1․ Լրացնել տեքստում բաց թողած տառերը.
Լենկթեմուրը ներխուժել էր Հայաստան: Բանբերները նրան հայտնեցին, որ մոտակայքում մի ուխտատեղի կա, որտեղ գտնվում է հայոց յոթ ուղտաբեռանոց ադամանդը: Կաղ զավթիչի ախորժակը գռգռվեց. նա արշավեց դեպի սրբավայրը: Բայց հենց մոտեցան վանքին, Լենկթեմուրի զինվորներն սկսեցին ցավերի մեջ գալարվել ու մեռնել: Բռնակալը հասկացավ, որ այն գերբնական զորություն ունի: Առանց հափշտակելու որևէ բան՝ նա հապշտապ հեռացավ:
2․ Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.
ա) Բոլոր հայ մանուկները սիրում են մեծ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Քաջ Նազարը» և այլն:
բ) Փայտակարանը Մեծ Հայքի տասնմեկերորրդ նահանգն էր Կուր և Երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում:
գ) Միջնադարի հայ իմաստասեր Գրիգոր Տաթևացին ծնվել է Վայոց Ձորում, աշակերտել է կարկառուն գիտնական, ուսուցչապետ Հովհան Որոտնեցուն։
դ) Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճին հարավարևելյան մասում, նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Կապուտկող լեռն է։
ե) Գրիգոր Զոհրապը կանգ առավ գրասեղանի մոտ և հայացքն ուղղեց Էդգար Շահինի « Փարիզուհին կառքում» նկարին և սկսեց խորհել Հայաստանի ճակատագրի մասին։
3․ Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը (հոմանիշների եռյակ).
- պաշտել 1. ապականել 1. ոգեշնչել 2. թևավորել 2. ալեկոծվել 2.մեծարել 3. պղծել 3. երկրպագել 3. վշտակցել 4. ծփալ 4. ցավակցել 4. արատավորել 5. կարեկցել 5.գոտեպնդել 5. ծածանվել
Պաշտել – մեծարել – երկրպագել
Ապականել – պղծել – արատավորել
Ոգեշնչել – թևավորել – գոտեպնդել
Ալեկոծվել – ծփալ – ծածանվել
Վշտակցել – ցավակցել – կարեկցել
4․ Կազմել տրված գոյականների հոգնակի թիվը.
ոտնաձայն – ոտնաձայներ,
հեռագիր – հեռագրեր
պատմագիր — պատմագրեր
հրացան-հրացաններ
կին – կանայք
5․ Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.
թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույն, գերագույն:
6․ Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները.
արևելյան, ջանասեր, բարձր, լեռնային, մարդկային, գեղեցիկ, լուսեղեն, օդային, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ:
Որակական ածականներ — ջանասեր, բարձր, գեղեցիկ, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ
Հարաբերական ածականներ — արևելյան, լեռնային, մարդկային, լուսեղեն, օդային,
7․ Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրության սխալ կա․
1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։
2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավը։
3․Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։
4․ Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր Սյունիքը կամ Արցախը։
Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է Փոքր Սյունիքը կամ Արցախը։
8․ Տրված թվականները գրել բառերով.
910 ինը հարյուր տասը
1899 հազար ութ հարյուր իննսունինը
1․600․005 մեկ միլիոն վեց հարյուր հազար հինգ
XXV քսանհինգերորդ
61-րդ վաթսունմեկերորդ
9․ Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
ա) Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշեր էր, խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը։բ) Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից:
գ) Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացք:
Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին։
դ) Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ՝ թխկի տակ կանգնել էր Մարան։
ե) Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվառ շողերից որոնք աչք էին շլացնում:



