Դավիթ Բեկ (1669, Սյունիք – 1728, Հալիձոր), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ Ծնվել է 1669 թ. Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է։ Դավիթ Բեկ (ծննդյան թվականը անհայտ 1728 ) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Ծառայել է վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի մելիքների որոշման համաձայն՝ Դավիթ Բեկը իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը։

- 1722 թվական – Առաջին հարվածը Ղարաչոռլու կոչվող ռազմիկ ցեղի նկատմամբ, որը տեղավորվում էր Որոտանի ծովը տանող ճանապարհին և ուներ ռազմական շոշափելի առավելություն և դրանով խոչընդոտում էր հայկական զինված ուժերի միավորմանը և համագործակցությանը։
- 1722 թվական – Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր/Շնհեր/ ավանում և ձեռնամուխ եղավ բերդի ամրացմանը։
- 1722 թվական – Շինուհայրում Դավիթ Բեկը հրավիրեց Տաթևի առաջնորդին, շրջակայքի հայ Զինվորության ղեկավարներին և առաջնորդներին միավորել ուժերը թշնամու հնարավոր հարձակման դեմ։
- 1722 թվական – Ջեվանշիր ցեղի մեջ էր մտնում նաև Ղարաջոռլուներին օգնության հասած Օթուզիքի ցեղը։
- 1722 թվական – Դավիթ Բեկի հրամանով Մխիթար Բեկը հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց Քյուրթալ կոչվող ավանում կենտրոնացած թշնամուն։
- 1722 թվական – Շինուհայրում Դավիթ-Բեկին ներկայացան Չավնդուրիտանուտեր Թորոսը և Գողթնի ու Հին Ջուղայի տանուտերերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կռվելու նրա հետ միասին։
- 1722 թվական – Հակառակորդի գերակշիռ ուժերը ջլատելու նպատակով կիրառել է ահաբեկչական տակտիկա /գույքաթափ, զինաթափ էր անում, խլում էր երիվայրները և այդ ամենը ծառայեցնում պատերազմի պետքերին, նույն ձևով վարվում էր նաև իրեն դիմադրող մելիքների հետ։
- 1723-1724 թվականներ – Պատժվեցին իսլամ ընդունած Տաթևի տեր Մելիք Բաղրը և դավաճան Երիծվանիկի Մելիք-Ֆրանգյուլը։ Նրանք երկուսն էլ զրկվեցին իրենց ունեցվածքից և գլխատվեցին։
- 1724 թվական – Գարուն-Ղարաբաղի սղնախների 2000 մարտիկ Ավան յուզբաշու և Իվան Կարապետի օգնությամբ անցան Ղափան և Դավիթ Բեկի հետ մասնակցեցեին Զեյվա և Որոտան բերդերի շուրջ ծավալված պայքարին։
- 1724 թվական – Դավիթ Բեկը, Սիսիանից անցնելով Փոքր Ղափան, մոտ 6-7 հազարանոց բանակով հաջողությամբ դիմադրեց հակառակորդի բազմահազար հետևակ և հեծյալ գնդերին։ Կռվին միացում էին Մեղրիի, Կալերի և Գենուազի մարտիկները։
- 1720 թվական – Ղարաբաղի սղնախներում կազմակերպական և ռազմական գործունեությամբ համբավ ստացան «շիրվանցի տղերքը», այսինքն՝ Շամախու խանական զրորքերի մեջ ծառայող հայ զինվորականները։
- 1717 թվական – Ավան յուզբաշին անցավ Ղարաբաղ և անուն հանեց սղնախների ռազմական հետագա մարտերում։
- 1722 թվական – Մայիս- լեզգիների դեմ գանձակեցիներին օգնության հասնող վրաց զորքերը վարձատրվեցին ռազմական ավարի հաշվին՝ քաղաքի շրջակա գավառների բնակչությանը թալանելով։
- 1720-ական թվականներ – Իրանահայ առևտրական միջավայրից մի շարք գործիչներ ասպարեզ եկան, ակտիվորեն կապվելով հայ ազատագրական շարժմանը, մի քանիսն էլ ռուսական կողմնորոշման մեջ տեսան հայ ժողովրդի փրկությունը։
- 1724 թվական – Իվան Կարապետը Ղարաբաղ հասցրեց Պետրոս Մեծի հայ ժողովրդին ուղղած կայսերական հրովարտակը, ըստ որի՝ ցարը իր հովանու տակ է առնում հայերի ազատագրական պայքարը Կասպից ծովեզերքին ռուսների ամրանալուց հետո։
- 1724 թվական – Իվան Կարապետի առաջարկով սղնախները դիմում հղեցին Պետրոս Մեծին Խնդրելով իրենց պաշտպանել «անօրենների սրից»։
- 1724 թվական ամառ – Իվան Կարապետը կապ հաստատեց Ղափանի դիմադրական շարժման ղեկավարների հետ։
- 1724 թվական – Ղարաբաղի սղնախների ուժերով Իվան Կարապետը օգնում է ղափանցիներին՝ խոստանալով Ռուսաստանի հովանավորությունը։
- 1723 թվական – Գիլանը գրաված գեներալ Լևաշովը ցարի պատվերով կապվեց շահի դեմ ապստամբած աֆղանների ղեկավար Միր Մահմուդի հետ և խոստանալով նրան Իրանի գահակալ ճանաչել, պատվիրեց հրաժարվել Թուրքիային հպատակվելու մտքից։
- 1723 թվական – թուրքերը մտան Թիֆլիս՝ պատրաստվելով գրավել Երևանը և ողջ Անդրկովկասը։
- 1723 թվական – Պետրոս ցարը որոշեց հակաթուրքական պայքար կազմակերպել Անդրկովկասյան ժողովուրդների և Իրանի միջոցով։
- 1723 թվական – Իվան Կարապետը Գանձակի մուսուլմաններին կոչ արեց համաձայնություն կնքել Ղարաբաղի քրիստոնյաների հետ։
- 1723 թվական – Գանձակի թաթար և հայ զինված ուժերը միացան Կախեթի Կոնստանդին թագավորին /Գանձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի/ և 18-20 օր դիմադրեցին Իբրահիմ փաշայի բանակին։
- 1723 թվական – Թուրքերը պարտություն կրեցին Գանձակում, որի պաշտպանությանը մասնակցեցին վրաց-ադրբեջանական զորամասերից բացի նաև հայ մերձավոր սղնախները։
- 1723 թվական – Հայ սղնախները դիմադրեցին լեզգիների առաջնորդի՝ Հաջի Դավուդբեկին, խոչընդոտելով անցնել Քուռը և թուրքերին միանալ՝ Գանձակի վրա հարձակման ժամանակ։
- 1724 թվական Մարտի 24 – Կնքվեց Գանձակի պայմանագիրը իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու թաթար ֆեոդալների և հայկական սղնախների միջև՝ շահ Թահմազ 2-րդի ներկայացուցիչների, Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կարապետի և Գնձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի մասնակցությամբ։
Գանձակի պայմանագիր
- Սղնախների հայ բնակչության ղեկավարները հպատակվելու են Գանձակի խանության զաջար իշխանավորներին,
- Հայերը հրաժարվում են Գանձակ քաղաքի կալվածատերերի և մյուս շիա մուսուլմանների դեմ իրենց ունեցած ապստամբական դիրքորոշումից,
- Հայերի օգնությունը Գանձակի ազգաբնակչությանը՝ թուրքերի հարձակման դեպքում լինելու է փոխադարձ։
- 1724 թվականի հուլիսի 12 – Կոստանդնուպոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը։
Ռուս-թուրքական պայմանագիր
- Թուրքիան ճանաչում է Ռուսաստանիտիրապետությունը՝ Դերբենդիցմինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջաններում,
- Ռուսաստանը ճանաչում է Թուրքիայի տիրապետութունը Իրանի անդրկովկասյան տիրույթների նկատմամբ /ներառյալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը և այն իրանական հողերի վրա, որոնք գտնվում էին Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս ու Թավրիզ-Քիրմանշահ գծից դեպի արևմուտք/։
- 1724 թվական- Արիֆ Ահմեդ փաշան, իր տրամադրության տակ ունենալով Կարսի 100-ավոր թնդանոթներ, Գյումրիի վրայով մտավ Արարատյան դաշտ և պատրաստվեց պաշարել Երևանը
- 1724 թվական-Սուրմալուի, Շորգյալիև Ապարանի շրջանների շուրջ 300 գյուղերի բնակիչներ քշվեցին Թուրքիայի խորքերը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Օրդուբադը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Նախիջևանը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Գողթնը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Հադամանը։
- 1724 թվական Թուրքիան կենտրոնացրեց ուժերը Երևանն ու Թավրիզը գրավելու համար։
- 1724 թվական Պաշարված Երևանը դիմադրեց 3 ամիս
- 1724 թվական Երևանը պաշարած թուրքական զորքը տվեց 20 հզ. զոհ։
- 1724 թվական Պարենի կարիքն ստիպեց Երևանի Մահրալի խանին քաղաքը հանձնելու բանակցություններ սկսել։
- 1724 թվական (սեպտեմբեր 26– պաշարված Երևանը անձնատուր եղավ)։