Posted in հայոց լեզու

Վարժություններ

1․ Լրացնել տեքստում բաց թողած տառերը.
Լենկթեմուրը ներխուժել էր Հայաստան: Բանբերները նրան հայտնեցին, որ մոտակայքում մի ուխտատեղի կա, որտեղ գտնվում է հայոց յոթ ուղտաբեռանոց ադամանդը: Կաղ զավթիչի ախորժակը գռգռվեց. նա արշավեց դեպի սրբավայրը: Բայց հենց մոտեցան վանքին, Լենկթեմուրի զինվորներն սկսեցին ցավերի մեջ գալարվել ու մեռնել: Բռնակալը հասկացավ, որ այն գերբնական զորություն ունի: Առանց հափշտակելու որևէ բան՝ նա հապշտապ հեռացավ:

2․ Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.
ա) Բոլոր հայ մանուկները սիրում են մեծ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Քաջ Նազարը» և այլն:

բ) Փայտակարանը Մեծ Հայքի տասնմեկերորրդ նահանգն էր Կուր և Երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում:

գ) Միջնադարի հայ իմաստասեր Գրիգոր Տաթևացին ծնվել է Վայոց Ձորում, աշակերտել է կարկառուն գիտնական, ուսուցչապետ Հովհան Որոտնեցուն։

դ) Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճին հարավարևելյան մասում, նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Կապուտկող լեռն է։

ե) Գրիգոր Զոհրապը կանգ առավ գրասեղանի մոտ և հայացքն ուղղեց Էդգար Շահինի « Փարիզուհին կառքում» նկարին և սկսեց խորհել Հայաստանի ճակատագրի մասին։

3․ Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը (հոմանիշների եռյակ).

  1. պաշտել 1. ապականել 1. ոգեշնչել 2. թևավորել 2. ալեկոծվել 2.մեծարել 3. պղծել 3. երկրպագել 3. վշտակցել 4. ծփալ 4. ցավակցել 4. արատավորել 5. կարեկցել 5.գոտեպնդել 5. ծածանվել

    Պաշտել – մեծարել – երկրպագել
    Ապականել – պղծել – արատավորել
    Ոգեշնչել – թևավորել – գոտեպնդել
    Ալեկոծվել – ծփալ – ծածանվել
    Վշտակցել – ցավակցել – կարեկցել

4․ Կազմել տրված գոյականների հոգնակի թիվը.
ոտնաձայն – ոտնաձայներ,
հեռագիր – հեռագրեր
պատմագիր — պատմագրեր
հրացան-հրացաններ
կին – կանայք

5․ Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.

թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույնգերագույն:

6․ Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները.

արևելյան, ջանասեր, բարձր, լեռնային, մարդկային, գեղեցիկ, լուսեղեն, օդային, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ:
Որակական ածականներ — ջանասեր, բարձր, գեղեցիկ, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ
Հարաբերական ածականներ — արևելյան, լեռնային, մարդկային, լուսեղեն, օդային,

7․ Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրության սխալ կա․
1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։
2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավը։
3․Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։
4․ Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր Սյունիքը կամ Արցախը։
Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է Փոքր Սյունիքը կամ Արցախը։

8․ Տրված թվականները գրել բառերով.
910 ինը հարյուր տասը
1899 հազար ութ հարյուր իննսունինը
1․600․005 մեկ միլիոն վեց հարյուր հազար հինգ
XXV քսանհինգերորդ
61-րդ վաթսունմեկերորդ

9․ Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

ա) Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշեր էր, խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը։բ) Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից:
գ) Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացք:
Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին։
դ) Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ՝ թխկի տակ կանգնել էր Մարան։
ե) Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվառ շողերից որոնք աչք էին շլացնում:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment