Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։ Սերունդների ժառանգորդությունը օբյեկտիվ, անընդհատ և ընդհատ բնապատմական ընթացք է, դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Ցուրաքանչյուր նոր սերունդ նախ յուրացնում է հոգևոր արժեքները, հասարակական կյանքի առկա ձևերը, ապա, թևակոխելով իր ակտիվ գործունեության շրջանը, ստեղծում է նորը, որն այնուհետև փոխանցում է հաջորդ սերունդներին։
Վերհանել սերունդների հասարակական միջավայրերի տարբերությունները։
Մեր և մեր ծնողների սերունդների տարբերությունն այն է, որ այն ժամանակ բոլորն ավեի սիրալիր,ուշադիր,բարեհամբյուր էին,սրտացավ իրենց դիմացինի համար,ընկերասեր,իսկ հիմա ամեն ինչ այլ է․մեկը մյուսի դեմ դավեր է նյութում, նրանց համար մեկ է դիմացի ինչ իրավիճակում է, ընկերներն ու ընկերասիրությունն է պակասել,իրական կյանքի շփումն է վերացել։Եվ երբ ամեն անգամ հարցնում եմ ծնողներիս իրենց տարիների մասին՝այն ավելի հետաքրքիր է,որտեղ և չկար համացանց ու ինտերնետ և նման բաներ,իսկ մերը ամեն ինչը կապված է ցավոք ինտերնետի հետ։
Ընդհանուր առմամբ ամբողջատիրությունը մի համակարգ է, որում կենտրոնացված ղեկավարությունը տեխնիկապես կատարելագործված միջոցների միջոցով իրականացնում է անսահմանափակ քաղաքական իշխանություն համընդհանուր սոցիալական հեղափոխության իրականացման նպատակով` ներառյալ ղեկավարության կողմից հռչակված մարդու վերակառուցումը երկրի բնակչության ստիպողական անտարբերության պայմաններում:
Ամբողջատիրական քաղաքական համակարգ է հանդիսանում այն, որում մարդկանց ողջ գործունեությունը ենթարկվում է քաղաքական խնդիրներին և մարդկային բոլոր փոխհարաբերությունները կազմակերպվում և պլանավորվում են:
Ամբողջատիրական պետությունը բնորոշվում է ողջ հասարակության մեջ ներթափանցելու, նրա առանձին մասերը համընդհանուր վերահսկողության ենթարկելու և կուսակցական ղեկավարության կողմից պլանավորման ձգտումով:
Գիտնականները, քաղաքագետները մի շարք աշխատություններ են գրել ամբողջատիրության առաջացման և գոյության մասին, որոնց կարևորագույններն են համարվում Հ. Արենդտի «Ամբողջատիրության առաջացումը» և Կ. Ֆրիդրիխի և Զ. Բժեզինկու «Տոտալիտար դիկտատուրա և ավտոկրատիա» համատեղ մենագրությունը:
Վերջին ուսումնասիրության հեղինակները ամբողջատիրության «ընդհանուր մոդելի» համար առաջարկում են հինգ հատկանիշներ.
- Խարիզմատիկ լիդերի կողմից գլխավորվող ընդհանուր զանգվածային կուսակցություն,
- Բոլորի կողմից ընդունվող պաշտոնական գաղափարախոսություն,
- Իշխանության մենաշնորհ ԶԼՄ-ների վրա,
- Մենաշնորհ զինված պայքարի բոլոր միջոցների վրա,
- Ահաբեկչական ոստիկանական վերահսկողության և տնտեսության կառավարման համակարգ
Տոտալիտարիզմը որակապես այլ երևույթ է ի տարբերություն ցանկացած տիպի այլ իշխանության, որքան դաժան էլ որ այն լինի: Սա գաղափարախոսական ֆենոմեն է և ամբողջատիրական ռեժիմները առաջին հերթին գաղափարախոսական ռեժիմներ են: Դրանք գաղափարախոսության ծնունդ են և գոյատևում են նրա համար: Եթե ավանդական դեսպոտական հասարակություններում քաղաքական իշխանությունը ինքնաբավ է և այն կրողները օգտագործում են գաղափարախոսությունը որպես իշխանությունը պահպանելու միջոց, ապա ամբողջատիրության կրողների համար կարևորը գաղափարախոսությունն է, իսկ քաղաքական իշխանությունը նվաճվում է այդ գաղափարախոսության հաստատման նպատակով
Կրթական կյանքը սովետական Հայաստանում
Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։
Ընդհանուր առմամբ Խորհրդային կրթական համակարգն ուներ ինչպես թերություններ, այնպես էլ առավելություններ։ Հիմնարար թերություններից մեկն այն էր, որ մտածելու ազատություն չկար։ Առավելություններից էր այն, որ գրագիտության մակարդակը բարձր էր, կրթությունն անվճար էր և հասանելի բոլորին։ Մեծ հաջողություններ կային նաև բնագիտական առարակների ուսուցման ասպարեզում։
Հասարակական հարաբերություններ– բազմապիսի կապեր, որոնք առաջանում են սոցիալական խմբերի, դասակարգերի, ազգերի միջև ու դրանց ներսում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի և գործունեության պրոցեսում։ Բաժանվում են առաջնային (նյութական) և երկրորդային (գաղափարական) հարաբերությունների։ Անհատները հասարակական հարաբերություններում հանդես են գալիս որպես սոցիալական որևէ հանրության, խմբի անդամ, ներկայացուցիչ։ Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայի համար հասարակական հարաբերությունները պատմականորեն կոնկրետ և յուրահատուկ են։ Քանի դեռ հասարակական հարաբերությունների փոփոխությունը չի շոշափում տվյալ հասարակական, ֆորմացիայի հիմքերը՝ սեփականության տիրապետող ձևերը, այն կրում է էվոլյուցիոն բնույթ, հակառակ դեպքում ստանում է հեղափոխական բնույթ։ Կապիտալիստական (նաև ստրկատիրական, ֆեոդալական) հասարակարգում նյութական հասարակական հարաբերություններ ունեն հակամարտ բնույթ, մարդկանց ռեալ հարաբերությունները դրսևորվում են իրերի հարաբերությունների ձևով։ Հակամարտ հասարակական հարաբերությունները վերանում են սոցիալիստական հեղափոխության ընթացքում։ Սոցիալիզմը հաստատում է որակապես նոր, գիտակցաբար, պլանաչափորեն զարգացող հասարակական հարաբերություններ, որոնք անընդհատ կատարելագործվում են և աստիճանաբար վերածվում կոմունիստականի։
Հանգիստ, ազատ ժամանակ
Ազատ ժամանակը՝ որպես հասարակության և անձնական կյանքի կարևորագույն կողմ, մտածողների կողմից դիտարկվել է 16-րդ դարից սկսած՝ արդյունաբերական հասարակության զարգացմանը զուգահեռ։ Գիտական շրջանառության մեջ հասկացությունը ներմուծվել է 20-րդ դարի սկզբին, երբ սկսել են զարգանալ ժամանակի բյուջեի և կենսակերպի սոցիոլոգիական-վիճակագրական ուսումնասիրությունները։ Անկախ տերմինի ծագումից՝ երևույթին անդրադարձը կատարվել է շատ ավելի վաղ։Ազատ ժամանակը հասկացվում է որպես անձի կողմից օգտագործվող ժամանակ իր ֆիզիկական և հոգևոր համակողմանի զարգացման համար, որը ներառում է հասարակական գործունեությունը, կրթական մակարդակի բարձրացումը, մշակութային հաղորդակցումը, օգտակար հանգիստը, ստեղծագործական գործունեություն և հասարակական ու բարոյական շեղումների կանխումը;
Ազատ ժամանակի գործառույթների սահմանման դեպքում նպատակահարմար է որպես չափանիշ առանձնացնել մարդկանց և սոցիալական հանրույթների գործունեության ուղղվածության աստիճանը իրենց ազատ ժամանակի կազմակերպման ընթացքում։ Դրան համապատասխան՝ կարելի է առանձնացնել ազատ ժամանակի հետևյալ գործառույթները.
- Կրթական-զարգացնող (մշակութային արժեքների յուրացում սոցիալական հանրույթների մեջ մտնող անհատների սոցիալականացման գործընթացում)։
- Վերափոխող-ստեղծարար (սոցիալական հանրույթների ներառումը մշակութային արժեքների, գեղարվեստական, տեխնիկական ստեղծագործության տարբեր ձևերի ստեղծման գործընթացի մեջ)։
- Վերականգնողական-խաղային (զվարճալի հանգստի, հոգեբանական լիցքաթափման ապահովում)։
- Տեղեկատվական-հաղորդակցական (գիտելիքների, մշակութային փորձի կուտակում և փոխանցում)։
- Հանգստի գործառույթ (մարդու ազատումը հոգնածությունից, նյարդային և ֆիզիկական լարվածությունից)։
- Կարգավորող (մարդկանց միջև հարաբերությունների կարգավորում սոցիալական արգելքների, նորմերի միջոցով)
Ազատ ժամանակի կառուցվածքի վերլուծությունը նույնքան դժվարին է, որքան սահմանման խնդիրը։ Պայմանականորեն կարելի է առանձնացնել մի քանի մոտեցումներ.
- Ազատ ժամանակի վերլուծության առաջին մոտեցումը կապված է նրա բովանդակությունը կազմող գործունեության տեսակների հետ։ Դրա հետ մեկտեղ, գործունեությունները բազմաթիվ են (գիրք կարդալ, թանգարանների, կինոթատրոնների հաճախում և այլն)։
- Երկրորդ մոտեցումը շեշտադրում է ազատ ժամանակի օգտագործման բնույթը։ Այս չափանիշին համապատասխան՝ կարելի է իրականացնել ազատ ժամանակի կառուցվածքավորում անձնականի և հասարակականի, անհատականի և կոլեկտիվայինի, ակտիվի և պասիվի։
- Երրորդ մոտեցումը կապված է այնպիսի չափանիշի հետ, ինչպիսին է նրա օգտագործման և նպատակադրման ուղղվածությունը։ Որպես նպատակ՝ կարելի է առանձնացնել զվարճանքը, հանգիստը, կրթական, մշակութային և ընտանեկան համախմբվածության մակարդակի, ֆիզիկական վիճակի բարձրացումը։
Պետք է հաշվի առնել, որ ազատ ժամանակի կառուցվածքն անփոփոխ չի կարող լինել։ Այն կախված է մարդու գործունեության տեսակների և բնույթի տարբերությունից, որոշվում է սոցիալական ժամանակում մարդու անհատական գործունեության բովանդակությամբ և նպատակներով, որը հասարակության զարգացմանը զուգահեռ կրում է որակական փոփոխություններ, չորրորդ՝ պայմանավորված է հոգեբանական ժամանակի ընթացքում ընթացող հոգեկան զարգացման դինամիկայով։