Այս պատմվածքում տղայի մոտ հոր զգացմունքների տպավորությունները մնացին իր ողջ կյանքում։ Այդ պատճառով էլ նա հետո կարողացավ շարունակել փոխանցել այդ զգացմունքները և ուրիշներին նվիրել։ Իսկ դրանից առաջ նա վստահ չէր, սակայն կարծում եմ նա հոգում միշտ գիտեր իր հոր մասին։ Ուղղակի պետք է այդպիսի խոսքերը իրենից լսեր, որ հասկանար ճշմարտությունը։ Այդ զգացմունքներից իր մոտ առաջացավ հորը ուրիշ նվեր տալու ցանկությունը։ Առանձնահատուկ նվեր, որը կտարբերվեր բոլոր մյուսներից և որ նրա հետ երկար ժամանակ կմնար։ Այդ պատճառով այս անգամ նա որոշեց ոչ նյութական նվեր տալ, որպեսզի այդ նվերը հիշվի հոր կողմից և հայրը իսկապես զգա, որ նա կարևորում է իրենց հարաբերությունները։
Կարծում եմ, որ այդ արարքը յուրահատուկ էր հոր համար, որովհետև դա իրենց երկուսի աշխատանքն էր, որով միշտ զբաղվում էին։ Այդպես նրանք միասին ժամանակ էին անցկացնում և դրա համար ավելի անձնական էր տղայի արածը։ Այս դեպքի հետևանքով տղան և հայրը նույնիսկ տասնամյակներ հետո օրը հիշեցին։ Տղայի մեջ արթնացան նոր զգացմունքներ, որոնք նա այդուհետև ուզեց փոխանցել նաև մյուս մարդկանց։