Իմ տունն իսկապես իմ ամրոցն է, և ես այդ ամրոցում ապրում եմ իմ ընտանիքի հետ։ Ես շատ ուրախ եմ որ ապրում եմ իրենց հետ միասին։ Մեզնից յուրաքանչյուրն ունի իր ամրոցը որտեղ ապրում է այն մարդկանց հետ ում հետ ցանկանում է։ Յուրաքանչյուրիս պատկերացման մեջ մեր ամրոցները իհարկե տարբեր են։ Երևի աշխարհի ամենացանկալի վայրը դա մեր տունն է, ուր բոլորս ձգտում ենք ծանր և հոգնեցուցիչ օրից հետո։ Բայց ցավոք կան մարդիկ ովքեր չունեն իրենց տները, բայց ամեն գնով ձգտում են որպեսզի ունենան իրենց երազած տունն ու ամրոցը։ Ինձ թվում է՝ որ մենք բոլորս մեզ ապահով և պաշտպանված ենք զգում մեր տներում։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել, բայց կցանկանայի ասել որ թող բոլորը ունենան իրենց տները, որը իրենց համար կլինի և տուն և ամրոց որտեղ իրենց կզգան շատ լավ ու ապահով։ Մենք բոլորս գիտենք՝ որ ամեն ընտանիք ունի իր ավանդույթները։ Մենք այդպիսի շատ մեծ պաշտոնական ավանդույթ չունենք, բայց ունենք մի ավանդույթ որը միշտ կա գրեթե բոլորի ընտանիքներում դա հավաքվել այն տանը որտեղ գտնվում է այդ տան մեծը։ Այդպիսի նմանատիպ մի ավանդույթ մենք ել ունենք և միշտ հավաքվում ենք մեր տանը, և եթե մի բան որոշում ենք դա անում ենք միասին, համախմբված ընտանիքով։ Իմ կարծիքով մենք ընտանիքով ունենք մի օր որը համարում եմ ավանդական, և դա այն օրն է երբ մենք միշտ ամեն տարի պատրաստում ենք միայն Հայկական ավանդական ուտեստներ։ Եվ հավաքվում կրկին մեր տանը և նստում մեծ սեղանի շուրջ։ Ահա և այսպիսին է մեր ավանդույթը։
Day: March 30, 2020
Նախագծի նպատակն է պարզել՝1․ ի՞նչ է արտաքին առևտրի քաղաքականությունը, 2․ի՞նչ է ազատ արտաքին առևտուրը 3․ի՞նչ է աշխատանքի միջազգային բաժանումը
1․Առեւտրի հաշվեկշիռ, առեւտրային հաշվեկշիռ կամ մաքուր արտահանում (երբեմն նշանակվում է որպես NX), որոշակի ժամանակահատվածի համար ազգի արտահանման և ներմուծման դրամական արժեքի տարբերություն։ Երբեմն տարբերակվում են ապրանքների և ծառայությունների առևտրային հաշվեկշիռները։ Առեւտրային հաշվեկշիռը չափում է արտահանման եւ ներմուծման հոսքը որոշակի ժամանակահատվածում։ Առեւտրային հաշվեկշռի հասկացությունը չի նշանակում, որ արտահանումն ու ներմուծումը «հավասարակշռության մեջ են» միմյանց հետ։Ընթացիկ գործառնությունների հաշվի 1980-2008 թվականների համախառն հաշվեկշիռը, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:Բնակչության մեկ շնչի հաշվով ընթացիկ գործառնությունների հաշվի համախառն հաշվեկշիռը 1980-2008 թվականներին, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:
Եթե մի երկիր արտահանում է ավելի մեծ արժեքով, քան ներմուծում, նա ունի առևտրային ավելցուկ կամ դրական առևտրային հաշվեկշիռ, և հակառակը, եթե երկիրը ներմուծում է ավելի շատ, քան արտահանում, նա ունի առևտրային պակասուրդ կամ բացասական առևտրային հաշվեկշիռ։ 2016 թվականին՝ 200 երկներից 60-ը ունեցել են առևտրային ավելցուկ։ Այն կարծիքը, որ երկկողմ առեւտրային դեֆիցիտը վատ է ինքնին, ճնշող մեծամասնությամբ մերժվում է՝ առեւտրային փորձագետների եւ տնտեսագետների կողմից։
