիրալիր էր աղջկա հետ: Մի օր Խոնարհի ծնողները հրավիրեցին նրան իրենց տուն ընթրելու: Նա մերժեց, պատճառաբանելով որ զբաղված է և գիրք է կարդում: Նրանք դրանից նեղվեցին: Նա զղջաց, որ չի գնացել, բայց նրան հանդիմանեցին և նորից չհրավիրեցին: Անցան ամիսներ և արդեն գնալու ժամանակն էր: Երիտասարդ տղան շատ էր ուզում տեսնել Խոնարհին և որոշեց կազմակերպել ավարտական հանդես: Նա ասաց երեխաներին, որ բոլոր հարազատներին հրավիրեն: Հանդեսի ժամանակ եկել էր նաև Խոնարհը: Նա ուղղում էր քրոջ շորերը: Տղան եկավ և նստեց Խոնարհի կողքին և բռնեց նրա ձեռքը: Բայց Խոնարհը քաշեց ձեռքը և օգնեց քրոջը: Գնալու ժամանակ նա ուզեց տեսնել Խոնարհին, բայց չգտավ: Տարիներ անց երբ ընկերոջ հետ այդտեղով անցնում էին նրանք նորից տեսան Խոնարհին: Նրա ընկերը ասաց, որ մի քանի օր առաջ Խոնարհն էր եկել և մի բուռ ցորեն էր խնդրում: Նա ասում էր, որ ամուսինը մահացել էր, իսկ իրենց միակ կովը սատկել էր: Տղան ճանաչեց Խոնարհին, բայց աղջիկը՝ ոչ:

Ես հավանեցի պատմությունը: Իմ կարծիքով մի փոքր դաժան էր: Աղջկա ընտանիքը նեղացել էր, որ մերժեց իրենց ընթրիքի հրավերը, բայց կարող էին նորից հրավիրել: Դրա համար Խոնարհը չպետք է խուսափեր ուսուցչից և այդքան երկար նեղացած մնար: Նա գոնե կարող էր կարծիք հայտնել հանդեսի մասին: Իսկ տղան, եթե այդքան շատ էր ուզում կարող էր ներեղություն խնդրել և նրանց հրավիրել իրենց տուն: Կամ խնդրել, որ որևիցե հարմար օր նրանք նորից հրավիրեն: Ամեն մեկը իր մեղավորությունը ունի: Եթե ամեն ինչ այդպես չլիներ ուսուցիչն ու Խոնարհը կարող էին ընկերներ լինել։

Posted in Գրականություն

Գրիգոր Զոհրապ, «Մագդաղինե», Վերլուծություն

Աշխարհում միայն մարդը ունի բարոյականության գիտակցում: Ըստ հայերեն օնլայն բառարանի՝ բարոյականությունը մարդու վարքագծի՝ վարվելակերպի՝ հասարակության մեջ իրեն պահելու նորմաների ամբողջությունն է, մարդու բարոյական հատկանիշները, իսկ նեղ իմաստով՝ առաքինություն, ընտանեկան ու սեռական անպարսավելի վարքագիծը: Մագդաղինեն այդքան էլ չէր տեղավորվում այդ նորմաների մեջ: Բայց օնլայն բառարանը միշտ չէ, որ ճիշտ է և ընդունելի. թեև այն գրվել է մեր հասարակության մեջ գտնվող մարդու(մարդկանց) կողմից:
Մագդաղինե – 20 տարեկան մի աղջիկ, ով իր փոքր եղբորը և քրոջը պահելու համար զբաղվում էր մարմնավաճառությամբ: Նա կորցրել էր իր մորը, իսկ հորը ընդհանրապես չէր տեսել: Նա վախենում էր հաղորդություն ստանալուց, քանի որ հաջորդ և մյուս օրերին շարունակելու էր «մեղք գործ»: Բայց միևնույն է, նա բոլոր քրիստոնյաների պես պաս էր պահում, իսկ շաբաթվա վերջին օրը՝ ծոմ: Ուսում երբեք չէր ստացել, բայց «մեծ սրտի» տեր էր, այնքան գեղեցիկ էր, որ նրա գեղեցկությունը «նախճիրներ կգործեր»: Շատերը դատում էին Մագդաղինեին իր աշխատանքի համար, բայց արդյո՞ք դա անբարոյականություն էր: Իմ կարծիքով՝ ո՛չ: Նա ստիպված էր գնալ այդպիսի զոհողության՝  լիովին հասկանալով իր մեղքը, հասարակության կարծիքը տանջում էր նրան: Հասարակությունը,  որի մեջ մտնում էր քահանան, իրավունք չուներ արհամարհել աղջկան:Հասարակությունը պարտավոր է օգնել իր կողքինին, իր անդամին, այլ ոչ թե քննադատի և պարսավի: Եթե չի էլ կարողանում օգնել, ուրեմն թող լռի և կողք քաշվի: Մի կողմից էլ անընդունելի է Մագդաղինեի արարքը, որովհետև այդքան էլ հեշտ չէ հասկանալ, տարբերել այդ գործով զբաղվող մարդկանց, նրանց դրդող պատճառները: Մագդաղինեի անընդունելի ապրելակերպը դժվար հանգամանքներից ելնելով ծայրահեղ դեպքում կատարված արարք էր:
Ընտանիքը պահելու հանգամանքը, իմ կարծիքով, արդարացնում է նրա արարքը: