Posted in Հասարակագիտություն

Երկու պատերազմներ

Ացտեկների նվաճումը

16դ․ սկզբին եվրոպացիները արշավանքների շնորհիվ սկսում էին հասկանալ Հարավային Ամերիկայի տնտեսական հնարավորությունները։ Սկզբում իսպանացիների ուշադրությունը Կարիբյան կղզիների վրա էր, որոնք առանձնացված էին հիմնական երկրամասից։ Ոչ շատ ժամանակ անց Ամերիկաների մեծ հատվածներ նվաճվում էին Իսպանիայի կողմից։ Այդ ամեն ինչը սկսվեց Ացտեկների կայսրության նվաճումով՝ Էռնան Կորտեսի կողմից։ 1518թ․ նրան Մեքսիկայում ուղղարկեցին արշավանքի: 1519թ․ փետրվարին Կորտեսը 11 նավերով սկսեց արշավանքը՝ դեպի Յուկատան թերակղզին։

Եկող ամիսների ընթացքում նա իրավիճակը իր ձեռքերում կվերցներ և հրամաններին չհնազանդվելով՝ հետազոտական արշավանքը կդարձներ պատմական ռազմական նվաճում։ Կորտեսը լսել էր ացտեկների մասին և գիտեր, որ Մեքսիկայում նրանք էին հիմնական ուժը։ Նա հասավ ացտեկների մայրաքաղաք, Տենոչտիտլան, որտեղ կայսրը նրան ընդունեց։ Սակայն Կորտեսը նրան գերի վերցրեց և հարձակվեց քաղաքի վրա։ Իսպանական զորքին օգնեցին հպատակեցրեծ բնակչության մասը։ Այդ ժամանակ Կուբայից ուղղարկված իսպանական զորք էր եկել՝ իշխանությունը Կորտեսի ձեռքից վերցնելու։

Նրանց կռվի մեջ հաղթում է, բայց քաղաք վերադառնալով այն գտնում է վատ վիճակում։ Ացտեկները ապստամբության մեջ էին։ Կորտեսը փախնում է։ Շրջանում սկսվեց տարածվել ջրծաղիկ, որը եկել էր իսպանացիների հետ։ Քանի որ ացտեկները հիվանդությանը երբեք չէին հանդիպել, այն շատ արագ տարածվեց և մահացան մի քանի միլիոն մարդ։ Այդպիսով թուլացան և իսպանացիների համար արդեն հեշտ էր գրավել քաղաքը։ Կորտեսը քաղաքի ավերակների վրա կառուցեց նոր Մեքսիկո Սիթի քաղաքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմը

Երկրորդ համաշխարհային պատերազմը տևել է 6 տարի, որի ընթացքում ներգրավել է համարյա ամբողջ աշխարհին։ Մասնակցել են աշխարհի ավելի քանի 30 երկրներ։ Այն սկսվեց 1939թ սեպտեմբերին․, երբ Ադոլֆ Հիտլերը ներխուժեց Լեհաստան։ Դա էր պատճառը, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան որոշեցին պատերազմ հայտարարեցին Գերմանիայի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմը թուլացրել էր Եվրոպան և տարբեր չլուծված խնդիրներ շարունակվեցին հետո։ Հատկապես Գերմանիայի տնտեսական, քաղաքական անկայունությունն էր և Վերսալյան հաշտության պայմանագրից մնացած թշնամական զգացմունքներն էին, որ ստեղծեցին այս փոփոխությունը։ 

1930-ականների կեսերին Հիտլերը սկսեց Գերմանիայի վերազինումը, որը գաղտնի էր և խախտում էր Վերսալյան պայմանագիրը։ 1940թ․ Լեհաստանն արդեն բաժանված էր Գերմանիայի ու Սովետի իշխանությունների միջև։ Ստալինի ուժերը զբաղեցրեցին Էստոնիան, Լատվիան, Լիթուանիան և ֆինլանդիային հաղթեց Խորհրդա-ֆիննական պատերազմում։ Հիմնական ուժերը բաժանված էին երկու տարբեր խմբերի։ Մեկում՝ Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, մյուսում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Սովետական Միությունը։ Ապրիլի 9-ին Գերմանիան ներխուժեց Նորվեգիա և զբաղեցրեց Դանիան։

Մինչև Բրիտանիան Եվրոպայում պատերազմում էր Գերմանիայի դեմ, ԱՄՆ-ն միակն էր, որ կարող էր պայքարել Ճապոնիայի դեմ։ 1943թ․ անդամները միավորված սկսեցին պայքարել Ճապոնիայի հետ։ Մայիսի 8-ին Գերմանիան օրինապես հանձնվեց։ Երկրորդ համաշխարհայինը եղել է ամենամեծ միջազգային կոնֆլիկտը, որի ժամանակ մահացել են 60-80 միլիոն մարդ։ Դրանցից 6 միլիոնը հրեաներ էին, ովքեր մահացան Հոլոքոստի ժամանակ։

Համեմատություն 

Այն մի քանի հարյուրամյակներում, որն անցել է այս երկու պատերազմների միջև բավականին շատ բաներ են փոխվել։ Այդքան ժամանակից հետո իհարկե տեխնիկան զարգացել էր և 1940-ակնանների արդեն կռվում էին ինքնաթիռներով, մեքենաներով, ռումբերով և ավելի արդյունավետ զենքերով։ Պատերազմների մաշտաբը մեծացավ․ կռվող մարդկանց քանակը, մասնակցող երկրների քանակը և պատերազմի հետևանքները աշխարհի վրա նույնպես մեծացան։ Այսօր շատ ավելի հեշտ մարդկանց և շրջապատին մեծ վնասներ հասցնել։ Սակայն ժամանակի ընթացքում աշխարհում կոնֆլիկտների թիվը նվազել է։

Posted in Վրացերեն

Վրաց ընկերների հետ օր 3

Այսօրը սկսվեց ընդհանուր պարապունքով,երբ մենք կատարեցին մի քանի երգ,որից հետո դուրս եկանք և կատարեցինք շուրջ պար կրակի մոտ,նվիրված Տրնդեզին:Այնուհետով փոքր ինչ հանգստացանք և պատրաստվեցինք Մեդիա Ուրբաթին։Մեր ընկերները պարեցին իրենց ազգագրական պարերից որոշները,այնուհետև մենք ներկայացրիք մեր ազգագրական պարերը։Ես կցանկանաի ուպեսզի նրանց հետ ավելի հաճախ հանդիպեինք։

Posted in Պատմություն, Uncategorized

Ի՞նչ է թավշյա հեղափոխությունը

Թավշյա հեղափոխություն, ոչ բռնի իշխանափոխություն Չեխոսլովակիայում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը: Ժողովրդական ցույցեր տեղի ունեցան Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության միակուսակցական կառավարության դեմ, որին մասնակցում էին ուսանողները և ավելի տարիքով քաղաքացիները: Արդյունքում 41 ամյա միակուսակցական իշխանությունը Չեխոսլովակիայում ավարտվեց և երկիրը պլանային տնտեսությունից վերափոխվեց խորհրդարանական հանրապետության:

1989 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում: Այդ օրը նաև լրանում էր Նացիստական օկուպացիայի դեմ ցուցարարների հանդեպ բռնությունների 50 ամյակը: Նոյեմբերի 17-ի իրադարձություններին հաջորդեցին մի շարք ցույցեր նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի վերջը: Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը Պրահայում հասավ 500.000-ի` նախորդ օրվա 200.000 փոխարեն: Երկու ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության ամբողջ վերնախավը, ներառյալ գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը, հրաժարական տվեցին:

Թավշյա հողափոխությունը տեղի ունեցավ նաև 2019 թվականին։Այդ ժամանակահատվածում գրեթե ոչ ոք չտուժվեց և չունեցանք զոհեր։Մեր ժողովուրդի մեծամասնությունը ցանկանում էր որ այսպիսի հեղափոխություն տեղի ունենար ավելի շուտ,բայց քանի որ նրանք անզար կլինեին լռում էին։Եթե անկեղծ ինձ համար մեկ էր թե ինչպես այդ ամենը կավարտվեր,միգուցե ես դեռ փոքր եմ և չեմ հասկանում դրա կարևորությունը,բայց ինչպես հասկանում եմ ժողովուրդի որոշ մասը ուրախ է,իսկ որոշը ոչ։ Նրանց համար կարևոր է արդարությունը,ինչպես նաև ինձ համար,բայց այսքան ժամանակ դա ես չեմ նկատել։Իսկ եթե նաենք այսօրվա դրվածքով միգուցե այս կառավարությունը ավելի լավնե և ավելի օգտակար է իր ազգին։Ես կցանկանաի որ ամեն ինչ խաղաղ լիներ և ոչմի բանավեճի հարկ չլիներ։