Մենք բոլրս էլ գիտենք որ Հայաստանը ունի շատ գեղեցիկ և կարևոր ճարտարապետական շինություններ։Ինձ թվում է որ այդ շինությունների մասին պետք է իմանան շատերը և ճանաչեն դրանք։ Հիմա մի քանի խոսքով կներկայացնեմ Հայկական ճարտարապետական շինությունների մասին։Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։Իսկ հիմա կներկայացնեմ մի քանի Հայ Ճարտարապետերի։
Ճարտարապետ Հայկ Ասատրյան
Հայկ Աստրյանը ծնվել է 1946 թվականին Վարդենիսում: 1971 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: 1972-1975 թվականներին աշխատել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետ: 1975 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց ճարտարապետական փորձարարական նախագծման բաժնում նախ որպես ավագ ճարտարապետ և հետագայում որպես ինստիտուտի գլխավոր ճարտարապետ: 1982 թվականին ընդունվել է Հայաստանի Ճարտարապետների միություն:
ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ՎՐԵԺ ԹԱՍԼԱԿՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է 1942 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅՆՃԱՐՈՒՄ (ԼԻԲԱՆԱՆ): 1946 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՆԵՐԳԱՂԹԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ: ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԵՏ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԱՐՏԵԼ Է Ս.ՄԵՐԿՈՒՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍԿԶԲՈՒՄ ՈՐՊԵՍ ԲԱՆՎՈՐ, ՔԱՐԱԳՈՐԾ, ՊԱՏՇԱՐ: ՇՈՒՐՋ 10 ՏԱՐԻ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ Է ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 62 ԵՎ 165 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ: 1968 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ: 1965 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է <<ՀԱՅԱՐԴՆԱԽԱԳԻԾ>> ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՈՐՊԵՍ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ:
Ճարտարապետ Բաղդասար Արզումանյան
Բաղդասար Հայրապետի որդի Արզումանյանը՝ հայ ժողովրդի հրատարակումներից մեկը, ծնվել է Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Մարզա, այժմ՝ Բարձրավան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1924-ին ընտանիքով փոխադրվել է Նախիջևան: 1928թ. տեղափոխվելով Երևան ընդունվել է Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: Ութամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ: Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին գեղարվեստական-ճարտարապետական ունակություններին, որոնցով հարստացած նա 1936-ին ավարտեց այդ հաստատությունը:
Հայկակն ճարտարապետական շինություններից է՝ Գառնին,Ծիծեռնակաբերդը և այլն։Դիտեք ուզզակի ֆոտոշսարքը։





Ահա և վերջ այսպիսի նյութ ստացվեց ինձ մետ,հուսամ ձեզ դուր եկավ։




