Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ Արարատը շատ հին սար է, և շատ տարբեր իրադարձությունների է ականատես եղել: Բոլոր սերունդները, բոլոր մարդիկ ինչ որ հետք են թողել այս աշխարհում, և երջանկության հետքեր և դժբախտության: Բոլորն էլ ինչ որ մեծ կամ փոքր գործ են արել իրենց հետքը թողելու համար: Շատերը ինչ որ լուրջ պատճառով հեռացել են իրենց երկրից, գիտնականները արել են կարևոր հայտնագործություններ, նույնիսկ բնությունն է իր աղետներով կամ գեղեցկությամբ հետք է թողել: Եվ այդ ամենը տեսնելով Արարատը պահում է իր մեջ, այնտեղ մարդկության մի հսկայական պատմություն կա: Մենք էլ պետք է մեր կյանքում ինչ որ չափի կարևոր բան անենք, և մի չնչին հետք թողենք այս աշխարհում:
Վիգեն Իսահակյանը այցելության ճշգրիտ օրը չի նշում, բայց բանաստեղծությունը թվագրված է «1926-ի հունիսի 8»: Բանաստեղծությունը մեջբերելուց հետո որդին զարմացական հարց է տալիս. «Սակայն ի՞նչն էր ներշնչել հորս, որպեսզի հենց Ռավեննայում գրեր իր այս բանաստեղծությունը, լավագույններից մեկն իր ողջ ստեղծագործության: Այստեղ ոչ մի լեռ չկար, անգամ հորիզոնում, չորս կողմը հարթավայր էր»:
Լավ հարց է, որ, թվում է, մեր գրականագետները վաղուց պետք է տային եւ իրենք էլ պատասխանեին այդ հարցին: Իրոք, ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Ռավեննայում», երբ բանաստեղծության չորս եռատողում էլ խոսքը Արարատ լեռան մասին է: