Ողջույն, վերջապես սկսվեց 2021 թվականը, այն ինձ մոտ շատ լավ էր սկսել և հուսով եմ ձեզ մոտ նույնպես այն լավ սկսվեց։ Ուզում եմ ձեզ պատմել թե ինչպես է անցել իմ Հունվար ամիսը դպրոցում որը մենք Սեբաստացիներս ասում ենք Հունվարյան Ճամբար։ Այն ինձ մոտ սկսեց մի շարք հանդիպումներով տարբեր մարդկանց հետ։ Առաջինը հանդիպեցի ժամանակակից գրող Հասմիկ Սիմոնյանի հետ և այն անցավ ուղղակի անկարագրելի լավ և հետաքրքիր։ Զրուցեցինք, քնարկումներ արեցինք, միասին թեյ խմեցինք մի խոսքով անցավ շատ լավ։ Իսկ արդեն երկրորդ հանդիպումս տեղի ուեցավ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ և այն նույ նպես անցավ շատ հետաքրքիր։ Ունեցա ելի նոր հանդիպումներ որոնք անցան նույնքան լավ ինչքան նախորդները։ Այս ճամբարի ընթացքում հասցրի նաև իմ դասընկերների հետ գնալ սահադաշտ և ձեզ հիմա ցույց կտամ իմ մի քանի ծիծաղելի լուսանկարներից։




Ուզում եմ ասել որ անմոռանալի ու հիշարժան օրերից էր, նաև կուզենամ ասել նկարեք ձեր ընկերներին երբ իրենք ուրախ են և ժպտում են անկարագրելի բան է։
Հասցրել եմ նաև լինել Սևաբերդում սահնակ քշել։ Ճիշտ ասած փոքր ինչ տխրել էի քանի որ ճանապարհին անձրև էր գալիս և հույսս կորցրել էր որ ձյուն կլիներ, բայց անակնկալ հասանք և ձյունը մնացել էր և նույնիսկ սկսեց գալ, ես ուղղակի երջանիկ էի։ Հիմա նաև այնտեղից մի քանի լուսանկար կներկայացնեմ ձեզ։




Հունվար ամսին նաև հասցրի մասնակլել մի միջոցառման՝ Հայ-Իրանապարսկական որը նույնպես անցավ շատ լավ և հետաքրքիր։ Ներկայացումը դիտեցին շատերը և լսեցինք միայն դրական արձագանքներ, որը շատ հաճելի էր։Շնորհակալ եմ նաև նրանց ովքեր ներկա գտնվեցին այդ ներկայացմանը։ Տեղի ունեցավ նաև Դդմածեսը կամ ինչպես այլ կերպ են ասում Ղափամաի օր։ Պատրաստեցինք Ղափամա և այլ ուտեստներ կապված դդմի հետ։
Շատ շնորակալ եմ բոլորիդ որ գեղեցկացրիք իմ 2021թվականի Հունվար ամիսը։