Posted in Էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Image

1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞։

Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։ Այլ կերպ ասած Էկոհամակարգը՝կենդանի օրգանիզմների համալիրի, այն շրջապատող անկենդան միջավայի և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունն է:կոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ ոչ բոլոր կենսաբանական համակարգերը կարող են էկոհամակարգ կոչվել, օրինակ, ակվարիումը:  Էկոհամակարգի օրինակ է լիճը: Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու և անջատելու նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորված էկոհամակարգում: Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է:Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։ Այսինքն Էկոհամակարգերի բնութագրող հատկանիշների կարևորությունը դրանց իրականացրած ֆունկցիաների հետևանքով էկոհամակարգերի արդյունավետության մեծացման մեջ է:

2.Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Նախ կարևոր է նշել, որ էկոհամակարգերը լինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստական էկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգ է օրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևորոագյուն հատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում: Մեզ շրջապատող էկոհամակարգի օրինակ է նաև անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդու միջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է օրինակ՝ գետը: Նրա կենդանի բախադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետը ինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:Օրինակ է նաև ջրավազաննեներ,որոնց մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում ,որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը՝բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին,սակայն գերիշխող տեսակը սոսին է:

Էկոհամակարգերի հիմնախնդիրը |

3.Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդիկ օր-օրի ավելի ու ավելի են փչացնում այն ինչ իրենց տրված է: Նրանք աղտոտում են իրենց շրջակա միջավայրը, որս են կատարում (ըստ այդմ էլ ոչնչացնում շատ կենդանատեսակներ), իրականացնում են անտառահատումներ, իսկ հետո էլ բողոքում են մի շարք հիվանդությունների առաջացումից՝ չհասկանալով, որ բնության մաքրությունն ուղիղ համեմատական է իրենց առողջությանը: Ինչպես նշեցի բնական էկոհամակարգի օրինակ է լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով, բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվ շրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակների ոչնչացմանը: Նման վառ օրինակ ՝ Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարի առաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյա ամբողջ պաշարը, իսկ լճի “հիվանդ” վիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:

4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը:

Էներգիա-Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։
Էներգիայի քանակի փոփոխության հետևանքով կխաղտվի վերընշված գործընթացը:
Ֆոսֆոր, Ազոտ- Ֆոսֆորի և ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութերն են հանդիսանում, բացի այդ շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում:Ջրում ապարների լվացման և լուծման արդյունքում անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը հողի ջրային լուծույթից կլանվում է բույսերի կողմից: Սննդային շղթային միջոցով ֆոսֆորը փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Բույսերի և կենդանիների մնացորդները, անցնելով հող, ենթարկվում են մանրէների ազդեցությանը և փոխակերպվում անօրգանական ֆոսֆորի: Հետագայում սկսվում է ֆոսֆորի կրկնվող շրջանառությունը: Մակերևութային ջրերի միջոցով անօրգանական ֆոսֆորի մի մասն էլ անցնում է ջրային էկոհամակարգեր` գերհագեցնելով այդ էկոհամակարգերը: Բացի այդ ֆոսֆորը, ինչպես և ազոտը, հանդիսանում են ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը:
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:
Ածխածին-Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն ավելի հաճած հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները: Ֆոտոսինթեզի գործընթացում բույսերի կողմից ածխաթթու գազը կլանվում է ցերեկվա ժամերին: Գիշերը դրա որոշ քանակություն նորից արտազատվում է մթնոլորտ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են, անջատվում է CO2 գազ, որն էլ անցնում է մթնոլորտ:Ածխածնի շրջանառության կատարվում է նաև ծովային ավազաններում: Այս դեպքում արդեն ածխածաթթու գազը միանալով այլ նյութերի կրաքարերի տեսքով կուտակվում է ջրային ավազանների հատակին: Ծովային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար: Այնուհետև մահացած օրգանիզմների մնացորդները նույնպես իջնում են ծովերի ու օվկիանոսների հատակը և առաջացնում կրաքարի կիտումներ:
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment