Posted in Հայոց Լեզվի Քերականություն

Հոլովներ

Հոլովներ

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևնէ:• Ուղղական հոլովը որևէ վերջավորությունչունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունիև՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

 Նախադասության մեջ ուղղական հոլովովդրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմողբառը, գոյականական անդամի որոշիչլրացումը, կոչականը:• Սեռական հոլովը ցույց է տալիս այնառարկան, որին պատկանում կամվերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանումէ ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվումէ: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում ենտարբեր ձևերով: Այդ փոփոխություններըկոչվում են հոլովումներ:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամբառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյունկարող է փոխվել ո -ի կամ ա -ի:• Տրական հոլովը ցույց է տալիս այնառարկան, որին տրվում կամ մոտենում է միբան և կամ որին հանգում է ենթակայիգործողությունը:

Տրական հոլովով դրվում են բայական անդամիորոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալայն առարկան, որին հանգում էգործողությունը, նպատակ, տեղ, ժամանակ:

 Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞(ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

 Ուշադրություն

Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող էգործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:• Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձըկամ առարկան, որն իր վրա է կրումենթակայի գործողությունը:

Հայցական հոլովով դրվում են բայականանդամի որոշ լրացումներ: Դրանք կարող ենցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրումենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:

 Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞նժամանակ, ե՞րբ  հարցերին:

 Ուշադրություն

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նանման է կամ ուղղականին, կամ տրականին:
Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:• Բացառական հոլովը ցույց է տալիս այնառարկան, որից բխում, ծագում կամսկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանումէ ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

 Բացառական հոլովով են դրվում բայականանդամի որոշ լրացումներ: Դրանք կարող ենցույց տալ այն առարկան, որից բխում, ծագումկամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:

Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:• Գործիական հոլովը ցույց է տալիս այնառարկան, որով կատարվում էգործողությունը:

Գործիական հոլովով դրվում են բայականանդամի որոշ լրացումներ, որոնք ցույց ենտալիս այն առարկան, որով կատարվում էգործողությունը, տեղ, ժամանակ, ձև, ինչպեսնաև գոյականական անդամի որոշիչլրացումներ:

 Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

 Գործիական հոլովը կազմվումէ ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:• Ներգոյական հոլովը ցույց է տալիս այնտեղը, որտեղ կամ որի ներսում կատարվումէ գործողությունը:

Ներգոյական հոլովով դրվում են բայականանդամի երկու լրացումներ, որոնք ցույց ենտալիս տեղ կամ ժամանակ:

 Ներգոյական հոլովը կազմվումէ ում  վերջավորությամբ և պատասխանումէ որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞նժամանակում հարցերին:

Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Ուղղական – քաղաքգիրքմարդընկեր
Սեռական – քաղաքիգրքիմարդուընկերոջ
Տրական – քաղաքինգրքինմարդունընկերոջը
Հայցական – քաղաքըգիրքըմարդունընկերոջը
Բացառական – քաղաքիցգրքիցմարդուցընկերոջից
Գործիական – քաղաքովգրքովմարդովընկերոջով
Ներգոյական – քաղաքում կամ քաղաքիմեջգրքում կամ գրքի մեջմարդու մեջընկերոջմեջ

Գոյականի հոլովումները

Գոյականի սեռական հոլովը կազմվում է տարբեր թեքույթներով։ Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
8 հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ 
Հոլովումները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին թեքման դեպքում մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին թեքման դեպքում փոփոխությունը կատարվում է բառի մեջ։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ սեղանի, գրքի, ծաղկի,
տետրի և այլն։ Պետք է հիշել, որ բացի -ց հոլովմանը պատկանող բառերից՝ մյուս
բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, օրինակ՝
լեռան, բայց լեռների, ընկերոջ-ընկերների, օրվա-օրերի։ Գոյականի հոլովումը
որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։

Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
բարդի-բարդու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ, ձի (հազվադեպ՝ թի, դի), ինչպես նաև անորոշ դերբայը (օրինակ՝ գրել-
գրելու, կարդալ-կարդալու, վազել-վազելու)։ Ինչպես տեսնում ենք, կա կազմության
երկու ձև՝ ի-ու (այգի-այգու) կամ 0-ու (մարդ-մարդու)։

ՎԱ հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ տարի-տարվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։

ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մկան, ձկան, դռան, լեռան, թոռան, բեռան, ծոռան, եզան, գառան, նռան և
այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում-շարժման,
ուսման, մոտեցման, զեկուցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։

ՈՋ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր, քույր,
կին, տեր, սկեսուր, աներ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։

Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Գրիգորենք-Գրիգորենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ո հոլովման պատկանում են հայր, մայր, եղբայր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։

Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-անուան-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սեր բառի հոդավոր տրականը լինում է սիրուն։ Սրանցից բացի՝ կան
նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ քա-
րացած կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment