Posted in Նախագծային աշխատանք

Հասարակագիտական ստուգատես. հանդիպում դիվանագետ՝ Արա Պապյանի հետ

Մարտի 1-ից մեր կրթահամալիրում մեկնարկվել է հասարակագիտական ստուգատես, որի ընթացքում դպրոցի սովորողները հանդիպում են մի շարք հասարակագիտական գործիչների հետ և քննարկում տարբեր թեմաներ:

Այսօր կրթահամալիր էր այցելել հասարկագիտական գործիչ և դիվանագետ՝ Արա Պապյանը: Քննարկման թեման էր՝ Մոսկովյան պայմանագիրը, որը կնքվել է 1921թ.-ի մարտի 16-ին:

Արա Պապյանը սկսեց նախ նրանից, որ այդ պայմանագիրը կնքվել է ոչ թե մարտի 16-ին, այլ մարտի 18-ին: Սա բացատրեց նրանով, որ ամսի 16-ին կնքվել է մեկ այլ պայմանագիր Բիտանիայում, որի համաձայն երկու կողմերը պետք է քարոզչություն չանեին միմյանց դեմ: Իսկ այս պայմանագիրն ունի այլ դրույթներ քարոզչության հետ կապված, այդ իսկ պատճառով այն կեղծվեց և հիմա մեզ հայտնի է 16-ը այլ ոչ թե 18-ը: Նա նաև շեշտեց, որ այս պայմանագիրը ըստ էության կնքված էր ոչ թե Ռուսաստանի և Թուրքիայի միջև այլ բոլշևիկների և քեմալականների միջև:
Սա կոչվում էր Մոսկվաի երկրորդ կոնֆերանս: Արա Պապյանը նաև նշեց, որ եթե եղել է երկրորդը ուրեմն եղել է նաև առաջինը, որը տեղի է ունեցել 1920թ.-ի օգոստոսի 24-26-ը, ինչը երկար ժամանակ փորձել են թաքցնել: Նա նաև գտել է գերմաներեն փաստաթուղթ, որտեղ նամակ է գրել երիտթուրք՝ Էնվեր Փաշան, ըստ որի նրանք պայմանավորվել են հարձակվել Հայաստանի վրա 1920թ.-ին և գրավել նրա մի մասը: Եվ ինչպես հիշում ենք 1920թ.-ի սեպտեմբերին քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա, ինչի արդյունքում մենք կորցրեցինք Կարսի ամրոցը, և նաև նոյեմբերի 6-ին նրանք գրավեցին Գյումրին: Սրանից հետո մենք ստիպված եղանք դիմել խաղաղության պայմանագրի կնքման:

Արա Պապյանը նաև տվեց մեզ մի շատ կարևոր խորհուրդ՝ միշտ կարդալ պայմանագրերի բնօրինակը, քանի որ թարգմանության ընթացքում անգամ մեկ բառ սխալ թարգմանելու պատճառով կարող է ամբողջ իմաստը փոխվել:

Նա նաև անդրադարձավ այլ պայմանագրերի, հիմնականում Սևրի և Կարսի պայմանագրերին: Նաև նշեց որ վերջերս խոսում են Կարսի և Մոսկվայի պայմանագրերի հարյուրամյակի առիթով դրանց վերանայելու մասին:
Նա խոսեց նաև մի շատ կարևոր կետի մասին այդ հոդվածում, ըստ որի երկու կողմը պարտավոր են չճանաչել այլ փաստաթղթեր, որոնք կնքված են միմիյանց դեմ: Այստեղ կոնկրետ չէր նշված Սևրի պայմանգիրը, բայց հիմնականում դրա բուն նպատակն էր Սևրի պայմանագրի չեղարկումը, կամ ինչպես ասաց Արա Պապյանը դրա նկատմամբ դիրքորոշում արտահայտելը: Ըստ Մոսկվայի երկրորդ հոդվածի Հայստանից 26 հազար կմ քառակուսի անցավ Թուրքիաին: Երրորդ հոդվածում խոսվում էր Նախիջևանի մասին, որը պետք է անցներ Ադրբեջանին որպես պռոտեկտորատ, որը նշանակում է մի տարածաշրջան, որի նկատմամբ մայր երկիրը արտաքին և պաշտոնական քաղաքականություն է իրականացնում:

Կրթահամալիրի սաները տվեցինք մի շարք հարցեր, նաև Արցախի հետ կապված և իհարկե հարցեր մեր օրերում կատարվող իրավիճակի մասին:

Այս հանդիպումը շատ հետաքրքիր էր: Սրա ընթացքում մենք վերջապես իմացանք ճշմարտությունը, որի մասին երբեք ոչ՛ լսել էինք, ոչ՛ էլ կարդացել:
Շնորհակալություն Արա Պապյանին մեր կրթահամալիր այցելելու համար:

Աղբյուրը

Posted in Էկոլոգիա

Հայաստանի կարմիր գրքում գրանցված կենդանիներ,որոնք վերացման եզրին են կամ վերացել են (Անապատային խածկտիկ)

Անապատային խածկտիկ
Անապատային խածկտիկ

Անապատային խածկտիկ , սերինոսների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք `

Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կտուցը հաստ է, վարդագույն, գլուխը՝ մոխրագույն։ Էգի փետրածածկը մոխրագույն է, գլուխը, գոտկատեղը և պոչի հիմքը՝ վարդագույն երանգով։ Երիտասարդը դեղնամոխրագույն է՝ առանց վարդագույն երանգի։

Տարածվածություն `

Հարմարված է կիսաանապատային, ժայռաելուստներով անջրդի աղբյուրների հարևանությամբ, նոսր բուսականությամբ տարածքներին և ձեռք է բերել միջավայրի գույներին զարմանալի նմանություն, որի շնորհիվ անտեսանելի է գիշատիչների համար։ Առավոտյան և երեկոյան անապատային խածկտիկներն աղբյուրներ են այցելում զույգերով կամ սակավաթիվ խմբերով։

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իսրայելից և Առաջավոր Ասիայից մինչև Պակիստան, Հյուսիսարևմտյան Հնդկաստան, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա։

Հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքի բնադրավայրում։ Առանձին առանձնյակներ նկատվել են Արարատի մարզի այլ մասերում և Կոտայքի մարզում։

Սննդառություն `

Սնվում է սերմերով, հատապտուղներով, անողնաշարավորներով։

Բնադրում `

Բնադրում է ժայռաճեղքերում կամ գետնին։ Խոտաբույսերից և ցողուններից պատրաստված բույնը գավաթաձև է։ Դնում է 10 մմ տրամագծով, բաց երկնագույն՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Աղբյուրներ այցելելիս անապատային խածկտիկները խառը երամներ են կազմում կարճամատ ճնճղուկի և մոնղոլական խածկտիկի հետ։

Պահպանություն`

Հայաստանում խիստ սահմանափակ արեալով, հազվագյուտ և օջախային բնադրմամբ խիստ սակավաթիվ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը և տնտեսական գործունեության արդյունքում ապրելավայրերի փոփոխումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։

Աղբյուրը