Posted in Էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչո՞ւ:

  1. Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։
  2. Էկոհամակարգ — ֆիզիկա-քիմիակենսաբանական գործընթացների համակարգ է՝( Ա. Տենսլի՝ 1935 թվական)։
  3. Կենդանի օրգանիզմների համալիրը, այն շրջապատող անկենդան միջավայրը և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունը անվանում են էկոհամակարգ։
  4. Օրգանիզմների և դրանք շրջապատող ոչ օրգանական բաղադրիչների ողջ միասնությունը, որում հնարավոր է իրականացնել նյութի շրջապտույտը, անվանում են էկոլոգիական համակարգ կամ էկոհամակարգ՝ Վ. Վ. Դենիսով։
  5. Բիոգենեցինոզ (Վ. Ն. Սուկաչով՝ 1944) — կենդանի և ոսկրային բաղադրիչների փոխպայմանավորված համալիր, որոնք իրար հետ փոխկապակցված են էներգիայի և նյութերի փոխանակությամբ։

2. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Օրինակ` ջրավազաննեներ,որոնց մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում ,որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը՝բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին,սակայն գերիշխող տեսակը սոսին է:

3. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:

4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):

Էներգիա – Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։
Էներգիայի քանակի փոփոխության հետևանքով կխաղտվի վերընշված գործընթացը:

Ազոտ – Երկրի վրա կյանքի գոյության հարցում ազոտն ունի շատ մեծ դեր:  Հիմնականում այն գտնվում է մթնոլորտում, կամ էլ հողում, կենդանական ու բուսական օրգանիզմներում` միացությունների տեսքով: Մահացած կենդանիներից ու բույսերից  անջատվում է ազոտ: Իսկ որոշ բակտերիաներ էլ, կլանելով ազոտ, այն վերածում ենհանքային աղերի կամ ամոնիակի:

Ֆոսֆոր – Ֆոսֆոր կա կանաչ բույսերի բոլոր օրգաններում, որոնք էլ հանդիսանում են ֆոսֆորի աղբյուր մարդկանց ու կենդանիների համար: Մարդկանց արյան մեջ ֆոսֆորի օրգան.միացությունների տոկոսային հարաբերությունը փոփոխական է, իսկ անօրգանականներինը` հաստատուն: Ֆոսֆորի պակասը մարդկանց ու կենդանիների մոտ հանգեցնում է լուրջ խնդիրների:

Ածխածին – Ածխածնի շրջապտույտի մեջ իրենց մասնակցությունն են ունենում կենդանի օրգանիզմները: Որպես ածխածնի աղբյուր հանդիսանում են բույսրեը, որոնք մթնոլորտից կլանում են ածխաթթվի գազ ու սինթեզում ածխաջուր: Մահացած կենդանի օրգանիզմենի կուտակումները  նույնպես առաջացնում են ածուխ:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment