Posted in Նախագծային աշխատանք, Uncategorized

Պատրաստում ենք Էրիշտա

Արշտա կամ այլ կերպ ռշտա, էրիշտա, դդմաճ  ուտեստ։ Պատրաստում են անալի, պինդ խմորից։ Խմորը բարակացնում են ինչպես լավաշը և, մի քանի տակ ծալելով, դանակով երիզաձև կտրատում, ապա արևի տակ չորացնում, թոնրի կամ փռի մեջ բովում։ Համարվում է ձմեռվա համար պահածո սննդամթերք։ Օգտագործվում է զանազան կերակուրներ՝ փլավ, ապուր և այլն պատրաստելիս։ Հայերից բացի արշտա պատրաստում են նաև Արևելքի որոշ ժողովուրդներ։

Մնք նախ և առաջ պատրաստել էինք խմորը,որից հետո այն մնացել և հասունացել էր։

Հաջորդ օրը մենք արդեն սկսեցինք էրիշտա պատրաստելու գործընթացը։ Առաջինը գրտնակեցինք խմորը և անցկացրինք խմորը կտրելու համար նախատեսված սարքի միջով և ստացանք գրեթե պատրաստի էրիշտան։ Մի քանի օր չորացնելուց հետո բովելուց հետո այն պատրաստ էր։

Ինչպես որոշեցինք ստեղծել <<<Արիշտայի ծեսը>>․․․ այսպես, Հայարփին առաջարկեց, բոլորով գեներացրինք միտքն ու անցանք աշխատանքի։ Պար, երգ, տեխնոլոգիա, խոհարարություն, պատմություն, ազգագրություն․ ահա այն ուսումնական բաղադրիչները որոնց շուրջ հավաքվեցինք ծեսին պատրաստվելու ընթացքում։ Սովորողների 6 խումբ էր աշխատում իրենց դասավանդողների հետ, որպեսզի ունենանք դեռևս չկրկնվող տոնախմբություն-ծես։

Արիշտայի ծեսի ամենակարևոր հյուրն էր տիկին Իրինան՝ Բջնիից, ով անտրտունջ, իր հետ բերելով բոլոր այն իրերը, որոնք անհրաժեշտ են արիշտայի համար, մեեր ծեսը լիարժեք դարձրեց։Իհարկե, պետք է պահենք ու տարածենք ավանդականը, բայց եթե կարող ենք ավանդականի կողքին ցույց տալ մոդեռնը, դա արդեն զարգացած մշակույթի մասին է խոսում։

Այստեղ նրանք փռած են որպեսզի չորանան
Ահա այսպես այն գրտնակում էր Տիկին Իրինան

Եվ մինչ այն պատրաստ լիներ մենք բռնեցինք շուրջ պար և սկսեցինք երգել։

Իսկ այս ամենը եփելու ցանկություն հաըտնել էր իմ դասընկեր Առաքել Գրիգորյանը

Ահա և վերջ ամեն ինչ արված էր միայն մնացել էր այն փաթեթավորել իսկ այդ հարցում մեզ օգնեց մեր սիրելու ընկեր Հասմիկն ու սուվորողները ու նրանք անցան գործի։ Պատրաստեցինք տոպրակներ՝ արիշտայի ձեռագերծ աշխատանքն ամբողջական դարձնելու համար։