Posted in Հասարակագիտություն

Հայհռոմեական և Սիրիայի պատերազմ

Պատերազմները միշտ էլ կործանիչ են եղել բոլոր ազգերի համար։Ժամնակներն ու զենքերը փոխվուվ են, սակայն մարդկային զոհերը նույնն են։ Հին Հռոմեական պատերազմը սկսվել է Ք․ա 69-66 թվականներին իսկ Սիրիական պատերազմը 2011 թ. Մարտի 15 ու մինչև հիմա շարունակվում է։

Հայ-հռոմեական պատերազմ

Այն ընթացել է երկու փուլով։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծխը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխահից` Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակայն դա նրան չի հաջողվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը։

Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կործանվում է Տիգրան Մեծի աշխարհակալությունը, սակայն հայերը պահպանում են իրենց բուն հայկական տարածքները և Հյուսիսային Միջագետքը։

Սիրիական ճգնաժամ

Սիրիական ճգնաժամ , ռազմական հակամարտություն Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հզբոլահ և այլն) և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի Սիրիական խմբավորումների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ–ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների (Ալ Նուսրա և այլն) միջև։ Պատերազմը սկսվել է 2011 թվականի Մարտի 15-ին ու դեռ շարունակվում է։ 2016 թվականի Փետրվարի 27-ից գործում է հրադադար, որին չեն վերաբերվում Իսլամական պետությունը, Ալ-նուսրան և բոլոր այն խմբավորումները, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական։