Մշակութային չափանիշներ
I. Օբյեկտը մարդկային ստեղծագործական գլուխգործոց է։
II. Օբյեկտը վկայում է մարդկային արժեքների տվյալ ժամանակահատվածում կամ որոշ մշակութային բնագավառում, ճարտարապետությունում կամ տեխնոլոգիայում, մոնումենտալ արվեստում, քաղաքների պլանավորման կամ լանդշաֆտների ստեղծման փոխադարձ ազդեցության մասին։
III. Օբյեկտը ունիկալ է կամ առնվազն բացառիկ՝ մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության համար, որը գոյություն ունի մինչ այսօր կամ արդեն անհետացել է։
IV. Օբյեկտը կոնստուկցիայի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական անսամբլի, կամ լանդշաֆտի ակնառու օրինակ է, որը ներկայացնում է մարդկային պատմության զգալի մաս։
V. Օբյկետը մարդկային ավանդական կառուցման ակնառու օրինակ է, հողի և ծովի ավանդական օգտագործումով, ելնելով մշակույթի (կամ մշակույթների) կամ շրջապատող միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների օրինակ, հատկապես եթե բնությունը դարձել է խոցելի անշրջելի փոփոխությունների ուժեղ ազդեցության պատճառով։
VI. Օբյեկտը ուղղակիորեն կամ մասամբ կապված է իրադարձությունների կամ գոյություն ունեցող ավանդույթների, գաղափարների, համոզմունքների, գեղարվեստական և գրական հետ, և ունի համամարդկային նշանակություն։ (Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի կարծիքի, այդ չափանիշը նախընտրելի է օգտագործել կամ ևս մեկ չափանիշի, կամ չափանիշների հետ։)
Բնածին չափանիշներ
VII. Օբյեկտը մի բնական ֆենոմեն է կամ էսթետիկ նշանակության և բացառիկ բնական գեղեցկության տարածություն։
VIII. Օբյեկտը Երկրի պատմության գլխավոր փուլերի նշանավոր օրինակ է, այդ թվում նաև անցյալի հուշարձան, ռելիեֆի զարգացման մեջ կատարվող երկրաբանական պրոցեսների խորհրդանիշ կամ գեոմորֆիկական կամ ֆիզիոգրաֆիկական յուրահատկությունների խորհրդանիշ։
IX. Օբյկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների և բուսական ու կենդանական համայնքների էվոլյուցիայում էկոլոգիական և կենսաբանական կատարվող պրոցեսների բացառիկ նմուշ է։
X. Օբյեկտը ներառում է կարևորագույն կամ նշանավոր բնական միջավայր, դրա մեջ կենսաբանական բազմազանության, այդ թվում գիտության և պաշտպանման տեսակետից բացառիկ համաշխարհային արժեքների պահպանման համար։
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ


- Հաղպատավանք (1996, 2000թթ).
- Սանահինի վանք (1996, 2000թթ.)
- Զվարթնոց (2000)թթ.
- Էջմիածնի Մայր Տաճար, Վաղարշապատի եկեղեցիները (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ) 2000թթ.
- Գեղարդի վանք (2000թթ.)
- Ազատ գետ (2000թթ.)
Թեկնածուներ

- Դվինի ավերակները
- Երերույքի տաճարի ավերակները
- Եկեղեցիներ։ Տաթև և Տաթևի Անապատ և Որոտան հովիտը
- Եկեղեցի։ Նորավանք և Ամաղու հովիտը
Մերժված հայտեր
Նորավանք

Հայկական միջնադարյան վանական համալիր Նորավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հայտը մերժվել է, քանի որ երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից կազմված հանձնաժողովը ավտոբուսով ժամանել է վանքի մոտ և, տեսնելով պատմամշակութային հուշարձանի տարածքում կառուցված ռեստորանը, առանց ավտոբուսից իջնելու հեռացել է՝ մերժելով հայտ: