Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում, Նախագծային աշխատանք

Ընտանիքի հոգեբանություն

Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն։ Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է։ Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող ընտանիք։ Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբն այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները։ Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ։

Ընտանիքի հոգեբանություն | Գոհար ...

Ամուսնություն և ընտանիք

Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է, որը համարվում է սոցիալական կապի հատուկ ձև: Ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, խնամել նրանց, պահել, դաստիարակել: Յուրաքանչյուր ընտանիքում սահմանված է ընտանիքի անդամների դերը:

Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից:
Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:

Ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորաշ է տղամարդու գերիշխանություը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է:
Ժամանակակից ընտանիքի գործառույթները:
1.Վերարտադրողական երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2.Տնտեսական երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը:
3.Սոցիալականացմանդաստիարակչականդրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները։
4.Հաղորդակցական երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:

Ընտանեկան հոգեբանություն
Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment