Իսրայել Օրի (1659, Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան – 1711, Աստրախան, Ռուսական թագավորություն), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Ռուսական կայսրությանը միացված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։
Կենսագրություն
Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։
1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։
Իսրայել Օրին և հայ ազատագրական շարժումը:

Իսրայել Օրէն Եվրոպայում: XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին հայ ազաւոագրական շարժումը թևակոխում է իր զարգացման նոր, ավելի կազմակերպված ւիուլը: Ազատագրական շարժման նախադեպր չունեցող այս պատմաշրւանր անխզելիորեն կապված է Իսրայել Օրու անվան հետ: Իսրայել Օրին որդին էր Սիսիանի մելիք Իսրայելի, որը Ս. Էջմիածնի 1677 թ. գաղտնի ժողովի կողմից րնտրված պատվիրակության անդամներից մեկն էր: ՄելիքԻսրայելը չափազանց մեծ համարում ուներ հայ քաղաքական շրջանակներում, իսկ նրա րնտանիքը հավակնում էր Պռոշյան նշանավոր իշխանական տոհմից սերված լինելուն: Եվրոպա ուղևորվող ՄելիքԻսրայելը իր հետ էր վերցրել 17-ամյա որդուն՝ Օրուն, երևի այնտեղ նրան կրթության տալու նպատակով: Իհարկե, պատանի Օրին չէր կարող լինել գաղտնի ժողովի մասնակից, հետևաբար և պատվիրակության անդամ, թեև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձություններր, նա ժողովի և պատվիրակության մասին քաջատեղյակ էր: Հակոր Գ-ի մահից հետո Մելիք Իսրայելը ծանոթ վաճառականներից մեկին խնդրում է որդուն ուղեկցել Եվրոպա, իսկ ինքր վերադառնում է Հայաստան: 1680 թ. վերջերին Օրին հաստատվում է Վենետիկում:
Պետք է նշել, որ Հովհան Վիլհելմին, ինչպես և եվրոպական շահագրգիռ տերություններին, խիստ հետաքրքրեց Թուրքիայի թիկունքում անկախ հայկական պետություն ստեղծելու գաղափարը: Ահա թե ինչու սկսված բանակցությունները գործնական հողի վրա դնելու, հայ քաղաքական և հոգևոր պետերի հետ անմիջական կապեր հաստատելու, Հայաստանի վերաբերյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Օրին մեկներ Հայաստան և այնտեղից բերեր համապատասխան պաշտոնական դիմումնագրեր ու երաշխավորագրեր: 1699 թվականի սկզբներին Օրին մեկնեց Հայաստան՝ իր հետ ունենալով մեծ իշխանի համապատասխան գրությունները՝ ուղղված ԷջմիածնիևԳանձասարիկաթողիկոսներին, հայոց մելիքներին ու վրաց Գեորգի XI թագավորին:
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: