Posted in Գրականություն

Թումանյանի քառյակների վերլուծություն

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը ՝ լավ եմ տեսել ես։

Թումանյանն ցանկանում է ասել, որ իրեն շատ են նեղացրել, ցավեցրել այս կյանքում: Սակայն նա ներել են նրանց, ովքեր վատ են վարվել իր հետ և շարունակել է սիրել նրանց: Նա այս ցավն ու տառապանքը հաղթահարել է ու անցել:

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել ՝ լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

Այս քառյակում ևս Թումանյանն ներկայացնում է, թե ինչ վատ են վարվել իր հետ: Սակայն նա անդադար ներել է նրանց ու հույս տվել:

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Չնայած նրան, թե ինչպես են վարվել Թումանյանի հետ, նա շարունակել է ժպտալ ու լավ վարվել ամենքի հետ, թե բարու և թե չարի:

Posted in Գրականություն

Թումանյանական հարցաշար

  1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:

Թումանյանների տոհմական զինանշանը երկգլխանի արծիվն է, որի ճանկերի մեջ գառ է: Այն Մամիկոնյան տոհմի զինանշանն էր, ըստ պատմական աղբյուրների և հենց Թումանյանի վկայությամբ ինքը իշխանական ծագում ուներ և սերվում էր Մամիկոնյան տոհմից։

  1. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»:

Նա իր դուստրը Աշխենին գրել է Երևանի, 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված հեղաշրջման ելույթների մասին:

  1. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»:

խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված ավանտյուրայի մասին է, Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։Այդ մասին նա գրել է իր դուստր Աշխենին:

  1. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջազնունուն կովկասյան լեռների մասին:

«Հայոց լեռներից, արնոտ լեռներից դու մի հեռանա»

  1. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»:

Աղայանը Թումանյանին գովել է Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» սոնետի թարգմանության առիթով:

  1. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»:

«Հիշում եմ 1887 թ. Ամառը, կարծեմ օգոստոսին արևի խավարում եղավ, էդ մասինգրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում  էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել»

  1. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար:

Խոսքը գնացել է Սայաթ Նովայի մասին:

  1. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:

Մարիամ Թումանյանին ՝Մարիա Մարկովնայի մասին է, երբ ծաղիկներ առած ցանկանում է գնալ նրա մոտ, սակայն ճանապարհին իրեն հայտնում են, որ մի հեքիաթասաց է սպասում, Թումանյանը շեղում է ճանապարը եվ գնում 90 տարեկան այդ ծերունու մոտ, մինչև հասնում է տեղ ծերունին՝ Ղուշանց Վարդանը մահանում է, շփոթմունքից ծաղիկները դնում է ու հարցնում հարազատներին «Էդպես բան չի լինի, կարելի է չի մեռել–մի լավ տեսեք սգավորներըմի կուշտ ծիծաղեցին վրաս» այս մասին նա գրում է Ղ. Աղայանին:

  1. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել:

Նա եկել է Երևան 1915թ – ին Էջմիծնում Վեհարանում գաղթականների հարցով, 1921թ. Փետրվարին, դաշնակցական կուսակցության պարագլուխների խռովություն բարձրացրին խորհրդային կարգերի դեմ և իշխանության գրավման ժամանակ, Թումանյանն էր, որ բողոքեց դրա դեմ և, ռազմաճակատի գիծն անցնելով, Ապրիլի 20–ին եկավ Երևան։

  1. Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ։

1889 թվականին երբ նա տարել է իր ստեղծագործությունը տպագրելու «Մուրճի» — ում խմբագիր Ավետիկ Արասխանյանը կարդացել և զարմանքով հարցրել է, թե ինչ կապ ունեն իրար հետ բանաստեղծությունը և «Շունն ու կատուն»:

Աղբյուրը

Posted in Գրականություն

Կետադրել Տեքստը

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Աղբյուրը

Posted in Գրականություն

Կարդում ենք Չարենց Վերլուծություններ

Տաղ Անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Չարենցն այս բանաստեղծությունը վերնագրել է <<Տաղ Անձնական>>, որովհետև գրված է աշուղական տաղի ձևով, որը կոչվում է մուխամազ: Այս ձևը մեկ տարի անց նա պիտի կիրառեր <<Տաղարան>> շարքում:

Տաղի մեջ յուրահատուկ է տների հանգավորումը, առաջին տունը` աաաա, հաջորդ տները` բբբա, գգգա, դդդա: Այսինքն` առաջին տունը նույնահանգ է, հաջորդ տների առաջին երեք տողերն ունեն իրենց ինքնուրուն հանգային հնչեղությունը, իսկ չորրորդ տողերում կրկնվում է առաջին տողերի հանգը:

