Posted in Հեռավար ուսուցում, Էկոլոգիա

Թափոնների հիմնախնդիր

Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են: Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Թափոնները ըստ տեսակի կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոնները արտանետումներն են, կամ արտահոսքերը: Իսկ պինդ թափոններին անվանում են աղբ: թափոններն ըստ վնասակարության աստիճանի կարող են լինել՝ ծայրահեղ վտանգավոր, խիստ վտանգավոր, չափավոր վտանգավոր, քիչ վտանգավոր, ոչ վտանգավոր։ Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է:

Թափոնների վտանգավորությունը որոշվում է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններով, ինչպես նաև դրանց պահման կամ շրջակա միջավայրում տեղավորման պայմաններով:

Հատկապես մեծ վտանգ են պարունակում ճառագայթաակտիվ թափոնները, որոնք դասակարգվում են` ըստ ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության (կարճակյաց, միջին տևողության, երկարակյաց), տեսակարար ակտիվության (ցածրակտիվ, միջին ակտիվության, բարձրակտիվ), ճառագայթման բաղադրության (a, b, g և նեյտրոն ճառագայթող) և այլն: Առավել տարածված է այդպիսի թափոնների թաղումն այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա: Օրինակ` ԱՄՆ-ում ճառագայթաակտիվ թափոնները թաղում են սպառված աղային հանքահորերում և ժայռային ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի անապատում, Հայկական ատոմակայանում՝ հատուկ սարքավորված պահեստարանում:

Ներկայումս Ռուսաստանում, համաձայն 04.12.2014 թվականի № 536 «Ըստ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության վտանգավորության աստիճանի՝ թափոնները I—V վտանգավորության դասերին դասելու չափորոշիչները հաստատելու մասին» ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության հրամանի, թափոնների համար սահմանված է վտանգավորության 5 դաս, որոնք ներկայացված են աղյուսակում:

Շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության դասՇրջական բնական միջավայրի վրա վտանգավոր թափոնների ազդեցության աստիճանՇրջակա բնական միջավայրի համար վտանգավոր թափոնների վտանգավորության աստիճանի սահմանման չափորոշիչները
I դաս (չափազանց վտանգավոր)շատ բարձրԲնապահպանական համակարգն անդառնալի խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը բացակայում է:
II դաս (բարձր անգավորության)բարձրԲնապահպանական համակարգն էականորեն խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը վտանգավոր ազդեցության աղբյուրի ամբողջական վերացումից հետո 30 տարուց ոչ պակաս է:
III դաս (չափավոր վտանգավոր)միջինԲնապահպանական համակարգն խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը վտանգի աղբյուրի վտանգավոր ազդեցության նվազումից հետո 10 տարուց ոչ պակաս է:
IV դաս (քիչ վտանգավոր)ցածրԲնապահպանական համակարգն խախտված է: Ինքնավերականգնման շրջանը 3 տարուց ոչ պակաս է:
V դաս (գործնականորեն ոչ վտանգավոր)շատ ցածրԲնապահպանական համակարգը գործնականորեն խախտված չէ:

«Վտանգավոր թափոններ» հասկացությունն օգտագործվում է հետևյալ դեպքերում՝

  • թափոնները պարունակում են վտանգավոր, այդ թվում՝ վարաքիչ հիվանդությունների հարուցիչներ պարունակող, թունավոր, պայթյունավտանգ և հրդեհավտանգ, բարձր ռեակցիոն հնարավորությամբր, օրինակ՝ կոռոզիա հարուցող, ռադիոակտիվ նյութեր:
  • թափոնները վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար և /կամ շրջակա միջավայրի նորմալ վիճակի համար:

Թունավոր թափոններ

Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: Դրանցից առավել վտանգավորներն են`

  •   Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),       
  • Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),
  • Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),
  • Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),
  •  Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)

Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը: Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում օդ են արտանետվում թունավոր գազեր: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:

Թափոնների նվազեցում

 Թափոնների կուտակումն ու դրանց ոչնչացումն այսօր դարձել է մարդությանը հուզող ամենակարևոր հիմնահարցերից մեկը: Պայքարի լավագույն միջոցներից են թափոնների քանակի նվազեցումն ու թափոնների կրկնակի օգտագործումը: Թափոնների քանակի մեծ մասը կարելի է օգտագործել որպես օգտակար պաշար: Շատ հաճախ պաշարները դիտարկվում և օգտագործվում են միակողմանի` օգտակարից անօգտակար: Մինչդեռ անհրաժեշտ է բոլոր պաշարների համար գտնել սպառիչ կիրառություն:Թափոնների նվազեցման հիմնահարցում մեծ դերակատարում ունեն ճարտարագետները, որոնք պետք է կատարելագործեն բոլոր սարքերն ու տեխնոլոգիաները հնարավորին չափ անթափոն արտադրություններ ստեղծելու համար, իսկ եթե հնարավոր չէ, պետք է մտածեն` ինչպես վերօգտագործեն այդ թափոնները:

Թափոնների մի զգալի մասն են կազմում փաթեթավորման նյութերը: Շատ կարևոր է նվազեցնել դրանց քանակը,  հաշվի առնելով, որ փաթեթավորման նյութերից գերակշռող մասը պոլիէթիլենային տոպրակներն են:Թափոնների հիմնախնդրի լուծման լավագույն միջողներից մեկը դրանց վերամշակումն է: Կոշտ թափոնների վերամշակումից կարելի է ստանալ կոմպոստ: Կոմպոստը արժեքավոր օրգանական պարարտանյութ է, որը  կարելի է ստանալ միայն կենսաքայքայվող աղբից:Ոչ կենսաքայքայվող թափոնների համար լավագույն միջոցը վերօգտագործումն է: Վերօգտագործելուց առաջ թափոնները անհրաժեշտ է տեսակավորել, որից հետո, որպես երկրոդային հումք ուղարկել վերամշակման:Բազմաթիվ երկրներում բնակիչներն իրենք են առանձնացնում կենցաղային աղբը` տարբեր թափոններ հավաքելով տարբեր տոպրակների մեջ: Աղբը հիմնականում բաժանվում է հինգ մասի` մետաղ, ապակի, պոլիմերային նյութեր, թուղթ, օրգանական թափոններ:  Մենք նույնպես արդեն մոտ 1 տարի է տեսակավորում ենք աղբը և հանձնում վերամշակման։

Թափոնների կառավարումը Հայաստանում

Արդյունաբերական թափոնների կրճատման նպատակով ՀՀ-ում մշակվել են քիմիական նոր տեխնոլոգիաներ (օրինակ՝ չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր ջերմաստիճանում պրոտոնազուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադրական թափոնի կրճատմանը)։

Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը, նյութահումքային և էներգետիկ պաշարների թույլատրելի օգտագործման ապահովումը, թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Մենք բոլորս էլ Հայերիս պատմությունը գիտենք, երբ 1915 թվականին տեղի ունեցավ մեծ կոտորած։ Ցավոք այս տարի չկարողացանք գնալ, և դրա փոխարեն մենք մեր բնակարաններից հիշատակեցինք իրենց լույսերի միջոցով։Որից հետո ծիծեռնակաբերդի քարերին գրվեցին այն մարդկանց անունները ովքեր ցանկանում էին։ Ես միշտ սիրով եմ գնացել հարգանքի տուրք մատուցելու, և սովորեցրել իմ փոքր քրոջը և եղբորը։Ի տարբերություն նախորդ տարիների, երբ այս օրը հազարավոր մարդիկ Երևանում այցելում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին, այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով փակվել է հուշահամալիրի մուտքը: Եվ երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայցելեն միայն Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Արցախի նորընտիր նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն-մենակ ոճրագործների հետ: Այսօր, ենթադրվում է, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լինի այս մոլոլարկից: Հայ ժողովուրդը հաղթած է, որովհետև ինքը գոյություն ունի, ինքը ծաղկում է, ինքը ունի իր պետականությունը, ինքը ունի իր Սփյուռքը, ինքը հաջողած է: Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք և շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր: Այդ առումով, հայ ժողովուրդը իր միասնականության մեջ շարունակելու է պայքարել»։