Posted in Էկոլոգիա

Շրջակա միջավայր

  1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:
    • Մեմք ապրում ենք ոչ այդքան մաքուր միջավայրում, քանի որ մեր շրջակայքում շատ են կիսաքանդ շենքերը, օդը աղտոտող ավտոմեքենաները և ամենավտանգավորը շրջակայքի համար` հենց մարդիկ: Մարդիկ անխնայողաբար օգտագործում են բնության պարգևները և իրենց հերթին կեղտոտում են այն: Այս ամենի պատճառով էլ մենք ապրում ենք այս կեղտոտ միջավայրում:
  2. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:
    • Օդի աղտոտվածությունը վնաս է մեր օրգանիզմին, քանի որ մենք ամեն վայրկյան շմչում ենք այդ փոշոտ օդը: Կամ հողի աղտոտված լինելու պատճառով շատ թունավորումներ են լինում: Քանի որ մրգերը և բանջարեղենները աճելով վատ հողում դառնում են թունավոր:
  3. Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրջակա միջավայրի հետ :
    • հհ-ում հանդիպող հիվանդություններից են` թոքային և սրտային հիվանություններ, մաշկային ինֆեկցիաներ, քաղցկեղ և այլն: Այս հիվանդությունների հիմնական պատճառնեից է օդի աղտոտվածությունը:
  4. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
    • Վերահսկողությունը հանդիսանում է հիմնախնդիրների լուծման որոշակի նպատակների հասնելու արդյունավետ միջոցը:Վերահսկողությունը արդյունավետ դարձնելու միջոցներից է բնապահպանական ծրագրերի մշակումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնելու,խիստ պատասխանատվություն օրենքը խախտողների համար:Ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն ներկայանցել համապատասխան մարմիներին: Հասարակական վերահսկողությունը հնարավորություն է տալիս հասարակությանը մասնակցելու բնապահապանական միջոցառումների և սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել պետական մարմիների գործենեության օրինականությանը:
Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment