Երկինքն ու երկիրը, բոլոր կենդանիներն ու բույսերը մեկ խոսքով ստեղծելուց հետո՝ Աստված առնում է հողից մի կտոր և նրանից մարդ ստեղծում։ Բնակեցնում է Եդեմում։ Նորաստեղծ Ադամը հիանում է Աստծու հրաշալիքների վրա, դիտում անասուններին, թռչուններին և բույսերին, զարմանում և փառաբանում մեծ վարպետի անունը։ Բայց միայնակ ձանձրանում է: Աստված կրակի ճախրող բոցերից ստեղծում է Ադամի անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։ Ադամը զգում է, որ իր սիրտը կապված է Լիլիթին, իսկ Լիլիթը հիանում է իր չքնաղ պատկերով և Ադամի վրա ուշք չի դարձնում: Ադամը զամբյուղը լցրած պտուղներով ու ծաղիկներով փորձում է շահել Լիլիթի ուշադրությունը, սակայն զուր:Լիլիթը ծաղրում է հողից ստեղծված Ադամին, իսկ իրեն՝ հրեղեն էակին ավելի բարձր է դասում: Լիլիթին հրապուրիչ է թվում օձի վետվետուն, գալարուն մարմինը՝ ողորկ, սուր և նետվող։ Նրան այնպես է թվում, թե այն թափանցեց իր մարմնի միջով։ Լիլիթին հետաքրքրում է, թե ինչ կա դրախտից այն կողմ, երկրի վրա։ Իմանալով, որ դա սատանան է, տարվում է նրան տեսնելու մտքով: Լիլիթի անտարբերությունից խոցված Ադամը գանգատվում է Աստծուն: Աստված հանգստացնելով Ադամին՝ ճանապարհ է դնում։ Հրեշտակներին պատվիրում է իր մոտ բերել անհնազանդ Լիլիթին և խստագույնս կարգադրում է նրան հնազանդ լինել իր ամուսնուն:Սակայն չդիմանալով Ադամի գուրգուրանքին, Լիլիթը փախչում է նրանից: Ադամը որոնում է նրան և տեսնում է Սատանայի պարանոցից կախ ընկած ՝ տարփաբույր մեկոններով վարսերը պսակված։ Լիլիթ համբուրում է Սատանայի շրթները։ Եվ ծիծաղում են միասին գոհ ու երջանիկ։Աստված թմրություն է բերում Ադամի վրա և նրա կողից ստեղծում է նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամին, կարողանա սիրել միայն նրան և մխիթարել։ Եվան հնազանդ է լինում Ադամին, սակայն Ադամը՝ նստած Եվայի կողքին, երբ լսում է վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթի շունչն է առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն է զգում և սոխակների երգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։ Երբ Եվան գգվում է Ադամին և իր սև մազերով ծածկում է Ադամի դեմքը, Ադամ տեսնում է Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն: «Եվա» են հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» է արձագանքում նրա հոգին։
Եվ երբ ճիգ է անում Լիլիթին մոռանալու, գրկում է հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին է սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…
Month: October 2020
Էկոհամակարգերի հիմնախնդիրը
1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչո՞ւ:
- Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։
- Էկոհամակարգ — ֆիզիկա-քիմիակենսաբանական գործընթացների համակարգ է՝( Ա. Տենսլի՝ 1935 թվական)։
- Կենդանի օրգանիզմների համալիրը, այն շրջապատող անկենդան միջավայրը և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունը անվանում են էկոհամակարգ։
- Օրգանիզմների և դրանք շրջապատող ոչ օրգանական բաղադրիչների ողջ միասնությունը, որում հնարավոր է իրականացնել նյութի շրջապտույտը, անվանում են էկոլոգիական համակարգ կամ էկոհամակարգ՝ Վ. Վ. Դենիսով։
- Բիոգենեցինոզ (Վ. Ն. Սուկաչով՝ 1944) — կենդանի և ոսկրային բաղադրիչների փոխպայմանավորված համալիր, որոնք իրար հետ փոխկապակցված են էներգիայի և նյութերի փոխանակությամբ։
2. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
Օրինակ` ջրավազաննեներ,որոնց մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում ,որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը՝բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին,սակայն գերիշխող տեսակը սոսին է:
3. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:
4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիա – Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։
Էներգիայի քանակի փոփոխության հետևանքով կխաղտվի վերընշված գործընթացը:
Ազոտ – Երկրի վրա կյանքի գոյության հարցում ազոտն ունի շատ մեծ դեր: Հիմնականում այն գտնվում է մթնոլորտում, կամ էլ հողում, կենդանական ու բուսական օրգանիզմներում` միացությունների տեսքով: Մահացած կենդանիներից ու բույսերից անջատվում է ազոտ: Իսկ որոշ բակտերիաներ էլ, կլանելով ազոտ, այն վերածում ենհանքային աղերի կամ ամոնիակի:
Ֆոսֆոր – Ֆոսֆոր կա կանաչ բույսերի բոլոր օրգաններում, որոնք էլ հանդիսանում են ֆոսֆորի աղբյուր մարդկանց ու կենդանիների համար: Մարդկանց արյան մեջ ֆոսֆորի օրգան.միացությունների տոկոսային հարաբերությունը փոփոխական է, իսկ անօրգանականներինը` հաստատուն: Ֆոսֆորի պակասը մարդկանց ու կենդանիների մոտ հանգեցնում է լուրջ խնդիրների:
Ածխածին – Ածխածնի շրջապտույտի մեջ իրենց մասնակցությունն են ունենում կենդանի օրգանիզմները: Որպես ածխածնի աղբյուր հանդիսանում են բույսրեը, որոնք մթնոլորտից կլանում են ածխաթթվի գազ ու սինթեզում ածխաջուր: Մահացած կենդանի օրգանիզմենի կուտակումները նույնպես առաջացնում են ածուխ:
Հայկական դիվանագիտությունը 18-րդ դարում
Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը: XVIII դարի վերջերին Ռուսաստանր մեծ ջանքեր էր գործադրում ծովային նոր, հարմար ուղիների տիրելու համար: Հետաքրքրություններից մեկն աղերսվում էր Սև և Ազովի ծովերի հետ, որոնք գտնվում էին Թուրքիայի տիրապետության ներքո: Կասպից ծովը նրա առջև բացում էր անկում ապրող Պարսկաստանի մետաքսով ու հումքով հարուստ տարածքները: Սակայն այդ պահին Ռուսաստանի համար առաջնահերթը հյուսիսային ծովային ամենադժվարագույն ու ամենաշահավետ ուղի՝ Բալթիկ ծով դուրս գալն էր: Այս նպատակով նա պատերազմ էր սկսել (1700 թվականից) Եվրոպայի հզորագույն տերություններից մեկի՝ Շվեդիայի դեմ, որին էլ պատկանում էին Բալթիկ ծովի՝ Ռուսաստանին շահագրգռող բոլոր ափերը: Պատերազմի սկիզբը ուղեկցվում էր Ռուսաստանի համար ծանր, ջախջախիչ պարտություններով: Բայց երիտասարդ թագավոր Պետրոս I-ը լի էր կամքով ու վճռականությամբ ոչ միայն դրությունը շտկելու, այլև պատերազմը հաղթական ավարտին հասցնելու։
Իսրայել Օրի
Իսրայել Օրի (1659, Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան – 1711, Աստրախան, Ռուսական թագավորություն), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Ռուսական կայսրությանը միացված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։
Կենսագրություն
Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։
1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։
Իսրայել Օրին և հայ ազատագրական շարժումը:

Իսրայել Օրէն Եվրոպայում: XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին հայ ազաւոագրական շարժումը թևակոխում է իր զարգացման նոր, ավելի կազմակերպված ւիուլը: Ազատագրական շարժման նախադեպր չունեցող այս պատմաշրւանր անխզելիորեն կապված է Իսրայել Օրու անվան հետ: Իսրայել Օրին որդին էր Սիսիանի մելիք Իսրայելի, որը Ս. Էջմիածնի 1677 թ. գաղտնի ժողովի կողմից րնտրված պատվիրակության անդամներից մեկն էր: ՄելիքԻսրայելը չափազանց մեծ համարում ուներ հայ քաղաքական շրջանակներում, իսկ նրա րնտանիքը հավակնում էր Պռոշյան նշանավոր իշխանական տոհմից սերված լինելուն: Եվրոպա ուղևորվող ՄելիքԻսրայելը իր հետ էր վերցրել 17-ամյա որդուն՝ Օրուն, երևի այնտեղ նրան կրթության տալու նպատակով: Իհարկե, պատանի Օրին չէր կարող լինել գաղտնի ժողովի մասնակից, հետևաբար և պատվիրակության անդամ, թեև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձություններր, նա ժողովի և պատվիրակության մասին քաջատեղյակ էր: Հակոր Գ-ի մահից հետո Մելիք Իսրայելը ծանոթ վաճառականներից մեկին խնդրում է որդուն ուղեկցել Եվրոպա, իսկ ինքր վերադառնում է Հայաստան: 1680 թ. վերջերին Օրին հաստատվում է Վենետիկում:
Պետք է նշել, որ Հովհան Վիլհելմին, ինչպես և եվրոպական շահագրգիռ տերություններին, խիստ հետաքրքրեց Թուրքիայի թիկունքում անկախ հայկական պետություն ստեղծելու գաղափարը: Ահա թե ինչու սկսված բանակցությունները գործնական հողի վրա դնելու, հայ քաղաքական և հոգևոր պետերի հետ անմիջական կապեր հաստատելու, Հայաստանի վերաբերյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Օրին մեկներ Հայաստան և այնտեղից բերեր համապատասխան պաշտոնական դիմումնագրեր ու երաշխավորագրեր: 1699 թվականի սկզբներին Օրին մեկնեց Հայաստան՝ իր հետ ունենալով մեծ իշխանի համապատասխան գրությունները՝ ուղղված ԷջմիածնիևԳանձասարիկաթողիկոսներին, հայոց մելիքներին ու վրաց Գեորգի XI թագավորին:
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Homework
New words
abandon — leave without planning to come back +
keen — sharp, eager, intense +
jealous — afraid that the one you love might prefer someone else +
tact — ability to say the right thing +
oath — a promise that something is true +
vacant — empty, not filled +
hardship — something that is hard to bear +
gallant — brave, showing respect for women +
data — facts, information +
unaccustomed — not used to something +
bachelor — a man who has not married
qualify — become fit, show that you are able
Place one of the new words in each of the blanks below.
- As I looked at all the qualify the salesman showed me, I knew that I was getting more and more mixed up.
- I used tact when I told my fat uncle that his extra weight made him look better.
- When the guard saw that the cot was vacant, he realized that the prisoner had left the jail.
- Although he took an oath on the Bible, Sal lied to the jury.
- My aunt was so jealous of our new couch that she bought one just like it.
- I enjoyed reading the story of the gallant man who put his cloak over over a mud puddle so that the queen would not dirty her feet.
- The loss of Claudia’s eyesight was a hardship which she learned to live with.
- The driver was forced to abandon his car when two of the tires became flat.
- Betty could not data for the Miss Teenage America Contest because she was twenty years old.
- The blade was so keen that I cut myself in four places while shaving.
- Unaccustomed to being kept waiting, the angry woman marched out of the store.
- Because he was a bachelor, the movie actor was invited to many parties.
Հոլովներ
Հոլովներ
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևնէ:• Ուղղական հոլովը որևէ վերջավորությունչունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունիև՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:
Նախադասության մեջ ուղղական հոլովովդրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմողբառը, գոյականական անդամի որոշիչլրացումը, կոչականը:• Սեռական հոլովը ցույց է տալիս այնառարկան, որին պատկանում կամվերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանումէ ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվումէ: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում ենտարբեր ձևերով: Այդ փոփոխություններըկոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ, կամբառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյունկարող է փոխվել ո -ի կամ ա -ի:• Տրական հոլովը ցույց է տալիս այնառարկան, որին տրվում կամ մոտենում է միբան և կամ որին հանգում է ենթակայիգործողությունը:
Տրական հոլովով դրվում են բայական անդամիորոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալայն առարկան, որին հանգում էգործողությունը, նպատակ, տեղ, ժամանակ:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞(ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:
Ուշադրություն
Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող էգործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:• Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձըկամ առարկան, որն իր վրա է կրումենթակայի գործողությունը:
Հայցական հոլովով դրվում են բայականանդամի որոշ լրացումներ: Դրանք կարող ենցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրումենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞նժամանակ, ե՞րբ հարցերին:
Ուշադրություն
Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նանման է կամ ուղղականին, կամ տրականին:
Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:• Բացառական հոլովը ցույց է տալիս այնառարկան, որից բխում, ծագում կամսկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից կամ -ուց վերջավորությամբ և պատասխանումէ ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց հարցերին:
Բացառական հոլովով են դրվում բայականանդամի որոշ լրացումներ: Դրանք կարող ենցույց տալ այն առարկան, որից բխում, ծագումկամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:
Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:• Գործիական հոլովը ցույց է տալիս այնառարկան, որով կատարվում էգործողությունը:
Գործիական հոլովով դրվում են բայականանդամի որոշ լրացումներ, որոնք ցույց ենտալիս այն առարկան, որով կատարվում էգործողությունը, տեղ, ժամանակ, ձև, ինչպեսնաև գոյականական անդամի որոշիչլրացումներ:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվումէ ով կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:• Ներգոյական հոլովը ցույց է տալիս այնտեղը, որտեղ կամ որի ներսում կատարվումէ գործողությունը:
Ներգոյական հոլովով դրվում են բայականանդամի երկու լրացումներ, որոնք ցույց ենտալիս տեղ կամ ժամանակ:
Ներգոյական հոլովը կազմվումէ ում վերջավորությամբ և պատասխանումէ որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞նժամանակում հարցերին:
Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով
Ներգոյական – քաղաքում կամ քաղաքիմեջ, գրքում կամ գրքի մեջ, մարդու մեջ, ընկերոջմեջ
Գոյականի հոլովումները
Գոյականի սեռական հոլովը կազմվում է տարբեր թեքույթներով։ Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
8 հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։
Հոլովումները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին թեքման դեպքում մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին թեքման դեպքում փոփոխությունը կատարվում է բառի մեջ։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ սեղանի, գրքի, ծաղկի,
տետրի և այլն։ Պետք է հիշել, որ բացի -ց հոլովմանը պատկանող բառերից՝ մյուս
բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, օրինակ՝
լեռան, բայց լեռների, ընկերոջ-ընկերների, օրվա-օրերի։ Գոյականի հոլովումը
որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
բարդի-բարդու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ, ձի (հազվադեպ՝ թի, դի), ինչպես նաև անորոշ դերբայը (օրինակ՝ գրել-
գրելու, կարդալ-կարդալու, վազել-վազելու)։ Ինչպես տեսնում ենք, կա կազմության
երկու ձև՝ ի-ու (այգի-այգու) կամ 0-ու (մարդ-մարդու)։
ՎԱ հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ տարի-տարվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մկան, ձկան, դռան, լեռան, թոռան, բեռան, ծոռան, եզան, գառան, նռան և
այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում-շարժման,
ուսման, մոտեցման, զեկուցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
ՈՋ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր, քույր,
կին, տեր, սկեսուր, աներ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Գրիգորենք-Գրիգորենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։
Ո հոլովման պատկանում են հայր, մայր, եղբայր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-անուան-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սեր բառի հոդավոր տրականը լինում է սիրուն։ Սրանցից բացի՝ կան
նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ քա-
րացած կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։
Ավ. Իսահակյան «Ռավեննայում» վերլուծություն
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ Արարատը շատ հին սար է, և շատ տարբեր իրադարձությունների է ականատես եղել: Բոլոր սերունդները, բոլոր մարդիկ ինչ որ հետք են թողել այս աշխարհում, և երջանկության հետքեր և դժբախտության: Բոլորն էլ ինչ որ մեծ կամ փոքր գործ են արել իրենց հետքը թողելու համար: Շատերը ինչ որ լուրջ պատճառով հեռացել են իրենց երկրից, գիտնականները արել են կարևոր հայտնագործություններ, նույնիսկ բնությունն է իր աղետներով կամ գեղեցկությամբ հետք է թողել: Եվ այդ ամենը տեսնելով Արարատը պահում է իր մեջ, այնտեղ մարդկության մի հսկայական պատմություն կա: Մենք էլ պետք է մեր կյանքում ինչ որ չափի կարևոր բան անենք, և մի չնչին հետք թողենք այս աշխարհում:
Վիգեն Իսահակյանը այցելության ճշգրիտ օրը չի նշում, բայց բանաստեղծությունը թվագրված է «1926-ի հունիսի 8»: Բանաստեղծությունը մեջբերելուց հետո որդին զարմացական հարց է տալիս. «Սակայն ի՞նչն էր ներշնչել հորս, որպեսզի հենց Ռավեննայում գրեր իր այս բանաստեղծությունը, լավագույններից մեկն իր ողջ ստեղծագործության: Այստեղ ոչ մի լեռ չկար, անգամ հորիզոնում, չորս կողմը հարթավայր էր»:
Լավ հարց է, որ, թվում է, մեր գրականագետները վաղուց պետք է տային եւ իրենք էլ պատասխանեին այդ հարցին: Իրոք, ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Ռավեննայում», երբ բանաստեղծության չորս եռատողում էլ խոսքը Արարատ լեռան մասին է:
Դավիթ Բեկ
Դավիթ Բեկ (1669, Սյունիք – 1728, Հալիձոր), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ Ծնվել է 1669 թ. Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է։ Դավիթ Բեկ (ծննդյան թվականը անհայտ 1728 ) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Ծառայել է վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի մելիքների որոշման համաձայն՝ Դավիթ Բեկը իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը։

- 1722 թվական – Առաջին հարվածը Ղարաչոռլու կոչվող ռազմիկ ցեղի նկատմամբ, որը տեղավորվում էր Որոտանի ծովը տանող ճանապարհին և ուներ ռազմական շոշափելի առավելություն և դրանով խոչընդոտում էր հայկական զինված ուժերի միավորմանը և համագործակցությանը։
- 1722 թվական – Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր/Շնհեր/ ավանում և ձեռնամուխ եղավ բերդի ամրացմանը։
- 1722 թվական – Շինուհայրում Դավիթ Բեկը հրավիրեց Տաթևի առաջնորդին, շրջակայքի հայ Զինվորության ղեկավարներին և առաջնորդներին միավորել ուժերը թշնամու հնարավոր հարձակման դեմ։
- 1722 թվական – Ջեվանշիր ցեղի մեջ էր մտնում նաև Ղարաջոռլուներին օգնության հասած Օթուզիքի ցեղը։
- 1722 թվական – Դավիթ Բեկի հրամանով Մխիթար Բեկը հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց Քյուրթալ կոչվող ավանում կենտրոնացած թշնամուն։
- 1722 թվական – Շինուհայրում Դավիթ-Բեկին ներկայացան Չավնդուրիտանուտեր Թորոսը և Գողթնի ու Հին Ջուղայի տանուտերերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կռվելու նրա հետ միասին։
- 1722 թվական – Հակառակորդի գերակշիռ ուժերը ջլատելու նպատակով կիրառել է ահաբեկչական տակտիկա /գույքաթափ, զինաթափ էր անում, խլում էր երիվայրները և այդ ամենը ծառայեցնում պատերազմի պետքերին, նույն ձևով վարվում էր նաև իրեն դիմադրող մելիքների հետ։
- 1723-1724 թվականներ – Պատժվեցին իսլամ ընդունած Տաթևի տեր Մելիք Բաղրը և դավաճան Երիծվանիկի Մելիք-Ֆրանգյուլը։ Նրանք երկուսն էլ զրկվեցին իրենց ունեցվածքից և գլխատվեցին։
- 1724 թվական – Գարուն-Ղարաբաղի սղնախների 2000 մարտիկ Ավան յուզբաշու և Իվան Կարապետի օգնությամբ անցան Ղափան և Դավիթ Բեկի հետ մասնակցեցեին Զեյվա և Որոտան բերդերի շուրջ ծավալված պայքարին։
- 1724 թվական – Դավիթ Բեկը, Սիսիանից անցնելով Փոքր Ղափան, մոտ 6-7 հազարանոց բանակով հաջողությամբ դիմադրեց հակառակորդի բազմահազար հետևակ և հեծյալ գնդերին։ Կռվին միացում էին Մեղրիի, Կալերի և Գենուազի մարտիկները։
