Ժողովրդավարությունը քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.
- Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
- Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը;
- Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:
Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։
Ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ օրինականություն, քաղաքական և սոցիալական հավասարություն, ազատություն, ինքնորոշման իրավունք, մարդու հիմնարար իրավունքներ և այլն։
Քանի որ ժողովրդի իշխանության իդեալը դժվարհասանելի է և ենթակա է բազմաթիվ սահմանումների, առաջարկվում էին բազմաթիվ պրակտիկ ընթացկարգեր։ Մինչև XVIII դարն ամենատարածված ընթացակարգը եղել է ուղիղ ժողովրդավարությունը, երբ քաղաքացիներն իրենց որոշումների կայացման իրավունքն իրականացրել են ամիջականորեն՝ փոխհամաձայնեցման (կոնսենսուս) կամ փոքրամասնությանը մեծամասնությանը ենթարվելու ճանապարհով։ Ներակայցուցչական ժողովրդավարության պայմաններում նույն իրավունքն իրականացվում է իրենց կողմից ընտրված պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց միջոցով, որտեղ ընտրված կառավարողները կայացնում են որոշումներ՝ հաշվի առնելով կառավարվողների նախասիրությունները, վերջիններիս հաշվետու լինելով իրենց գործողությունների համար[6]։
Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Այսօր մի շարք պետություններում ժողովրդավարությունը նույնականացվում է լիբերալ (ազատական) ժողովրդավարության հետ, որը բարձրադիր իշխանությամբ օժտված անձանց ազնիվ, պարբերաբար և համընդհանուր ընտրությունների միջոցով ձևավորված կառավարում է, երբ թեկնածուներն ազատ մրցակցում են ընտրողների ձայնի համար, այն նաև ներառում է իրավունքի գերակայություն, իշխանության տարանջատում և սահմանադրական սահմանափակումներ, որոնց հնարավոր է հասնել միայն հստակ խմբերի կամ անձանց որոշակի երաշխիքների ճանապարհով։ Մյուս կողմից էլ կաևորվում են ձախակողմյա շարժումները, տեսանելի տնտեսագետները, ինչպես նաև արևմտյան ընտրանու այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, Արժույթի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պնդում են, որ քաղաքական որոշումների կայացումը, շարքային քաղաքացիների ազդեցությունը պետության քաղաքականության վրա հնարավոր է իրականացնել միայն սոցիալական իրավունքների ապահովման, հավասարության հնարավորության և սոցիալ-տնտեսական անհավասարության ցածր մակարդակի առկայության պարագայում։
Մի շարք ավտորիտար վարչակարգերն ունեցել են ժողովրդավարական կառավարման արտաքին հատանիշներ, սակյան այնտեղ իշխանության կրողը եղել է միայն մեկ կուսակցություն, իսկ վարվող քաղաքականությունը կախված չի եղել ընտրողների նախասիրություններից։ XXI դարի վերջին քառորդում նկատվել է ժողովրդավարության տարածման միտում, որի խոչընդոտներից են եղել անջատողականությունը, ահաբեկչությունը, բնակչության արտագաղթը, սոցիալական անհավասարության աճը։ Այնպիսի միջազգային կազմաերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ և ԵՄ ենթադրում են, որ պետության ներքին գործերի վերահսկումը, այդ թվում նաև ժողովրդավարության հարցերը և մարդու իրավունքների իրականացումը, մասնակիորեն պետք է լինեն միջազգային հանրության ազդեցության ոլորտում։
Ժողովրդավարական երկրներ են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Ալժիրը, Նեպալը, Լաոսը: