Posted in Հայոց Լեզվի Քերականություն, Նախագծային աշխատանք

Ինչպես եմ պատկերացնում Հայաստանի ապագան

Ապագան պատկերացնելը շատդժվարէ, որովհետև ոչ ոք չի կարողասել, թեվաղվա օրը մեզ համար ինչպիսի անակնկալներ է պատրաստել: Ներկայում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով՝ ապագան ես պատկերացնում եմ մշուշոտ և անկանխատեսելի: Հիմա աշխարհու միայն խաղություն պահպանելը բավականին բարդ խնդիր է, իսկ այս պայմաններում ապագան ոչ մի լավ բան չի խոստանում: Իսկ մեր հայրենիքում, որտեղ անկախությունից հետո միայն ճգնաժամեր, աշխատատեղերի բացակայություն, անվերջանալի  արտագաղթերեն, ապագան պատկերանում է մռայլ, մութ և ոչ մի լավ բան չխոստացող: Այս տասը տարիների ընթացքում մեր կառավարությունը և իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք անկարող են կառավարել երկիրը: Նրանք անկարող եղան արդյունավետ օգտագործել շուրջ յոթ տասնամյակ երազած ազատությունը, որն իրենց վրա թափվեց: Ճիշտ է՝ ոտքի կանգնեցնել քայքայված տնտեսությունը, արդյունաբերությունը շատ դժվարէ,  և երկար տարիների ծանրաշխատանք և ֆինանսական ներդրումներ է պահանջում, բայց հանրապետության ղեկավար պաշտոնները զբաղեցրել են այնպիսի մարդիկ, որոնք քաղաքականությամբ զբաղվելու բավարար ընդունակություններ չունեն և անկարող են լուծել այս կարևորագույն հարցերը: Նրանցից շատերը մեղադրում են այն մարդկանց, որոնք ողջ ընտանիքով լքում են Հայաստանը և արտագաղթում ՝մի կտոր հաց գտնելու հույսով:  Բայց մի՞ թե նրանք հնարավորություն են ընձեռնում այստեղ աշխատելու, և մենք գնումենք:  Ինձ թվում է, որ այս պետությունում ապագա չկա և չի կարող լինել մինչև այն օրը, երբ երկիրը չղեկավար են հայրենանվեր, ոչ միայն իրենց անձի մասին հոգացող մարդիկ: Մեր Հայաստանը, որը համարվում է աշխարհի հնագույն, քաղաքակիրթ պետություններից մեկը, կարողացել է գոյատևել մի քանի հազարամյակ, պահպանել իր մշակույթը, կրոնը, գիրն ու գրականությունը, հիմա գտնվում է անմխիթար դրության մեջ: Ներկայիս Հայաստանին կարելի է միայն պատմահայր Մովսես Խորենացու բառերով ասել. «Ողբամզքեզ, հայոցաշխարհ…»:Հուսամ երկրիս ապագան կլինի կայուն և հուսալի։