- 1720 թվական – Ղարաբաղի սղնախներում կազմակերպական և ռազմական գործունեությամբ համբավ ստացան «շիրվանցի տղերքը», այսինքն՝ Շամախու խանական զրորքերի մեջ ծառայող հայ զինվորականները։
- 1717 թվական – Ավան յուզբաշին անցավ Ղարաբաղ և անուն հանեց սղնախների ռազմական հետագա մարտերում։
- 1722 թվական – Մայիս- լեզգիների դեմ գանձակեցիներին օգնության հասնող վրաց զորքերը վարձատրվեցին ռազմական ավարի հաշվին՝ քաղաքի շրջակա գավառների բնակչությանը թալանելով։
- 1720-ական թվականներ – Իրանահայ առևտրական միջավայրից մի շարք գործիչներ ասպարեզ եկան, ակտիվորեն կապվելով հայ ազատագրական շարժմանը, մի քանիսն էլ ռուսական կողմնորոշման մեջ տեսան հայ ժողովրդի փրկությունը։
- 1724 թվական – Իվան Կարապետը Ղարաբաղ հասցրեց Պետրոս Մեծի հայ ժողովրդին ուղղած կայսերական հրովարտակը, ըստ որի՝ ցարը իր հովանու տակ է առնում հայերի ազատագրական պայքարը Կասպից ծովեզերքին ռուսների ամրանալուց հետո։
- 1724 թվական – Իվան Կարապետի առաջարկով սղնախները դիմում հղեցին Պետրոս Մեծին Խնդրելով իրենց պաշտպանել «անօրենների սրից»։
- 1724 թվական ամառ – Իվան Կարապետը կապ հաստատեց Ղափանի դիմադրական շարժման ղեկավարների հետ։
- 1724 թվական – Ղարաբաղի սղնախների ուժերով Իվան Կարապետը օգնում է ղափանցիներին՝ խոստանալով Ռուսաստանի հովանավորությունը։
- 1723 թվական – Գիլանը գրաված գեներալ Լևաշովը ցարի պատվերով կապվեց շահի դեմ ապստամբած աֆղանների ղեկավար Միր Մահմուդի հետ և խոստանալով նրան Իրանի գահակալ ճանաչել, պատվիրեց հրաժարվել Թուրքիային հպատակվելու մտքից։
- 1723 թվական – թուրքերը մտան Թիֆլիս՝ պատրաստվելով գրավել Երևանը և ողջ Անդրկովկասը։
- 1723 թվական – Պետրոս ցարը որոշեց հակաթուրքական պայքար կազմակերպել Անդրկովկասյան ժողովուրդների և Իրանի միջոցով։
- 1723 թվական – Իվան Կարապետը Գանձակի մուսուլմաններին կոչ արեց համաձայնություն կնքել Ղարաբաղի քրիստոնյաների հետ։
- 1723 թվական – Գանձակի թաթար և հայ զինված ուժերը միացան Կախեթի Կոնստանդին թագավորին /Գանձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի/ և 18-20 օր դիմադրեցին Իբրահիմ փաշայի բանակին։
- 1723 թվական – Թուրքերը պարտություն կրեցին Գանձակում, որի պաշտպանությանը մասնակցեցին վրաց-ադրբեջանական զորամասերից բացի նաև հայ մերձավոր սղնախները։
- 1723 թվական – Հայ սղնախները դիմադրեցին լեզգիների առաջնորդի՝ Հաջի Դավուդբեկին, խոչընդոտելով անցնել Քուռը և թուրքերին միանալ՝ Գանձակի վրա հարձակման ժամանակ։
- 1724 թվական Մարտի 24 – Կնքվեց Գանձակի պայմանագիրը իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու թաթար ֆեոդալների և հայկական սղնախների միջև՝ շահ Թահմազ 2-րդի ներկայացուցիչների, Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կարապետի և Գնձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի մասնակցությամբ։
Գանձակի պայմանագիր
- Սղնախների հայ բնակչության ղեկավարները հպատակվելու են Գանձակի խանության զաջար իշխանավորներին,
- Հայերը հրաժարվում են Գանձակ քաղաքի կալվածատերերի և մյուս շիա մուսուլմանների դեմ իրենց ունեցած ապստամբական դիրքորոշումից,
- Հայերի օգնությունը Գանձակի ազգաբնակչությանը՝ թուրքերի հարձակման դեպքում լինելու է փոխադարձ։
- 1724 թվականի հուլիսի 12 – Կոստանդնուպոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը։
Ռուս-թուրքական պայմանագիր
- Թուրքիան ճանաչում է Ռուսաստանիտիրապետությունը՝ Դերբենդիցմինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջաններում,
- Ռուսաստանը ճանաչում է Թուրքիայի տիրապետութունը Իրանի անդրկովկասյան տիրույթների նկատմամբ /ներառյալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը և այն իրանական հողերի վրա, որոնք գտնվում էին Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս ու Թավրիզ-Քիրմանշահ գծից դեպի արևմուտք/։
