Posted in Հասարակագիտություն, Հեռավար ուսուցում

ՓՈՂ ԵՒ ՓՈՂԻ ԾԱԳՈՒՄԸ։ ՈՍԿՈՒ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ

Փողը գրավել է աշխարհը և և ղեկավարում է նա։Գումարի համար մարդիկ պատրաստ են ամեն ինչի նույնիս շատ վատ քայլերի։Ճիշտ է հիմա գումարը շատ մեծ դեր ունի մեր կյանքում,բայց այն չի օգում մեզ միայն խանգարում է և վնասում։Իսկ եթե անկեղծ ինձ թվում է որ առանց գումարի ավելի հեշտ կլիներ կյանքը։Օրինակ ես անձամբ կկարողանաի առանց գումարի,և կուզեի որ գումարը ընդհանրապես չլիներ և դրա մասին չիմանաին երբեք։Բայց ցավոք այդ ամենը այտպես չէ և ոչինչ այլևս չենք կարող փոխել։

Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է,  որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է.  փող է համարվում այն,  ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում և ընդունվում:

Картинки по запросу "դրամ"

Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց,  որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողր էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի:

Փողի տնտեսական բնույթը, նրա էությունը, դերն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես է առաջացել փողը: Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը: Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը: Օրինակ` Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ: Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները •ոյություն ունեն նաև մեր ժամանակներում:

Փողը ծագել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով: Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ: Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն: Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին, որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում: Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի:

Картинки по запросу "դրամ մետաղադրամներ"
Հին Մետաղադրամներ
Картинки по запросу "դրամ մետաղադրամներ"

 Առանձնանցնում են փողի 4 հիմնական տեսակներ` ապրանքային (փողի դերում ապրանքն է), ապահովված (դրամանիշ և սերտիֆիկատ), ֆիատային՝ ինքնուրույն արժեք չունեցող (վճարման քարտ և էլեկտրոնային դրամ), վարկային (մուրհակ, չեկ, բաժնետոմս): Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փողը՝ արժույթը: Տարբեր երկրների փողի միավորներն ունեն տարբեր անվանումներ, օրինակ՝ դոլար, ֆունտ, ֆրանկ, մարկ, ռուբլի, դրամ և այլն: Նյութը, որից պատրաստում են փողը, պետք է լինի որակապես համասեռ (նույնարժեք դրամի առանձին նմուշները չպետք է միմյանցից տարբերվեն)՝1. բաժանելի և միավորելի (մանրելուց և մեծացնելուց փողի հատկությունները չպետք է փոխվեն), 2. պահպանելի (երկար ժամանակ պահելիս չպետք է փոխի իր ֆիզիկական և քիմիական հատկությունները), 3. դյուրակիր (փոքր ծավալում պետք է պարունակի մեծ արժեք), 4. ճանաչելի (հեշտ ու արագ որոշվի տեսակը),5. անվտանգ (պաշտպանված լինի կեղծումից): 

Картинки по запросу "եվրո"

1979 թ-ին Եվրոպական Միությունը եվրոպական տարբեր երկրների արժույթները միավորելու նպատակով ստեղծել է Եվրոպական արժութային համակարգը, ներմուծել դրամական նոր միավոր՝ եվրո, որի կուրսը հիմնված է Եվրոպական Միության երկրների արժույթների կուրսի վրա: Այդ երկրներում եվրոն օգտագործվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական գործառույթներում։

Մ. թ. ա. III դարի վերջին Ծոփքի հայոց թագավորները հատել են սեփական դրամներ: Հայտնի են Արշամի, Աբդիսարեսի և Քսերքսեսի պղնձե դրամների նմուշներ: Հայկական դրամներ հատվել են Արտաշիսյան թագավորության շրջանում՝ մ. թ. ա. II–I դարերում. գրեթե բոլորի նմուշները պահպանվել են: Տիգրան Բ Մեծի դիմապատկերով դրամներ են հատվել Տիգրանակերտում, 

Картинки по запросу "դրամ"

Արտաշատում, Ասորիքի մայրաքաղաք Անտիոքում և Դամասկոսում: Հայոց Արշակունի թագավորների դրամանմուշները մեզ չեն հասել: Լոռու թագավորությունում (XI դարի 2-րդ կես) հատվել են հայերեն գրերով պղնձե դրամներ:

Картинки по запросу "դրամ"
Posted in Հեռավար ուսուցում, Գրականություն

Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից

1.Ծանոթացիր խնդրեմ Եղիշե Չարենցի թողած գրական  ժառանգությունը:

Տրիոլետ-Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

Սոնետ-Տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից:

Ռուբայաթ-Քառյակ

Գազել-Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող հանգավորումով:

2.Արմենուհի Տիգրանյան, «Երանի՜ նրանց…»

Արմենուհի Տիգրանյանը բանաստեղծուհի էր, նա Արմեն Տիգրանյանի քույրն էր։ Ամուսնացած էր, բայց նրան սիրել են բազմաթիվ հայտնի գրողներ, որոնցից մեկը Եղիշե Չարենցն էր։ Նա սիրում էր Արմենուհուն։ Արմենուհի Տիգրանյանը գրելով պատմել է իր և Չարենցի պատահական հանդիպման մասին, որտեղ գովեստի խոսքեր է հղել Չարենցի հասցեին։ Բայց Չարենցը հետո սիրահարվում է Արփենիկի վրա։ Հետո Արմենուհի Տիգրանյանը մեկնում է Եվրոպա՝ Ամուսնու մոտ։ Բայց Հետո ամեն ինչ վատ է ավարտվում Արմենուհու համար։ Նրա ամուսինը իմանում է դավաճանության մասին և հեռանում է Արմենուհուց, իսկ Արմենուհին անկողնային հիվանդ է դառնում և մահանում։ Հետո 40 տարի անց Արմենուհու ամուսինը վերադառնում է Հայաստան և Չարենցի գրածները Արմենուհու մասին  հանձնում է գրատուն։

3. Ահարոնեանի բանաստեղծություններըվերլուծել:

Չարենցն ավելի շատ էր սիրում Տիգրանյանին, նրա բանաստեղծություններն ավելի սիրով էին լցված, Ահարոնյանի և Տիգրանյանի բանաստեղծություններում է նշվում կարոտը, Ահարոնյանը Փարիզում էր ապրում, Բեռլինում, և կարտում էր Տիգրանյանին, բայց Տիգրանյանն էլ այդ ընթացքում սիրահետում էր Չարենցին։

4. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է:

Նա նկարագրում է Արմենուհի Տիգրանյանին, նրա բարությունը, կանացի կերպարը։

Posted in Հեռավար ուսուցում, Էկոլոգիա

Կենսոլորտի Պահպանումը

1․Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

Ռեսուրսները պահպանելու համար գոյություն ունեն մի քանի կարևոր կետեր՝դրանք են

·          Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում·         

Որսի կարգավորում·      

   Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում։ 

   Կլիմայավարժեցում և վերաբնակեցում։       

  Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում։  

   Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում։     

    Աքվակուլտուրայի զարգացում։

     Հատուկ պահպանվող տարածքներ ստեղծում։

Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով բարթանում են կենդանիների բնակատեղերի պայմանները:Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ):Հայաստանի կենսաբանական ռեսուրսները ներառում է օդային, ցամաքային և ջրային էկոհամակարգերի կենդանի օրգանիզմների տարատեսակությունը, որը ներառում Է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը։ Կենսաբանական բազմազանությունը հասարակության կենսագործունեության, հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է։

2․Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 

Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնի էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող ոչ օրգանական ոլորտը։

3․Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:

Մեծ դեր ունի կենդանիների կլիմայավարժեցում և վերաբնակեցում: Բազմաթիվ կենդանատեսակներ այս ամենի շնորհիվ բազմացել են, իսկ ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիներ ՝ օրինակ սամույր, կուղբ, ծովակատու, սպիտակ արջ, վագր, զուբր և այլն փրկվել են: Առավելություններով հանդերձ կլիմայավարժեցումը ունի նաև բացասական նշանակություն: Մի շարք վնասակար կենդանիներ համարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են ու ավելի տարածվել, մկանման կրծողներ և այլն: