Posted in Պատմություն

Մահաթմա Գանդի մարդ ով փոխեց պատմության ընթացքը

Մոհանդաս Կըրըմչընդ Գանդի , Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից։

1888 թվականին՝ 20 տարի չբոլորած, Մահաթմա Գանդին մեկնում է Լոնդոն, որտեղ 3 տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում։ 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ սկսում է իր և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։

Նախաձեռնել էր Սատյագրահայի դիմադրություն բռնակալության դեմ քաղաքացիական անհնազանդության, խստորեն առանց բռնության որով Հնդկաստանը շահել է իր անկախությունը և մեծապես ազդել է ամբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման վրա՝ քաղաքացիական իրավունքների և ազատության համար։ Նա ճանաչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի “Մեծն Հոգի” և Հնդկաստանում իբրև Բապու։ Նա ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայրը։

Գանդին հայրենիք է վերադառնում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին, և դառնում ազգայնական շարժման առաջնորդը։ Օգտագործելով «Սատյարգրահայի» սկզբունքները՝ Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ։ Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին՝ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար. նա 7 տարի անցկացրել է բանտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից երկու տարի անց՝ 1948 թվականի հունվարի 13-ին Հնդկաստանում բախումներ են տեղի ունենում, և Գանդին հացադուլ է հայտարարում։ Նա այդ ժամանակ 78-ամյա ծերունի էր։ Հինգ օր անց ընդդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը, և Գանդին ընդհատում է հացադուլը։ Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նաթհուրամ Գոդզեն՝ Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին։ Վերջինս մահամերձ վիճակում շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին։ 1948 թվականի հունվարի 30–ին նա մահանում է։

Մահաթմա Գանդին ապրել է չափազանց համեստ կյանքով։ Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար։ Նրա տարեդարձը՝ հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում՝ Ոչ-բռնության միջազգային օր։

Posted in Հայոց Լեզվի Քերականություն, Նախագծային աշխատանք

Ինչպես եմ պատկերացնում Հայաստանի ապագան

Ապագան պատկերացնելը շատդժվարէ, որովհետև ոչ ոք չի կարողասել, թեվաղվա օրը մեզ համար ինչպիսի անակնկալներ է պատրաստել: Ներկայում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով՝ ապագան ես պատկերացնում եմ մշուշոտ և անկանխատեսելի: Հիմա աշխարհու միայն խաղություն պահպանելը բավականին բարդ խնդիր է, իսկ այս պայմաններում ապագան ոչ մի լավ բան չի խոստանում: Իսկ մեր հայրենիքում, որտեղ անկախությունից հետո միայն ճգնաժամեր, աշխատատեղերի բացակայություն, անվերջանալի  արտագաղթերեն, ապագան պատկերանում է մռայլ, մութ և ոչ մի լավ բան չխոստացող: Այս տասը տարիների ընթացքում մեր կառավարությունը և իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք անկարող են կառավարել երկիրը: Նրանք անկարող եղան արդյունավետ օգտագործել շուրջ յոթ տասնամյակ երազած ազատությունը, որն իրենց վրա թափվեց: Ճիշտ է՝ ոտքի կանգնեցնել քայքայված տնտեսությունը, արդյունաբերությունը շատ դժվարէ,  և երկար տարիների ծանրաշխատանք և ֆինանսական ներդրումներ է պահանջում, բայց հանրապետության ղեկավար պաշտոնները զբաղեցրել են այնպիսի մարդիկ, որոնք քաղաքականությամբ զբաղվելու բավարար ընդունակություններ չունեն և անկարող են լուծել այս կարևորագույն հարցերը: Նրանցից շատերը մեղադրում են այն մարդկանց, որոնք ողջ ընտանիքով լքում են Հայաստանը և արտագաղթում ՝մի կտոր հաց գտնելու հույսով:  Բայց մի՞ թե նրանք հնարավորություն են ընձեռնում այստեղ աշխատելու, և մենք գնումենք:  Ինձ թվում է, որ այս պետությունում ապագա չկա և չի կարող լինել մինչև այն օրը, երբ երկիրը չղեկավար են հայրենանվեր, ոչ միայն իրենց անձի մասին հոգացող մարդիկ: Մեր Հայաստանը, որը համարվում է աշխարհի հնագույն, քաղաքակիրթ պետություններից մեկը, կարողացել է գոյատևել մի քանի հազարամյակ, պահպանել իր մշակույթը, կրոնը, գիրն ու գրականությունը, հիմա գտնվում է անմխիթար դրության մեջ: Ներկայիս Հայաստանին կարելի է միայն պատմահայր Մովսես Խորենացու բառերով ասել. «Ողբամզքեզ, հայոցաշխարհ…»:Հուսամ երկրիս ապագան կլինի կայուն և հուսալի։

Posted in Անգլերեն

Problems are a part of our lives

We all have problems related to different spheres, people. In many cases, the problems are solved by themselves, but there are cases when our problems seem unsolvable to us, we can not get out of it. For example, when I have a problem, I try to solve it myself, and in the process I think about additional solutions. At the moment I have 1 problem, but of course it is smoothed a little with my intervention, but it is solved more spontaneously. I would like to advise those who have a problem, can not solve it, just think about that problem for a long time, think very, very well before taking any step, so that the problem does not grow even bigger.

“Problems form an important part of our lives. They are placed in our path for us to overcome them, not to be overcome by them. We must master them, not let them master us. Every time we overcome a challenge, we grow in experience, in self assuredness, and in faith.”

Life is not easy, the problems are the part of your life without it life is meaningless. Once when you identify the meaning of living what you have to do in your life then your life run smoothly and you can everything what you want.

Problems form an important part of our lives. They are placed in our path for us to overcome them, not to be overcome by them. We must master them, not let them master us. Every time we overcome a challenge, we grow in experience, in self assuredness, and in faith. - Royden G. Derrick

Խնդիրները մեր կյանքի մի մասն են
Մենք բոլորս ունենք խնդիրներ կապված տարբեր ոլորտների, մարդկանց հետ։ Շատ դեպքերում խնդիրները լուծվում են իրենք իրենց, բայց լինում են դեպքեր երբ մեր խնդիրները մեզ թվում են թե անլուծելի է և չենք կարող դուրս գալ դրա միջից։ Օրինակ ես երբ ունենում եմ որևէ խնդիր փորձում եմ ինքս լուծել և ընթացքում մտածել նաև հավելյալ լուծումների մասին։ Այս պահին ես ունեմ 1 խնդիր բայց այն իհարկե մի փոքր իմ միջամտությամբ հարթվում է, բայց ավելի շատ ինքնսինքյան է լուծվում։ կուզենամ խորհուրդ տալ նրանց ով ունի խնդիր և չի կարողանում լուծել, ուղղակի շատ երկար մտածեք այդ խնդիր շուրջ և ցանկացած քայլ անելուց առաջ շատ շատ լավ մտածեք, որպեսզի այդ խնդիրը ել ավելի չմեծանա։

«Խնդիրները մեր կյանքի կարևոր մասն են կազմում: Դրանք դրված են մեր ճանապարհին, որպեսզի մենք դրանք հաղթահարենք, ոչ թե նրանցով հաղթահարենք: Մենք պետք է տիրապետենք նրանց, ոչ թե թող տիրապետեն մեզ: Ամեն անգամ, երբ հաղթահարում ենք մարտահրավեր, մենք աճում ենք փորձի, ինքնավստահության և հավատքի մեջ »:

Կյանքը հեշտ չէ, խնդիրները ձեր կյանքի մի մասն են, առանց դրա կյանքն անիմաստ է: Երբ դուք բացահայտում եք կյանքի իմաստը, թե ինչ պետք է անեք ձեր կյանքում, ձեր կյանքը սահուն կերպով անցնում է, և դուք կարող եք ամեն ինչ անել այն, ինչ ցանկանում եք:

Posted in Իրավունք

Պետական կառավարման ձևեր

1)Միապետություն

1.Բացարձակ միապետություն֊բացարձակ միապետության երկրում երկրի ղեկավարն է ղեկավարում, իշխանությունը նրա ձեռքում է կենտրոնացաց։