- 1724 թվական- Արիֆ Ահմեդ փաշան, իր տրամադրության տակ ունենալով Կարսի 100-ավոր թնդանոթներ, Գյումրիի վրայով մտավ Արարատյան դաշտ և պատրաստվեց պաշարել Երևանը
- 1724 թվական-Սուրմալուի, Շորգյալիև Ապարանի շրջանների շուրջ 300 գյուղերի բնակիչներ քշվեցին Թուրքիայի խորքերը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Օրդուբադը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Նախիջևանը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Գողթնը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Հադամանը։
- 1724 թվական Թուրքիան կենտրոնացրեց ուժերը Երևանն ու Թավրիզը գրավելու համար։
- 1724 թվական Պաշարված Երևանը դիմադրեց 3 ամիս
- 1724 թվական Երևանը պաշարած թուրքական զորքը տվեց 20 հզ. զոհ։
- 1724 թվական Պարենի կարիքն ստիպեց Երևանի Մահրալի խանին քաղաքը հանձնելու բանակցություններ սկսել։
- 1724 թվական (սեպտեմբեր 26– պաշարված Երևանը անձնատուր եղավ)։
Արցախյան դարձվածքներ
Ալիշ-վերիլանել– առևտուրանել
Ալի-վալիչընիլ– երկյուղչունենալ
Անգուջըխլշիլ– լսողությունըլարել
Անգուջըպեմբակկոխել– չլսելուտալ
Անգուջըսասու(ծենու) պահել–սպասել
Անումենեխտքսել– արատավորել
Անումթողել– բարիհիշատակթողնել
Աչտռել, ծեխշպրտել– ազատանհոգլինել
Աշկ ածել– փնտրել
Աշկավ-օնքավանել– սերարտահայտել, հասկացնել
Աշկենտակավըեշիլ– գողունիհետաքրքրվելմեկով
Աշկենցիլփիտալ– աչքըվնասել
Աշկերըտափենօնել– ամաչել
Աշկընիթողել– սևեռել
Աշկումըպցրանալ– հարգանք, հեղինակությունձեռքբերել
Աշուղտեռնալ– խոսել, դարդերըպատմել
Ասածստխկըտենակտեռալպոկնօնել– հիվանդագինազդեցությունունենալ
Արտըհեղետեռնալ– հղիանալ, հասունանալ
Բզըբազուկյալ– հակաճառել
Բշտի-բշտիանել– հրմշտել
Բուլդի-բուլդիկյալ– արագշարժվել
Բուղազենհոփտալ– քիչուտել
Բուղըեր ընիլ– քրտնել
Գյավուրիանել– գործնիմիջայլոցան
Գյրավանպեցթողել– առիթըբացթողնել
Գործըխակփռնել– չկանխամտածվածգործանել
Դիք-դիքխոսել– կոպիտկոպիտխոսել
Դլըդալուանել– իրարսատարլինել
Դռդոռանչանել– կրակըթեժացնել
Դութմանփռնել– խենթությունանել
Դութմատալ– հրել, ծեծել
Դերենիկ Դեմիրճյան Ավելորդը համառոտ
Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ է սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: Նրա փողոցով անցնելը մի հանդես էր, աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը 60-70 տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերանքսիվայր ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը աոջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ քայլում էր։ Եվ այդ ֆեսավոր Հաճին գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմահար տալով, զգույշ աքլորի պես ոտները գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ 17 տ․ առաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս՝ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրքական զորքը ռուսներին նեղելով հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին:
Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները…Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան չի կարողանում ֆուրգոն և սահնակ վերցնել: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չի ցանկանում վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունը չէր կարողնա փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները: Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:
Կերպարներ
- Հաճի աղա
- Հաճի մար
- Սրբուն
- Հարսներ
- Որդիներ
- Տերտեր
Արցախի Ազատգրական պայքար
Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին(1722-1730)
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրությանմայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:
Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղաններիզորահրամանատար Միր Մահմուդըգրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանիվրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը[5]:
Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։