Ասիական խոհանոց․
Ասիական խոհանոցը (Արևելյան Ասիայի խոհանոց) ընդհանուր տերմին է, որն օգտագործվում է, որպես կանոն, Արևելյան, Հարավային և Հարավարևելյան Ասիայի խոհանոցների ընդհանուր անվանումով: Խաղաղ օվկիանոսի կղզիների երկրների խոհանոցները սովորաբար ներառված չեն այս հայեցակարգում, ինչպես նաև Ասիայի մյուս շրջանների `արևմտյան և կենտրոնական Ասիայի խոհանոցները:
Ասիական խոհանոցի հիմնական արտադրանքներից մեկը բրինձն ու արիշտանն են: Ասիական խոհանոցը բնութագրվում է համեմունքների, կծու ուտեստների, յուղայնությամբ ուտեստների, սոյայի արտադրանքների առատությամբ: Խոհարարության ամենատարածված ձևերից մեկը երկնքում տապակելն է:
Ասիաում ամեն ինչ սիրում են որպեսզի լիլի կծու,և ուտեստները մատուցվեն ինչ-որ թանձրուկով։Ինչպես չինացիները և մի քանի այլ երկրացիներ,ազիացիները նույնպես ուտում են փայտիկներով։Ազիացիները շատ են ուտում ծովամթերք և բրինձ։Ազիական սեղանի հիմնական բաղադրիչները
Բրինձից պատրաստված բրինձն ու մակարոնեղենը, շատ բանջարեղենով և խոտաբույսերով, կազմում են վիետնամական խոհանոցի հիմքը: Ձկները, ծովամթերքները, կենդանիների գրեթե բոլոր ուտելի տեսակները, ինչպես նաև միջատների որոշ տեսակներ ապահովում են վիետնամական խոհանոցի բազմազանությունն ու հարստությունը:


Աֆղանական խոհանոց
Աֆղանական խոհանոցը հիմնականում կազմված է ցորենից, գարուց, բրնձից և եգիպտացորենից։ Բացի այդ շատ տարածված են մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև կանթամթերքը՝ կաթ, մածուն և շիճուկ։ Քաբուլի փլավը Աֆղանստանի ազգային ուտելիքն է։ Ազգի խոհարարական յուրահատկություններն արտահայտում են նրա էթնիկ և աշխարհագրական բազմազանությունը։ Աֆղանստանը այժմ հայտնի է իր բարձրորակ նռներով, խաղողով և քաղցր սեխով։

Աֆղանական խոհանոցի ամենահայտնի ուտեստները։
Ղրղզստան ղրղզական խոհանոց
Բեշբարմակ, բիշբարմակ կամ բեսբարմակ թյուրքալեզու ժողովուրդների ավանդական միս-խմորային ուտեստ։ Բեշբարմակը պատրաստվում է, որպես կանոն, տոների կամ պատվավոր հյուրերին ընդունելու կապակցությամբ։
Ընդհանուր առմամբ, ուտեստն իրենից ներկայացնում է մանրացրած խաշած միս լապշայի հետ միասին` պատրաստման տեխնոլոգիաների և մատուցման որոշ առանձնահատկություններով, ինչը թույլ է տալիս ստանալ հենց այս ուտեստին հատուկ համային որակ։ Միսը մանրացնելու այս ավանդույթն ունի առանձնահատուկ նշանակություն եւ հնագույն արմատներ։ Սա տանտերերի հարգանքի նշանն է հյուրերին, հատկապես ակսակալներին (նրանք դժվարանում են մեծ կտորները ծամել)։ Որքան շատ է մանրացրած միսը, այնքան լավ. եթե բեշբարմակի մեջ միսը շատ չէ մանրացրած, ապա դա ընկալվում է որպես անհարգալից վերաբերմունք հյուրերին, կամ, պարզապես, որպես բեշբարմակ եթել չիմանալ։
Ժամանակակից Ղազախստանում բեշբարմակի տակ սխալմամբ հասկանում են ղազախական ուտեստը («միս ղազախական ձևոց»)։ Բեշբարմակ է համարվում նարին ուտեստը, ինչպես դա արվում է Ղրղզստանում, քանի որ նարինը պատրաստվում է մանրացրած եփած մսով, որը բեշբարմակի պարտադիր բաղադրամասն է։

Սա իրենց ամենահաըտնի ուտեստն է։
Հայկական խոհանոց
Մեր հայկական խոհանոցը շատ բազմատեսակ է,հարուստ շատ համեղ տարբեր ուտեստներով։Ինձ թվում է որ չկա այնպիսի մարդ ով այցելել է հայաստան համտեսած չլինի հայկական ուտեստներ և իհարկե հայկական խորովախը։Օրինակ իմ ամենասիրելի ուտեստները՝ Դոլման,Խորովածը,Ժինգյալով հացը,Իշլի քյուֆտան,Կաթնապուրը, Իշխան ձուկը և իհարկե մեր մեծերի թխած թարմ Հացն ու Լավաշը։
Ազգային խոհանոցն ազգային մշակույթի բաղադրատարրն է, որն իր մեջ պահում է ոչ միայն ժողովրդի պատմությունը, այլ նաև նրա հոգեկերտվածքը, ոգին ու բնավորությունը։
Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմության խորքից։ Հայտնի է, որ հայերը խմորման և հացաթխման մասին պատկերացում են ունեցել դեռևս 2500 տարի առաջ։ Հայկական հացը՝ լավաշը, 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հայկական խոհանոցում լայնորեն օգտագործվում է նաև ձուկը, գլխավորապես իշխանը։ Իշխանից պատրաստված կերակուրները կզարմացնեն իրենց բազմազանությամբ և համերի հարստությամբ։ Ձուկը խաշում են, շոգեխաշում լավաշի մեջ, պարզապես տապակում, շամփրի քաշում, խորովում ածխի վրա, թխում պերգամենտե թղթի մեջ փաթաթած։ Այն նաև լցոնում են։


Մածունը և դրանով պատրաստված կերակուրները բարձր են գնահատվում հայ ժողովրդի կողմից։ Դրանք օգտագործում են նաև որպես առանձին կերակուր, հաճախ մածունն ու կաթնեղենն օգտագործում են որպես համեմունք կամ հիմնական կերակրի հավելում։
Հայկական խոհանոցի կերակրացանկում հսկայական տեղ է զբաղեցնում պանիրը։ Այն պարտադիր է հայկական սեղանի համար։ Հայկական պանիրներն աչքի են ընկնում վառ արտահայտված համ ու հոտով։ Զարգացած է ընտանեկան պանրագործությունը, որը կարող է հպարտանալ պանիրների հարուստ տեսականիով։





Իսկ հիմա կներկայացնեմ Հայկական քաղցրավենիքները։Դրանք հնարավոր են շատ են բայց ես կներկայացնեմ ամենա տարածվածները և ամենա համեղները։(Ալանի,ածիկ,գաթա,ղափամա)։


Ալանի, արևելյան քաղցրավենիք, հայկական խոհանոցում թելի վրա շարված և արևի տակ չորացված առանց կորիզների դեղձերն են, որոնք լցոնված են շաքարավազով համեմված հունական ընկույզի ծեծած միջուկով, դարչինով և հիլով։ Ալանի պատրաստում են նաև չորացրած թզից և սպիտակ տեսակի չհասած ծիրաններից։ Հանդիպում են նաև սև սալորից, տանձից և լոլիկից պատրաստված արտասովոր ալանիների տարբերակներ։

Պատրաստում
Պատրաստման համար նախատեսված դեղձերը պետք է լինեն հասած և պինդ։ Պտուղը մաքրում են կեղևից և 1-ից 2 ժամ ծխահարում են ազոտով, հետո շարում են արևի տակ։ Հունական ընկույզի միջուկը ծեծում են հավանգի մեջ, հետո խառնում շաքարավազի և համեմունքների հետ (սովորաբար օգտագործում են աղացած դարչին և հիլ, հնարավոր է ավելացնեն նաև քիչ քանակությամբ մեղր)։ Երբ դեղձերը չորանում և կուչ են գալիս, զգուշությամբ նրանցից հանում են կորիզները և դրանց տեղը լցնում են ընկուզային միջուկը։ Չորացած միրգը պետք է այնպես լցոնել, որ մրգի պատերը չվնասվեն և մրգի արտաքին բոլոր ծռմռված հատվածները հարթեցվեն։ Որպեսզի միջուկը չթափվի, դեղձի ծայրերն ամուր կսմթում են։ Հետո դեղձը մի փոքր սեղմում են, շարում են թելի վրա և կախում են՝ վերջնական չորացման համար։ Քանի որ քաղցրավենիքը խոնավություն չի սիրում, ուստի այն պահում են մութ և չոր տեղում։ Ալանի կարելի է պատրաստել նաև նախապես չորացրած ծիրաններից, բավական է դրանց վրա լցնել տաք ջուր և թողնել մոտ մեկ ժամ, որից հետո լցոնել ընկույզի միջուկով։ Ալանին լավ է պահպանվում, այն սովորաբար ձմռանն են ուտում։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում հիշատակվում է որպես բարեկենդանի նվեր։
Գաթա
Գաթա , հայկական ազգային հրուշակեղեն, որը տարածում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում: Այս ճարպային խմորեղենը, ի դեմս այլ հայկական և վրացական ուտելիքների, Վրաստանի ադրբեջանցիների շնորհիվ տարածում է գտել նաև ժամանակակից Ադրբեջանում : Պատահական չէ, որ ադրբեջանական խոհանոցում առկա չորս տարատեսակներից (Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Նախիջևանի) երեքը կոչված են հայկական տարածքների անուններով:

Ղափամա
Ղափամա, խափամա, հայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։
Պատրաստում
Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։
Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում։
Եվ իհարկե այս ամենը նրանք ուտում են Հայկական գինով։
Չինական խոհանոց
Չինական խոհանոցը ներառում է Չինաստանի շրջանների խոհանոցը, ինչպես նաև` չինական սփյուռքի խոհարարական սովորույթները: Չինական խոհանոցի պատմությունը սկսվում է նեոլիթից, ժամանակի ընթացքում տարբեր շրջաններում հայտնվեցին սեփական նախընտրություն` կլիմայից և պալատական նորաձևությունից կախված: Ժամանակի ընթացքում չինական խոհանոցում ներառվում են արտասահմանյան բաղադրամասեր և ուտելիքի պատրաստման սովորույթներ: Կան յուրահատուկ խոհարարական հատկություններ` բնորոշ տարբեր խավի և ազգության մարդկանց համար: Չինական խոհանոցի ավելի հայտնի ճաշատեսակներ են` պեկինյան բադ, դիմսամ, տապակած բրինձ, հարյուրամյա ձու, կրիայով ապուր:
Արևմուտքում սուր քննադատության է արժանացել ուտեստում շան և կատվի մսի օգտագործման չինական ավանդությունը։



Ամերիկյան խոհանոց
Ամերիկյան խոհանոց, բազմազան ոճերով պատրաստած ուտելիք ԱՄՆ-ում: Սկսելով բրիտանական խոհանոցի 17 – 18-րդ դարերի ավանդույթներով, խառնվելով բուն ամերիկյան հնդկացինների խոհանոցային ավանդույթների հետ (ուտեստներ եգիպտացորենից, բատատից, թխկու մրգահյութից և այլն) ստեղծվեց ամերիկյան խոհանոցը: Այն նշանակալից չափով փոփոխվել է վերջին երեք հարյուրամյակներում, տարբեր ներգաղթյալների զուգորդությամբ, ամերիկյան խոհանոցը խառնվելով ամբողջ աշխարհի խոհանոցների հետ այն դարձավ համաշխարհային խոհանոց: Ամերիկյան ուտեստներ են դարձել գերմանական համբուրգերները և նրբերշիկները, իտալական պիցցան և պաստան, ճապոնական սուշին, չինական ռոլերը և այլն:
Հիմնականում արդի ամերիկացիք ուտում են արագ սպասարկման ռեստորաններում` ֆասթֆուդներում արագ սնունդ:,

