Posted in Նախագծային աշխատանք

Հասարակագիտական ստուգատես. հանդիպում դիվանագետ՝ Արա Պապյանի հետ

Մարտի 1-ից մեր կրթահամալիրում մեկնարկվել է հասարակագիտական ստուգատես, որի ընթացքում դպրոցի սովորողները հանդիպում են մի շարք հասարակագիտական գործիչների հետ և քննարկում տարբեր թեմաներ:

Այսօր կրթահամալիր էր այցելել հասարկագիտական գործիչ և դիվանագետ՝ Արա Պապյանը: Քննարկման թեման էր՝ Մոսկովյան պայմանագիրը, որը կնքվել է 1921թ.-ի մարտի 16-ին:

Արա Պապյանը սկսեց նախ նրանից, որ այդ պայմանագիրը կնքվել է ոչ թե մարտի 16-ին, այլ մարտի 18-ին: Սա բացատրեց նրանով, որ ամսի 16-ին կնքվել է մեկ այլ պայմանագիր Բիտանիայում, որի համաձայն երկու կողմերը պետք է քարոզչություն չանեին միմյանց դեմ: Իսկ այս պայմանագիրն ունի այլ դրույթներ քարոզչության հետ կապված, այդ իսկ պատճառով այն կեղծվեց և հիմա մեզ հայտնի է 16-ը այլ ոչ թե 18-ը: Նա նաև շեշտեց, որ այս պայմանագիրը ըստ էության կնքված էր ոչ թե Ռուսաստանի և Թուրքիայի միջև այլ բոլշևիկների և քեմալականների միջև:
Սա կոչվում էր Մոսկվաի երկրորդ կոնֆերանս: Արա Պապյանը նաև նշեց, որ եթե եղել է երկրորդը ուրեմն եղել է նաև առաջինը, որը տեղի է ունեցել 1920թ.-ի օգոստոսի 24-26-ը, ինչը երկար ժամանակ փորձել են թաքցնել: Նա նաև գտել է գերմաներեն փաստաթուղթ, որտեղ նամակ է գրել երիտթուրք՝ Էնվեր Փաշան, ըստ որի նրանք պայմանավորվել են հարձակվել Հայաստանի վրա 1920թ.-ին և գրավել նրա մի մասը: Եվ ինչպես հիշում ենք 1920թ.-ի սեպտեմբերին քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա, ինչի արդյունքում մենք կորցրեցինք Կարսի ամրոցը, և նաև նոյեմբերի 6-ին նրանք գրավեցին Գյումրին: Սրանից հետո մենք ստիպված եղանք դիմել խաղաղության պայմանագրի կնքման:

Արա Պապյանը նաև տվեց մեզ մի շատ կարևոր խորհուրդ՝ միշտ կարդալ պայմանագրերի բնօրինակը, քանի որ թարգմանության ընթացքում անգամ մեկ բառ սխալ թարգմանելու պատճառով կարող է ամբողջ իմաստը փոխվել:

Նա նաև անդրադարձավ այլ պայմանագրերի, հիմնականում Սևրի և Կարսի պայմանագրերին: Նաև նշեց որ վերջերս խոսում են Կարսի և Մոսկվայի պայմանագրերի հարյուրամյակի առիթով դրանց վերանայելու մասին:
Նա խոսեց նաև մի շատ կարևոր կետի մասին այդ հոդվածում, ըստ որի երկու կողմը պարտավոր են չճանաչել այլ փաստաթղթեր, որոնք կնքված են միմիյանց դեմ: Այստեղ կոնկրետ չէր նշված Սևրի պայմանգիրը, բայց հիմնականում դրա բուն նպատակն էր Սևրի պայմանագրի չեղարկումը, կամ ինչպես ասաց Արա Պապյանը դրա նկատմամբ դիրքորոշում արտահայտելը: Ըստ Մոսկվայի երկրորդ հոդվածի Հայստանից 26 հազար կմ քառակուսի անցավ Թուրքիաին: Երրորդ հոդվածում խոսվում էր Նախիջևանի մասին, որը պետք է անցներ Ադրբեջանին որպես պռոտեկտորատ, որը նշանակում է մի տարածաշրջան, որի նկատմամբ մայր երկիրը արտաքին և պաշտոնական քաղաքականություն է իրականացնում:

Կրթահամալիրի սաները տվեցինք մի շարք հարցեր, նաև Արցախի հետ կապված և իհարկե հարցեր մեր օրերում կատարվող իրավիճակի մասին:

Այս հանդիպումը շատ հետաքրքիր էր: Սրա ընթացքում մենք վերջապես իմացանք ճշմարտությունը, որի մասին երբեք ոչ՛ լսել էինք, ոչ՛ էլ կարդացել:
Շնորհակալություն Արա Պապյանին մեր կրթահամալիր այցելելու համար:

Աղբյուրը

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment