1․Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:
Ռեսուրսները պահպանելու համար գոյություն ունեն մի քանի կարևոր կետեր՝դրանք են
· Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում·
Որսի կարգավորում·
Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում։
Կլիմայավարժեցում և վերաբնակեցում։
Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում։
Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում։
Աքվակուլտուրայի զարգացում։
Հատուկ պահպանվող տարածքներ ստեղծում։
Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով բարթանում են կենդանիների բնակատեղերի պայմանները:Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ):Հայաստանի կենսաբանական ռեսուրսները ներառում է օդային, ցամաքային և ջրային էկոհամակարգերի կենդանի օրգանիզմների տարատեսակությունը, որը ներառում Է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը։ Կենսաբանական բազմազանությունը հասարակության կենսագործունեության, հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է։
2․Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ:
Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնի էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող ոչ օրգանական ոլորտը։
3․Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
Մեծ դեր ունի կենդանիների կլիմայավարժեցում և վերաբնակեցում: Բազմաթիվ կենդանատեսակներ այս ամենի շնորհիվ բազմացել են, իսկ ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիներ ՝ օրինակ սամույր, կուղբ, ծովակատու, սպիտակ արջ, վագր, զուբր և այլն փրկվել են: Առավելություններով հանդերձ կլիմայավարժեցումը ունի նաև բացասական նշանակություն: Մի շարք վնասակար կենդանիներ համարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են ու ավելի տարածվել, մկանման կրծողներ և այլն: