Posted in Անգլերեն

Money

I imagine my life without money because the world is managing money right now. I can personally, and I can’t say about others. For me, life without money is my vision. I wish all people would be If there was no money everywhere, and no one knew about it, life in the world would be brighter and free of battles.

Posted in Պատմություն

Արցախի հանրապետություն(Պատմությունը)

Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են հին քարի դարի ժամանակահատվածի աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Հադրութի շրջանի Որվանի քարայրում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետիհովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։

Posted in Հասարակագիտություն

ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից (ՄԱԿ) 1989թվականի նոյեմբերի 20-ին,իսկ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից: Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները,բացի ԱՄՆ-ն, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին,որովհետև նա այլևս չունի կազմակերպված պետական  համակարգ։

Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք,  երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում։

Երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների և հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով։

Երեխային այդպիսի հատուկ հոգածություն տրամադրելու անհրաժեշտությունը նախատեսված է Երեխայի իրավունքների 1924թ. Ժնևի հռչակագրում և 1959թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։

Ըստ Երեխայի իրավունքների հռչակագրի՝ «երեխան, նկատի ունենալով նրա ֆիզիկական և մտավոր անհասունությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության։

Երեխայի իրավունքների կոնվենցիան, ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս)։

  • 1-4 հոդվածները սահմանում են «երեխա»հասկացությունը, հաստատում են երեխաների հետաքրքրությունների առաջնահերթությունը և մասնակից պետությունների պարտավորվածությունը միջոցներ ձեռնարկել Կոնվենցիայով ամրագրված իրավունքների առանց տարբերակման իրականացումը։
  • 5-11 հոդվածները սահմանում են կյանքի, անվան, քաղաքացիության, իր ծնողներին իմանալու, ծնողական խնամքի և անբաժանելիության իրավունքները և երեխաների հանդեպ ծնողների իրավունքները և պարտավորվածությունները։
  • 12-17 հոդվածներն արտահայտում են երեխաների իրավունքներն արտահայտել իրենց հայացքները, կարծիքը, ունենալ մտքի, խղճի, կրոնի, կազմակերպություններին և կրոններին անդամակցության, խաղաղ հավաքներին մասնակցության ազատություն, մասնակցել տեղեկատվության տարածմանը։
  • 18-27 հոդվածները բնորոշում են պետությունների պարտավորությունները օգնել ծնողներին և օրինական խնամակալներին, ինչպես նաև պաշտպանել երեխաներին իրենց խնամող անձանց կողմից կոպիտ վերաբերմունքից, ընտանեկան միջավայրից զրկված կամ որդեգրված, մտավոր կամ ֆիզիկական արատներով, փախստական երեխաների իրավունքները, առողջապահության, սոցիալական ապահովվածության և զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքները։
  • 28-31 հոդվածներն ամրագրում են երեխաների կրթության, մայրենի լեզուն և մշակույթը կիրառելու, իր կրոնը դավանելու, հանգստի և ժամանցի իրավունքները։
  • 32-36 հոդվածները սահմանում են պետության պարտավորությունը պաշտպանելու երեխաներին շահագործումից, թմրանյութերի անօրինական օգտագործումից, պղծումից, երեխաների առևանգումից և առևտրից։
  • 37-41 հոդվածները արգելում են մինչ 18 տարին լրանալը կատարած հանցագործությունների համար մահապատժի և ցմահ բանտարկության կիրառումը, արգելում են տանջանքները և երեխաներին ստորացուցիչ պատիժների կիրառումը, սահմանում են երեխայի իրավունքը հանցագործություններում նրան մեղադրելու և ազատազրկելու ժամանակ, ինչպես նաև երեխաների պաշտպանության իրավունքը զինված հակամարտությունների և պատերազմների ժամանակ։ Պետությունները պարտավորվում են ձեռնարկել միջոցներ՝ ուղղված անտեսված, շահագործման կամ չարաշահվող զոհ-երեխաների վերականգմանը և սոցիալական վերաինտեգրմանը և իրավունք են վերապահում պաշտպանել երեխայի իրավունքներն առավել բարձր մակարդակով, քան նախատեսված է Կոնվենցիայով։
  • 42-45 հոդվածները ներկայացնում են Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն, նրա կառուցվածքը, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտադրում են պետություններին տեղեկացնել երեխաներին և մեծահասակներին Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին։
  • 46-54 հոդվածները ցույց են տալիս պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների պահպանման խնդիրների ընթացակարգային-իրավական լուծումները։ Ի տարբերություն ՄԱԿ-ի շատ կոնվենցիաների՝ Երեխայի իրավունքների պաշտպանության Կոնվենցիան բաց է ստորագրության բոլոր երկրների համար, այդ իսկ պատճառով դրան կարողացավ անդամակցել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Սուրբ աթոռը:
Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Հաշմանդամների իրավունքները

Հոդված 1

<< Սույն Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, որոնք երկար ժամանակ տառապում են ֆիզիկական, հոգեկան, մտավոր և նյարդային հիվանդություններով, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիակատար և արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով: >>

Նպատակը այն է, որ հաշմանդամներն էլ ունենան այնպիսի իրավունքներ, ինչպես և մյուս մարդիկ։ Այնպես անել, որ նրանց կյանքը ավելի հեշտանա, պաշտպանել նրանց և նրանց իրավունքները։ Նրանք էլ ունեն նույն ազատությունը ու պարտականությունները (իրենց կարողություններից կախված)։ Հաշմանդամ երեխաները պետք է գնան նույն դպրոցները ինչ և մյուս երեխաները և սովորեն այնտեղ։ Եթե հաշմանդամին բուժում է հարկավոր՝ այն պետք է լինի անվճար։ Նրանք պետք է ստանան նորմալ թոշակ և եթե իվիճակի են աշխատել՝ նրանց աշխատանքով ապահովել։