Տաղը բնորոշել է <<անձնական>>, որովհետև իր մասին է: Կարսն իր հայրենի քաղաքն էր, Կարինե Քոթանճյանն իր սիրած աղջիկն էր, որին ձոնել էր <<Ծիածանը>> ժողովածուն հետևյալ ուղերձով` <<Դու իմ վերջին, իրիկնային, աստղային քույր…>>: Կարինե Քոթանճյանը հետագայում հետաքրքրական հուշեր է գրել: Չարենցի մասին, որոնք դուք ցանկության դեպքում հաճույքով կկարդաք:

Այս տաղի մեջ Չարենցը ներկայացնում է բանաստեղծի իր կերպարը ժամանակի մեջ:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Այս բանաստեղծությունը զետեղված է Չարենցի <<Տեսիլաժամեր>> շարքում: <<Տեսիլաժամեր>>, այսինքն` տեսիլքի ժամեր, տեսիլքներ տեսնելու ժամեր: Ահա երևակայության մեջ նա պատկերացնում է հայրենի երկիրը` ձյունապատ լեռներ, կապույտ լճեր, երկինքներ` նման մանկական անմեղ աչքերի, լճի մեղմ ծփանք, բայց նրա հետ է սիրած աղջկա տեսիլքը:

Տեսիլքն այստեղ սիրած աղջկան է վերաբերում, որն էլ նրա մեջ արթնացնում է սուրբ անուրջի հին, աստղային ու անհուն կարոտը: Ահա նա էլ ձյունոտ լեռներում կանչում է սիրած աղջկան: Բանաստեղծն այստեղ օգտագործում է <<կարոտի իրիկնամուտ>> հրաշալի փոխաբերույթունը` շեշտելով, որ իջնում է գիշերը` խառնելով հոգին աստղային մութի հետ:

Սա շատ խոր բանաստեղծություն է` լեցուն նուրբ ակնարկներով:

Աղբյուրը

Posted in Նախագծային աշխատանք

Հասարակագիտական ստուգատես. հանդիպում դիվանագետ՝ Արա Պապյանի հետ

Մարտի 1-ից մեր կրթահամալիրում մեկնարկվել է հասարակագիտական ստուգատես, որի ընթացքում դպրոցի սովորողները հանդիպում են մի շարք հասարակագիտական գործիչների հետ և քննարկում տարբեր թեմաներ:

Այսօր կրթահամալիր էր այցելել հասարկագիտական գործիչ և դիվանագետ՝ Արա Պապյանը: Քննարկման թեման էր՝ Մոսկովյան պայմանագիրը, որը կնքվել է 1921թ.-ի մարտի 16-ին:

Արա Պապյանը սկսեց նախ նրանից, որ այդ պայմանագիրը կնքվել է ոչ թե մարտի 16-ին, այլ մարտի 18-ին: Սա բացատրեց նրանով, որ ամսի 16-ին կնքվել է մեկ այլ պայմանագիր Բիտանիայում, որի համաձայն երկու կողմերը պետք է քարոզչություն չանեին միմյանց դեմ: Իսկ այս պայմանագիրն ունի այլ դրույթներ քարոզչության հետ կապված, այդ իսկ պատճառով այն կեղծվեց և հիմա մեզ հայտնի է 16-ը այլ ոչ թե 18-ը: Նա նաև շեշտեց, որ այս պայմանագիրը ըստ էության կնքված էր ոչ թե Ռուսաստանի և Թուրքիայի միջև այլ բոլշևիկների և քեմալականների միջև:
Սա կոչվում էր Մոսկվաի երկրորդ կոնֆերանս: Արա Պապյանը նաև նշեց, որ եթե եղել է երկրորդը ուրեմն եղել է նաև առաջինը, որը տեղի է ունեցել 1920թ.-ի օգոստոսի 24-26-ը, ինչը երկար ժամանակ փորձել են թաքցնել: Նա նաև գտել է գերմաներեն փաստաթուղթ, որտեղ նամակ է գրել երիտթուրք՝ Էնվեր Փաշան, ըստ որի նրանք պայմանավորվել են հարձակվել Հայաստանի վրա 1920թ.-ին և գրավել նրա մի մասը: Եվ ինչպես հիշում ենք 1920թ.-ի սեպտեմբերին քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա, ինչի արդյունքում մենք կորցրեցինք Կարսի ամրոցը, և նաև նոյեմբերի 6-ին նրանք գրավեցին Գյումրին: Սրանից հետո մենք ստիպված եղանք դիմել խաղաղության պայմանագրի կնքման:

Արա Պապյանը նաև տվեց մեզ մի շատ կարևոր խորհուրդ՝ միշտ կարդալ պայմանագրերի բնօրինակը, քանի որ թարգմանության ընթացքում անգամ մեկ բառ սխալ թարգմանելու պատճառով կարող է ամբողջ իմաստը փոխվել:

Նա նաև անդրադարձավ այլ պայմանագրերի, հիմնականում Սևրի և Կարսի պայմանագրերին: Նաև նշեց որ վերջերս խոսում են Կարսի և Մոսկվայի պայմանագրերի հարյուրամյակի առիթով դրանց վերանայելու մասին:
Նա խոսեց նաև մի շատ կարևոր կետի մասին այդ հոդվածում, ըստ որի երկու կողմը պարտավոր են չճանաչել այլ փաստաթղթեր, որոնք կնքված են միմիյանց դեմ: Այստեղ կոնկրետ չէր նշված Սևրի պայմանգիրը, բայց հիմնականում դրա բուն նպատակն էր Սևրի պայմանագրի չեղարկումը, կամ ինչպես ասաց Արա Պապյանը դրա նկատմամբ դիրքորոշում արտահայտելը: Ըստ Մոսկվայի երկրորդ հոդվածի Հայստանից 26 հազար կմ քառակուսի անցավ Թուրքիաին: Երրորդ հոդվածում խոսվում էր Նախիջևանի մասին, որը պետք է անցներ Ադրբեջանին որպես պռոտեկտորատ, որը նշանակում է մի տարածաշրջան, որի նկատմամբ մայր երկիրը արտաքին և պաշտոնական քաղաքականություն է իրականացնում:

Կրթահամալիրի սաները տվեցինք մի շարք հարցեր, նաև Արցախի հետ կապված և իհարկե հարցեր մեր օրերում կատարվող իրավիճակի մասին:

Այս հանդիպումը շատ հետաքրքիր էր: Սրա ընթացքում մենք վերջապես իմացանք ճշմարտությունը, որի մասին երբեք ոչ՛ լսել էինք, ոչ՛ էլ կարդացել:
Շնորհակալություն Արա Պապյանին մեր կրթահամալիր այցելելու համար:

Աղբյուրը

Posted in Էկոլոգիա

Հայաստանի կարմիր գրքում գրանցված կենդանիներ,որոնք վերացման եզրին են կամ վերացել են (Անապատային խածկտիկ)

Անապատային խածկտիկ
Անապատային խածկտիկ

Անապատային խածկտիկ , սերինոսների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք `

Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կտուցը հաստ է, վարդագույն, գլուխը՝ մոխրագույն։ Էգի փետրածածկը մոխրագույն է, գլուխը, գոտկատեղը և պոչի հիմքը՝ վարդագույն երանգով։ Երիտասարդը դեղնամոխրագույն է՝ առանց վարդագույն երանգի։

Տարածվածություն `

Հարմարված է կիսաանապատային, ժայռաելուստներով անջրդի աղբյուրների հարևանությամբ, նոսր բուսականությամբ տարածքներին և ձեռք է բերել միջավայրի գույներին զարմանալի նմանություն, որի շնորհիվ անտեսանելի է գիշատիչների համար։ Առավոտյան և երեկոյան անապատային խածկտիկներն աղբյուրներ են այցելում զույգերով կամ սակավաթիվ խմբերով։

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իսրայելից և Առաջավոր Ասիայից մինչև Պակիստան, Հյուսիսարևմտյան Հնդկաստան, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա։

Հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքի բնադրավայրում։ Առանձին առանձնյակներ նկատվել են Արարատի մարզի այլ մասերում և Կոտայքի մարզում։

Սննդառություն `

Սնվում է սերմերով, հատապտուղներով, անողնաշարավորներով։

Բնադրում `

Բնադրում է ժայռաճեղքերում կամ գետնին։ Խոտաբույսերից և ցողուններից պատրաստված բույնը գավաթաձև է։ Դնում է 10 մմ տրամագծով, բաց երկնագույն՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Աղբյուրներ այցելելիս անապատային խածկտիկները խառը երամներ են կազմում կարճամատ ճնճղուկի և մոնղոլական խածկտիկի հետ։

Պահպանություն`

Հայաստանում խիստ սահմանափակ արեալով, հազվագյուտ և օջախային բնադրմամբ խիստ սակավաթիվ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը և տնտեսական գործունեության արդյունքում ապրելավայրերի փոփոխումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։

Աղբյուրը