2)Սահմանադրական միապետություն֊Սահմանադրական միապետությունում ղեկավարում են և՛ նախագահը(վարչապետը), և՛ խորհրդարանը։

3)Դուալիստական միապետություն֊Դուալիստական միապետությունում երկրի ղեկավարի գործունեությունը բխում է սահմանադրությունից։

4)Նախագահական Հանրապետություն֊երկրի կառավարությունը կենտրոնացված է պետության ղեկավարի ձեռքում։ Կառավարությունը լուծարում է պետության ղեկավարը։ Օրենսդիր մարմինը ոչ մի ազդեցություն չի ունենում նախագահի վրա։

5)Խորհրդարանական հանրապետություն֊Խորհրդարանական հանրապետությունում հասարակական կյանքի կազմակերպման մեջ մեծ դերը վեհապահված է խորհրդարանին։

6)Կիսանախագահական հանրապետություն֊կիսանախագահական հանրապետությունում երկրի ղեկավարի կողմից սահմանված որոշումները չեն գործում երկրի ամբողջ տարացքում։

Posted in Uncategorized

Ամփոփենք իմ Հունվար ամիսը միասին

Ողջույն, վերջապես սկսվեց 2021 թվականը, այն ինձ մոտ շատ լավ էր սկսել և հուսով եմ ձեզ մոտ նույնպես այն լավ սկսվեց։ Ուզում եմ ձեզ պատմել թե ինչպես է անցել իմ Հունվար ամիսը դպրոցում որը մենք Սեբաստացիներս ասում ենք Հունվարյան Ճամբար։ Այն ինձ մոտ սկսեց մի շարք հանդիպումներով տարբեր մարդկանց հետ։ Առաջինը հանդիպեցի ժամանակակից գրող Հասմիկ Սիմոնյանի հետ և այն անցավ ուղղակի անկարագրելի լավ և հետաքրքիր։ Զրուցեցինք, քնարկումներ արեցինք, միասին թեյ խմեցինք մի խոսքով անցավ շատ լավ։ Իսկ արդեն երկրորդ հանդիպումս տեղի ուեցավ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ և այն նույ նպես անցավ շատ հետաքրքիր։ Ունեցա ելի նոր հանդիպումներ որոնք անցան նույնքան լավ ինչքան նախորդները։ Այս ճամբարի ընթացքում հասցրի նաև իմ դասընկերների հետ գնալ սահադաշտ և ձեզ հիմա ցույց կտամ իմ մի քանի ծիծաղելի լուսանկարներից։

Ուղղակի օգնում էի կոչկեր

Ուզում եմ ասել որ անմոռանալի ու հիշարժան օրերից էր, նաև կուզենամ ասել նկարեք ձեր ընկերներին երբ իրենք ուրախ են և ժպտում են անկարագրելի բան է։

Հասցրել եմ նաև լինել Սևաբերդում սահնակ քշել։ Ճիշտ ասած փոքր ինչ տխրել էի քանի որ ճանապարհին անձրև էր գալիս և հույսս կորցրել էր որ ձյուն կլիներ, բայց անակնկալ հասանք և ձյունը մնացել էր և նույնիսկ սկսեց գալ, ես ուղղակի երջանիկ էի։ Հիմա նաև այնտեղից մի քանի լուսանկար կներկայացնեմ ձեզ։

Դեմքեր))))

Հունվար ամսին նաև հասցրի մասնակլել մի միջոցառման՝ Հայ-Իրանապարսկական որը նույնպես անցավ շատ լավ և հետաքրքիր։ Ներկայացումը դիտեցին շատերը և լսեցինք միայն դրական արձագանքներ, որը շատ հաճելի էր։Շնորհակալ եմ նաև նրանց ովքեր ներկա գտնվեցին այդ ներկայացմանը։ Տեղի ունեցավ նաև Դդմածեսը կամ ինչպես այլ կերպ են ասում Ղափամաի օր։ Պատրաստեցինք Ղափամա և այլ ուտեստներ կապված դդմի հետ։

Շատ շնորակալ եմ բոլորիդ որ գեղեցկացրիք իմ 2021թվականի Հունվար ամիսը։