2․Առեւտրային հաշվեկշիռը կազմում է ընթացիկ հաշվի մաս, որը ներառում է այլ գործարքներ, ինչպիսիք են՝ միջազգային ներդրումներից ստացված զուտ եկամուտը, ինչպես նաև միջազգային օգնությունը։ Եթե ընթացիկ հաշիվը ավելցուկային է, համապատասխանաբար աճում է երկրի ակտիվների զուտ միջազգային դիրքը։ Հավասարապես, պակասուրդայինը՝ նվազեցնում է։
Առեւտրի հաշվեկշիռը նույնական է երկրի արտադրության ծավալի եւ դրա ներքին պահանջարկի տարբերությանը (այն տարբերության միջեւ, թե որ երկիրն է արտադրում եւ որքան ապրանք է գնում արտասահմանից․ այն չի ներառում օտարերկրյա բաժնետոմսերի վրա կրկին ծախսված գումարները եւ հաշվի չի առնում ներքին շուկայում արտադրության համար ապրանքների ներմուծման հայեցակարգը)։
Ազատ առևտուր, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներմուծումը կամ արտահանումը։ Այն նաև կարող է հասկացվել, որպես ազատ շուկայի գաղափար, որը կիրառվում է միջազգային առևտրի մեջ։ Կառավարության շրջանում ազատ առևտուրը գերակշռում է այն քաղաքական կուսակցությունների մոտ, որոնք զբաղեցնում են լիբերալ տնտեսական դիրքերը, իսկ տնտեսապես ձախ-թևային և ազգայնական քաղաքական կուսակցությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են պրոտեկցիոնիզմը՝ հակառակ ազատ առևտրի։
Շատ երկրներ ներկայումս անդամ են հանդիսանում Առևտրի համաշխարհային կազմակերպության բազմակողմ առևտրային համաձայնագրերի։ Ազատ առևտուրը լավագույն ձևով կարող է բացարտվել, որպես, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի միակողմանի կեցվածքը, որը ներմուծման և արտահանման վերաբերյալ կանոնակարգերն ու տուրքերը իջեցրել է XIX դարի կեսերից մինչև 1920-ականները։ ՄԵկ այլ մոտեցում է, ստեղծել ազատ առևտրի տարածքներ երկրների խմբերի միջև՝ համաձայնագրերի հիման վրա, ինչպիսիք են՝ Եվրոպական տնտեսական տարածքը և Mercosur-ի բաց շուկաները, որոնք ստեղծում են պաշտպանիչ պատնեշ այդ ազատ առևտրի տարածքի և աշխարհի մնացած մասերի միջև։ Շատ կառավարություններ դեռ պարտադրում են պաշտպանողական որոշ քաղաքականություններ, որոնք միտված են աջակցել տեղական զբաղվածությանը, ինչպիսիք են՝ ներմուծման համար սակագներ սահմանելը կամ արտահանման համար՝ սուբսիդիաները։ Կառավարությունները կարող են նաև սահմանափակել ազատ առևտուրը՝ սահմանափակելով բնական ռեսուրսների արտահանումը։ Այլ արգելքները, որոնք կարող են խոչընդոտել առևտրին, ներառում են ներմուծման քվոտաները, հարկերը և ոչ սակագնային արգելքները, ինչպիսիք են կարգավորող օրենսդրությունը։
3․Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).
- տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
- Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։
ԱՄԲ զարգացման նախադրյալներ, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերությունները։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։
Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.
- թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
- թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
- թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։