Posted in Իրավունք

ՅՈՒՆԻՍԵՖ

Մանդատը

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Մենք աշխատում ենք ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: Մեր ողջ գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով: Ի դեպ, այս տարի ՅՈՒՆԻՍԵՖը նշում է Կոնվենցիայի 30-ամյակը:

ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Կոնվենցիայի 30-ամյակը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի գործունեության 25-ամյակը կարևոր առիթ են տոնելու երեխայի իրավունքների ապահովման ուղղությամբ մի շարք կարևոր ձեռքբերումներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖի գործունեությունը նպաստել է, որպեսզի՝

  1. Կիսով չափ կրճատվի մանկական մահացությունը՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,
  2. Պատվաստումների միջոցով երեխաները պաշտպանվեն կանխարգելելի հիվանդություններից (տոկոսային ծածկույթը՝ 90%),
  3. Վերացվի կարմրուկը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և երկրին շնորհվի պոլիոմիելիտից զերծ երկրի կարգավիճակ,
  4. Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվի օրգանիզմում յոդի անբավարարությունը,
  5. Ընդլայնվի նախադպրոցական կրթության հասանելիությունը,
  6. Զարգանա ներառական կրթության համակարգը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար,
  7. Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ընդգրկվեն կրթության ազգային ռազմավարության մեջ,
  8. Ձևավորվի խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար,
  9. 75 տոկոսով կրճատվի շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը:

2016-2020թթընթացքում ՅՈՒՆԻՍԵՖը ջանք չի խնայելուորպեսզի՝

  1. Որակյալ և ներառական առողջապահական և սնուցման ծառայությունները հասանելի դառնան 0-6 տարեկան կարիքավոր աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար,
  2. Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից,
  3. Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգի մեջ,
  4. Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա,
  5. Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ,
  6. Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը,
  7. Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ:

Այս օրակարգը կազմված է՝ ի կատարումն Հայաստանի զարգացման 2014-2025թթ. զարգացման ռազմավարության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերի և ռազմավարությունների։  

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment