Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմանության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է: Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի դեռ բախում է նրա զարկերակը: Բախումներն անկասկած, լավ բանի չեն հանգեցնում, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները, առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք անդրադառնում է մարդու առողջության վրա: Ուստի շատ մարդիկ հիմնականում խուսափում և վախենում են բախումներից: Կոնֆլիկտները բնորոշում են ըստ տարբեր սկզբունքների։
Սակայն դրանք հիմնականում լինում են՝
Ներանձնային
Միջանձնային
Ներխմբային
Միջխմբային
Անձ-խմբային
Միջանձնային
Կոնֆլիկտի դեպքում հարկավոր են առնվազն երկու հոգի։ Տվյալ պարագայում կան հակազդող երկու տարբեր կողմեր և մեկ նպատակ։ Սա թերևս բոլորի կյանքում ամենահաճախ հանդիպող կոնֆլիկտի տեսակն է։
Ներխմբային
Կոնֆլիկտները առաջանում են խմբերի ներսում։ Երբ խմբի ներսում բաժանվում են 2 մասի և հակամարտում միմյանց դեմ։
Յուրաքանչյուրս տարբեր ենք մտածելակերպով, խառնվածքով, ունակություններով , արտաքինով։ Տարիների ընթացքում մենք կյանքի փորձ ենք ձեռք բերում և կատարելագործում։
Ինչ վերաբերվում է ընդունակություններին, դրանք կարող են լինել ի ծնե և ձեռքբերովի։
Ի ծնե մարդ կարող է լինել շատ խելացի և հեշտ ընկալել յուրաքանչյուր տեղեկություն, իսկ այն մարդը ով այդքան էլ ունակություն չունի նույն բաներին կարող է հասնել , բայց մեծ ջանքեր գործադրելով։
Մի մարդ կարող է ծնված լինել շատ հարուստ ընտանիքում, մյուսը՝ աղքատ։ Սակայն յուրաքանրյուր դեպքում էլ նրանք կարող են հավասարվեն , սակայն աղքատը քրտնաջան կաշխատի, իսկ հարուստը ուղղակի կնստի տանը։
Եթե խոսեմ իմ ընդունակություններց , կարող եմ ասել , որ ունեմ լավ հիշողություն։ Սա ի ծնե է , իսկ ձեռքբերովի ընդունակությունս կարող եմ առանձնացնել , որ հետաքրքրասեր եմ ։
Ամեն ինչ հարաբերական է այս աշխարհում և անհնարին ոչինիչ էլ չկա , ուղղակի պետք է լինել աշխատասեր և ունենալ նպատակներ։
Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն։ Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է։ Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող ընտանիք։ Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբն այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները։ Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ։
Ամուսնություն և ընտանիք
Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է, որը համարվում է սոցիալական կապի հատուկ ձև: Ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, խնամել նրանց, պահել, դաստիարակել: Յուրաքանչյուր ընտանիքում սահմանված է ընտանիքի անդամների դերը:
Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված: Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից: Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:
Ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորաշ է տղամարդու գերիշխանություը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է: Ժամանակակից ընտանիքի գործառույթները: 1.Վերարտադրողական— երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը: 2.Տնտեսական— երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը: 3.Սոցիալականացման, դաստիարակչական—դրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները։ 4.Հաղորդակցական— երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին: