Posted in Նախագծային աշխատանք

Tik-Tok Մեդիա Ուրբաթ

Փետրվարի 28-ին՝ Մխիթար Սեբաստացու Կրթահամալիրում եղավ հազվադեպ Մեդիա Ուբաթ,այն տարբերվում էր մյուսներից նրացով, որ, այդ ամենի ընթացքում պարում էին և Հայկական Ազգագրական և Tik-Tok-աին պարերի միքս։հիմա կներկայացնեմ մի քանի նկար և վիդեոներ։

Այդ ամենին մասնակցում էին նաև մեր սիրելի ուսուցիչները։


Posted in Գրականություն

Մարկ Տվեն (անհատական աշխատանք ) վերլուծություն

Պատմությունը երկու երեխաների մասին է,ովքեր ծնվում են իրար շատ նման:Առաջին երեխայի անունը՝Թոմ Քնթիի է:Երեխան ընտանիքի համար լինում է անպետք, քանի որ նրանք ապրում էին աղքատ, իսկ մյուս երեխան հակառակը ամբողջ աշխարհին լինում է հայտնի, քանի որ նա արքայազն է:

Թոմի մայրը, քույրերը լինում են բարի հոգատար, իսկ հայրը ծեծում էր նրան և ստիպում ողորմություն անել:Թոմը անընդհատ խաղում էր իր ընկերների հետ և համարում այդ խաղը իրական: Թոմի մանկությունը անցնում է շատ վատ:Մի օրը Թոմը երազում տեսնում է, թե ինքը իսկական թագավոր է, իսկ արթնանում է հասկանում է որ դա ընդհամենը երազ է: Նույն օրը ճանապարհին, ընկնելով մտածմունքների մեջ, չի նկատում, թե ինչպես է հասնում պալատ: Նրա վրա բոլորը ծիծաղում են, իսկ երբ զինվորներից մեկը հեռացնում իրեն դարպասներ մոտից, այդ ամենը տեսնելով արքայազնը հրամայում է ազատ արձակել նրան: Այդպես կայանում է նրանց առաջին հանդիպումը:Արքայազնը Թոմին հրավիրում է պալատ: Նրանք զրուցում են, իսկ զրույցի ժամանակ որոշում են, փոխվել տեղերով՝արքայազնը ուզում է լինել Թոմի տեղում, իսկ Թոմը արքայազնի: Արքայազնը հասկանում է, որ շատ լավ է Թոմի վիճակում լինել, քանի որ Թոմը ազատ կարող է խաղալ: Թոմն էլ հասկացավ, որ լավ է երբ մարդ ազատ կարող է հրամաններ տալ և այլն: Որոշ ժամանակ անց նրանք մտափոխվեցին և երկուսնել ուզում էին վերադառնային իրենց նախկին կյանքին:Շուտով մահացավ նաև թագավորը:Թոմը այլևս չէր ցանկանում կառավարել,բայց չէր գտնում արքայազնին,իսկ այդ ժամանակ արքայազնը արկածների մեջ էր:Խնդիրներից դուրս գալու համար նրան օգնության հասավ Մայլ Գենդոնը,ով ճանաչում էր արքայազնին:Շուտով եկավ թագադրության օրը,սակայն Թոմը այդպես էլ չդառցավ թագավոր,քանի որ արքայազնը հայտնվեց:Երբ թագավորը վերադարձավ ամեն ինչ իր տեղն ընկավ:Մայլս Գենսոնը մեծ տիտղոս ստացավ,իսկ Թոմը վերադարձավ իր տուն, բայց այս անգամ մեծ պատվով:

Իմ կարծիքով ամեն մարդը պետք է ապրի իր կյանքով, չկարծելով որ դիմացինի կյանքը ավելի լավն է և հեշտ: Չկա մարդ որ չունենա դժվարություներ:

Posted in հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու-311-315

311.Բառակապակցություններ կազմիր հարցոմ արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով։

Հնարավորությու ունենալ ինչի սովորելու,հանգստանալու:

Հնարավորություն ընձեռել (տալ) ինչի՝ հանգիստի,գործելու:

Նպատակ ունեալ ինչի՝ ուսման,աշխատանքի:

Վարժ.312

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին համակրում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի հիասքանչ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի համակրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշագեղ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու հովանուն: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիսքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Վարժ.313

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
• Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
• Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաղել:

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
• Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էին:

Արտերը խանձվել էին բարկ արևից:
• Բարկ արևը խանձել էին արտերը:

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
• Քարտը լրացնում էին միայն չափահաս քաղաքացիները:

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
• Իտալական դատարանի կողմից նրան ազատզրկման են դատապարտել և տուգանել են :

Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:
• Ընկերները նրան տղամարդ համարեցին և նրա հետ հավասար աշխատեցին:

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
• Ալիքների ու քամու երգը դույթել էր:

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
• Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:

Ընկերս համերգի է հրավիրված:
• Ընկերոջս համերգի են հրավիրել:

Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:
• Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:

Վարժ.314

Հեռագիրը՝պետք է հասցնեին տիրոջը, բերել էին գիշերը:
Ծաղիկը՝ գեղեցիկ ու գունազարդ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ անուշահոտ և քաղցրահամ։
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ծովի նման։
Մի ժպիտ՝ հիմար ու անմեղ, թառել էր դեմքին:

Վարժ.315

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև։
Կիսաշրջանաձև բառը տարբերվում է, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։

բ) Սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր,իսկույնևեթ:
Իսկույնևեթ բառը տարբերվում է,որ իր հոդակապը և-ն է, իսկ մյուս բառերում միայն ա հոդակապ է։

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։
Հերարձակ միակ բառն է,որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է

Posted in Հասարակագիտություն

Երկու պատերազմներ

Ացտեկների նվաճումը

16դ․ սկզբին եվրոպացիները արշավանքների շնորհիվ սկսում էին հասկանալ Հարավային Ամերիկայի տնտեսական հնարավորությունները։ Սկզբում իսպանացիների ուշադրությունը Կարիբյան կղզիների վրա էր, որոնք առանձնացված էին հիմնական երկրամասից։ Ոչ շատ ժամանակ անց Ամերիկաների մեծ հատվածներ նվաճվում էին Իսպանիայի կողմից։ Այդ ամեն ինչը սկսվեց Ացտեկների կայսրության նվաճումով՝ Էռնան Կորտեսի կողմից։ 1518թ․ նրան Մեքսիկայում ուղղարկեցին արշավանքի: 1519թ․ փետրվարին Կորտեսը 11 նավերով սկսեց արշավանքը՝ դեպի Յուկատան թերակղզին։

Եկող ամիսների ընթացքում նա իրավիճակը իր ձեռքերում կվերցներ և հրամաններին չհնազանդվելով՝ հետազոտական արշավանքը կդարձներ պատմական ռազմական նվաճում։ Կորտեսը լսել էր ացտեկների մասին և գիտեր, որ Մեքսիկայում նրանք էին հիմնական ուժը։ Նա հասավ ացտեկների մայրաքաղաք, Տենոչտիտլան, որտեղ կայսրը նրան ընդունեց։ Սակայն Կորտեսը նրան գերի վերցրեց և հարձակվեց քաղաքի վրա։ Իսպանական զորքին օգնեցին հպատակեցրեծ բնակչության մասը։ Այդ ժամանակ Կուբայից ուղղարկված իսպանական զորք էր եկել՝ իշխանությունը Կորտեսի ձեռքից վերցնելու։

Նրանց կռվի մեջ հաղթում է, բայց քաղաք վերադառնալով այն գտնում է վատ վիճակում։ Ացտեկները ապստամբության մեջ էին։ Կորտեսը փախնում է։ Շրջանում սկսվեց տարածվել ջրծաղիկ, որը եկել էր իսպանացիների հետ։ Քանի որ ացտեկները հիվանդությանը երբեք չէին հանդիպել, այն շատ արագ տարածվեց և մահացան մի քանի միլիոն մարդ։ Այդպիսով թուլացան և իսպանացիների համար արդեն հեշտ էր գրավել քաղաքը։ Կորտեսը քաղաքի ավերակների վրա կառուցեց նոր Մեքսիկո Սիթի քաղաքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմը

Երկրորդ համաշխարհային պատերազմը տևել է 6 տարի, որի ընթացքում ներգրավել է համարյա ամբողջ աշխարհին։ Մասնակցել են աշխարհի ավելի քանի 30 երկրներ։ Այն սկսվեց 1939թ սեպտեմբերին․, երբ Ադոլֆ Հիտլերը ներխուժեց Լեհաստան։ Դա էր պատճառը, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան որոշեցին պատերազմ հայտարարեցին Գերմանիայի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմը թուլացրել էր Եվրոպան և տարբեր չլուծված խնդիրներ շարունակվեցին հետո։ Հատկապես Գերմանիայի տնտեսական, քաղաքական անկայունությունն էր և Վերսալյան հաշտության պայմանագրից մնացած թշնամական զգացմունքներն էին, որ ստեղծեցին այս փոփոխությունը։ 

1930-ականների կեսերին Հիտլերը սկսեց Գերմանիայի վերազինումը, որը գաղտնի էր և խախտում էր Վերսալյան պայմանագիրը։ 1940թ․ Լեհաստանն արդեն բաժանված էր Գերմանիայի ու Սովետի իշխանությունների միջև։ Ստալինի ուժերը զբաղեցրեցին Էստոնիան, Լատվիան, Լիթուանիան և ֆինլանդիային հաղթեց Խորհրդա-ֆիննական պատերազմում։ Հիմնական ուժերը բաժանված էին երկու տարբեր խմբերի։ Մեկում՝ Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, մյուսում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Սովետական Միությունը։ Ապրիլի 9-ին Գերմանիան ներխուժեց Նորվեգիա և զբաղեցրեց Դանիան։

Մինչև Բրիտանիան Եվրոպայում պատերազմում էր Գերմանիայի դեմ, ԱՄՆ-ն միակն էր, որ կարող էր պայքարել Ճապոնիայի դեմ։ 1943թ․ անդամները միավորված սկսեցին պայքարել Ճապոնիայի հետ։ Մայիսի 8-ին Գերմանիան օրինապես հանձնվեց։ Երկրորդ համաշխարհայինը եղել է ամենամեծ միջազգային կոնֆլիկտը, որի ժամանակ մահացել են 60-80 միլիոն մարդ։ Դրանցից 6 միլիոնը հրեաներ էին, ովքեր մահացան Հոլոքոստի ժամանակ։

Համեմատություն 

Այն մի քանի հարյուրամյակներում, որն անցել է այս երկու պատերազմների միջև բավականին շատ բաներ են փոխվել։ Այդքան ժամանակից հետո իհարկե տեխնիկան զարգացել էր և 1940-ակնանների արդեն կռվում էին ինքնաթիռներով, մեքենաներով, ռումբերով և ավելի արդյունավետ զենքերով։ Պատերազմների մաշտաբը մեծացավ․ կռվող մարդկանց քանակը, մասնակցող երկրների քանակը և պատերազմի հետևանքները աշխարհի վրա նույնպես մեծացան։ Այսօր շատ ավելի հեշտ մարդկանց և շրջապատին մեծ վնասներ հասցնել։ Սակայն ժամանակի ընթացքում աշխարհում կոնֆլիկտների թիվը նվազել է։

Posted in Վրացերեն

Վրաց ընկերների հետ օր 3

Այսօրը սկսվեց ընդհանուր պարապունքով,երբ մենք կատարեցին մի քանի երգ,որից հետո դուրս եկանք և կատարեցինք շուրջ պար կրակի մոտ,նվիրված Տրնդեզին:Այնուհետով փոքր ինչ հանգստացանք և պատրաստվեցինք Մեդիա Ուրբաթին։Մեր ընկերները պարեցին իրենց ազգագրական պարերից որոշները,այնուհետև մենք ներկայացրիք մեր ազգագրական պարերը։Ես կցանկանաի ուպեսզի նրանց հետ ավելի հաճախ հանդիպեինք։

Posted in Պատմություն, Uncategorized

Ի՞նչ է թավշյա հեղափոխությունը

Թավշյա հեղափոխություն, ոչ բռնի իշխանափոխություն Չեխոսլովակիայում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը: Ժողովրդական ցույցեր տեղի ունեցան Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության միակուսակցական կառավարության դեմ, որին մասնակցում էին ուսանողները և ավելի տարիքով քաղաքացիները: Արդյունքում 41 ամյա միակուսակցական իշխանությունը Չեխոսլովակիայում ավարտվեց և երկիրը պլանային տնտեսությունից վերափոխվեց խորհրդարանական հանրապետության:

1989 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում: Այդ օրը նաև լրանում էր Նացիստական օկուպացիայի դեմ ցուցարարների հանդեպ բռնությունների 50 ամյակը: Նոյեմբերի 17-ի իրադարձություններին հաջորդեցին մի շարք ցույցեր նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի վերջը: Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը Պրահայում հասավ 500.000-ի` նախորդ օրվա 200.000 փոխարեն: Երկու ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության ամբողջ վերնախավը, ներառյալ գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը, հրաժարական տվեցին:

Թավշյա հողափոխությունը տեղի ունեցավ նաև 2019 թվականին։Այդ ժամանակահատվածում գրեթե ոչ ոք չտուժվեց և չունեցանք զոհեր։Մեր ժողովուրդի մեծամասնությունը ցանկանում էր որ այսպիսի հեղափոխություն տեղի ունենար ավելի շուտ,բայց քանի որ նրանք անզար կլինեին լռում էին։Եթե անկեղծ ինձ համար մեկ էր թե ինչպես այդ ամենը կավարտվեր,միգուցե ես դեռ փոքր եմ և չեմ հասկանում դրա կարևորությունը,բայց ինչպես հասկանում եմ ժողովուրդի որոշ մասը ուրախ է,իսկ որոշը ոչ։ Նրանց համար կարևոր է արդարությունը,ինչպես նաև ինձ համար,բայց այսքան ժամանակ դա ես չեմ նկատել։Իսկ եթե նաենք այսօրվա դրվածքով միգուցե այս կառավարությունը ավելի լավնե և ավելի օգտակար է իր ազգին։Ես կցանկանաի որ ամեն ինչ խաղաղ լիներ և ոչմի բանավեճի հարկ չլիներ։

Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 296-300

296. Դարձվածքները տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով փոխարինի՛ր։

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը պատերազմեց հունական պետությունների միության դեմ։ Ավանդությունն ասում է, թե դա որոշեց միայն նրա համար, որ ուզում էր թուզը համտեսել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությունն արգելել էին։ Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունը ոչնչացնելով, քաղաքները գրավելով, վառելով ու քանդելով՝ պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին՝ Հելլեսպոնտոսի նեղուցին։ Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց։ Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց։ Քսերքսեսը բարկացավ, հրամայեց նեղուցի վրա հարձակվել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել։ Ջրի ծեծողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը․ <<Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել>>։ Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց սպանել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել։ Ծովի ու մարդկանց խելքին փչեց, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն։ Հետո շինարարները ձեռնարկեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությունը։ Երբ դա պատրաստ էր ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր՝ անցնի՞, թե՞ չանցնի։ Ամենայն հավանականությամբ, վախենում էր ծովի վրեժխնդրությունից։ Փոխանակ անմիջապես հեռանալու, նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին հանձնեց։ Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց։ Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց ու անցավ։

297. Նախադասություններով ցո՛ւյց տուր, թե ի՛նչ են նշանակում հետևյալ բառերը։

անցավ – Ընկերոջը սպասելիս նա կարդաց և ժամանակն արագ անցավ։

անցավ – Դեղի շնորհիվ նրա վնասվածքն անցավ էր։

կարող – Նա կասկածում էր, որ անծանոթը կարող էր օգնել իրեն։

կարող – Մենք վերջին վայրկյանին հասցրեցինք շորերը տանել կարողի մոտ։

գրի – Որոշեց, որ օրվա դեպքերի մասին պետք է գրի օրագրում։

գրի – Մի քանի տարի էր արդեն, որ զբաղվում էր հին գրի ուսումնասիրությամբ։

բարի – Նա բարի էր թվում, բայց իրականում ուրիշ էր։

բարի – Պատուհանից երևաց բարի՝ ծառի ճյուղից ընկնելը։

298. Տեքստը համառոտ փոխադրի՛ր։

Գանգատվում են աչքերը․

– Արդեն ինչքան ժամանակ է, որ դժվար ենք ապրում։ Միշտ տեսել ենք, որ Արևը պտտվում է Երկրի շուրջ, բայց ապացուցվեց, որ հակառակն է։ Ջրին նայելիս մտածում էինք, որ այն հանգիստ է ու խաղաղ, բայց պարզվեց, որ ջրի մեկ կաթիլի մեջ կան շատ թվով մանր արարածներ։ Իսկ գիշերվա երկնքին նայելիս մեզ թվում էր, որ այն սև է, բայց հեռադիտակով երևում են անթիվ աստղեր։ Պարզվում է որոշ բաներ, որ տեսնում ենք, իրականում այդպես չեն։ 

300. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր (բաղադրյալ բառեր կազմի՛ր) Բ շարքի բառերի հետ։

Անդրկովկաս, անդրադարձ, անդրաշխարհ, հակադարձ, հակակշիռ, համարձակ, համատարած, համակշիռ, համաշխարհիկ, ենթադրել, նախադրել, ներդրել, ներմուծել, ներփակել, ներաշխարհ, պարադարձ, պարփակել, վերադարձ, վերադրել, վերականգնել, տարաշխարհիկ, փոխադարձ, փոխադրել

Posted in Գրականություն

Վերլուծություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Այս բանաստեղծության մեջ Վահան Տերյանը ներկայացնում է իր սիրած էակին, որին նա շատ երկար էր սպասում և նա վերջապես եկավ։ Տերյանը իր սիրած էակի նմանացնում էր պայծառ, ուրախ գարնան,որը երկար ժամանակ անց եկավ ։ Նա Տերյանի կյանքը լցրեց խաղաղությամբ,երբ նա դեռ չէր եկել Վահան Տերյանի կյանքը լի էր մութ մեգով և նրա սիրտը թույլ էր ու տկար։

Posted in հայոց լեզու

Հայոց Գործնական աշխատանք (305-310)

Առաջադրանք 305. 

Մի մարդ իրեն անհաջողակ էր համարում եւ մտածում էր, որ ինքը ինչ էլ անի ամբողջ կյանքում նույնն էր մնալու։ Ամեն ինչ փորձում էր անել ու հասցնել, սակայն ոչինչ չէր ստացվում։ Նա անընդհատ շտապում էր, այդ իսկ պատճառով նա միշտ կոնֆլիկտի մեջ էր լինում իր կնոջ ու երեխաների հետ։ Մի օրը հերթական վեճից հետո տղամարդը դուրս եկավ տնից։ Նա նյարդայնացած էր շատ ու կրկին շտապում էր։ Հանկարծ ճանապարհին նա տեսավ մի լավ ու կոկիկ հագնված մի ծերունու։ Ծերունին տղամարդուն առաջարկեց լավ աշխատանք, տուն։ Մի պահ տղամարդու շտապողականությունը անցավ եւ ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ծերունին խորհուրդ տվեց տղամարդուն, վերացնել իր մեջ շտապողականությունը։ Անցան տարիներ, ծերունին արդեն մահացել էր, իսկ տղամարդը հարստացել էր ու վայելում էր իր ծերությունը։ Տղամարդը խորհում էր այն մասին, թե ինչու էր այդ ժամանակ այդպես շտապում։ Հիմա նա հասկացել է, ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

Առաջադրանք 306.

  1. Վաղուց ի վեր դելֆիներից, հեքիաթներ և զարմանահրաշ պատմություններ են պատմում:
  2. Հունական լեգենդի մի դելֆին է,որն ամեն օր մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում ծովածոց:
  3. Նոր Զելանդիայի Ծովակալության ծովածոցում՝ անունը Պրուս Ջեկ, մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պատպանությունը հատուկ օրենքով էր մշակված:

Առաջադրանք 307.

  • Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում:Այդ դամբարանից գիտության հայտնի ամենահին գործիքները գտան:
  • Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա էր:
  • Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում:Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա:

Առաջադրանք 308.

  • Հեռվից երևում էին քաղաքի տները:
  • Բանսաստեղծության տները շատ երկար էին:

Առաջադրանք 309. 

  • Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
  • Որսս իմ ոտքով եկավ:
  • Այսինքն՝ծովափի բնակիչներս,ծովից ենք հանում մեր սնունդմ ու հարստությունը
  • Ամենաուժեղ մարզիկդ հաղթանակով պիտի գաս:
  • Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել:
  • Շնորհալի տղաներդխոսքներս դեռ չեք ասել:
  • Սիրտդ քար է, քար:
  • Ձեռքներդ ինկնողին պրծում չկա:

Առաջադրանք 310.

  • Թանգարանի սրահներից բոլորում ցուցադրվող վաթսունական առարկա կա:
  • Դպրոցի ամեն միդասարանում տասվեց սեղան է դրված:
  • Յուրաքանչյուր մի երամում տասնհինգական կռունկ է:
  • Այստեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:
Posted in Գրականություն, Uncategorized

Վահան Տերյան

1885թ փետրվարի 9ին ծնվել է Վահան Տերյանը։ Տերյանը իր կարճատև կյանքի ընթացքում չի հնացել, կախարդական ազդեցություն ունի նրա բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրնեց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները։Տերյանը հեղափոխել է հայ պոեզիան և տաղաչափությունը։Տերյանը կարողացել է հաղթահարել այդ խոչընդոտը և դարձել է արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս:Ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել գրական հայոց լեզուն, որն էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Վերլուծություն

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,

Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,

Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,

Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։

Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,

Լքված լռության ծածկոցն է իջել.

Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,

Իմ տխուր հոգում երգերն են ննջել։

Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,

Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,

Ցրիր քո երգով մռայլ ու համառ

Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Իմ կարծիքով շատ հուզիչ բանստեղծություն է:Հուզիչ ասելով ես հասկանում եմ երկու իմաստ առաջինը, որ ուրախությունից են հուզվում, իսկ երկրորդը,որ տխրությունից են հուզվում:Այս բանաստեղծությունը կարդալիս ես տխրությունից հուզվեցի քանի որ այստեղ երևում է, որ Վահան Տերյանը շատ-շատ հիասթափված է, նա կարծես ուզում է թողնել աշխարհը ու հեռանալ:

«Վերջին ուղևորություն» ֆիլմի վերլուծություն

Ես դիտեցի Վահան Տերյանի մասին «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը։ Այն պատմում էր նրա մասին։

Սկզբում պատմվեց իր կյանքի մասին, և թե ինչքան հայտնի է եղել Հայաստանում։ Նույնիսկ մի դար հետո, փողոցում չկա մեկը, ով նրա անունը չիմանա։

Հետո պատմվեց իր գաղափարների մասին, հատկապես «Հոգևոր Հայաստան» ստեղծագործության մասին։

Այնուհետև խոսվեց նրա բանաստեղծությունների մասին։ Նա շատ եռանդուն էր գրում իր բանաստեղծությունները, նույնիսկ, երբ մահից առաջ հիվանդ էր, Տերյանը թելադրում էր իր կնոջը, որպեսզի գրի։

Ինձ այս ֆիլմը դուր եկավ, որովհետև այն հետարքրքիր էր, և շատ նոր բաներ իմացա Վահան Տերյանի մասին։

Posted in Հասարակագիտություն

Հայհռոմեական և Սիրիայի պատերազմ

Պատերազմները միշտ էլ կործանիչ են եղել բոլոր ազգերի համար։Ժամնակներն ու զենքերը փոխվուվ են, սակայն մարդկային զոհերը նույնն են։ Հին Հռոմեական պատերազմը սկսվել է Ք․ա 69-66 թվականներին իսկ Սիրիական պատերազմը 2011 թ. Մարտի 15 ու մինչև հիմա շարունակվում է։

Հայ-հռոմեական պատերազմ

Այն ընթացել է երկու փուլով։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծխը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխահից` Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակայն դա նրան չի հաջողվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը։

Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կործանվում է Տիգրան Մեծի աշխարհակալությունը, սակայն հայերը պահպանում են իրենց բուն հայկական տարածքները և Հյուսիսային Միջագետքը։

Սիրիական ճգնաժամ

Սիրիական ճգնաժամ , ռազմական հակամարտություն Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հզբոլահ և այլն) և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի Սիրիական խմբավորումների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ–ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների (Ալ Նուսրա և այլն) միջև։ Պատերազմը սկսվել է 2011 թվականի Մարտի 15-ին ու դեռ շարունակվում է։ 2016 թվականի Փետրվարի 27-ից գործում է հրադադար, որին չեն վերաբերվում Իսլամական պետությունը, Ալ-նուսրան և բոլոր այն խմբավորումները, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական։

Posted in Վրացերեն

Վրաց ընկերների հետ

Փետրվարի 12-ին մեզ այցելեցին մեր վրացախոս ընկերները։Առավոտյան մեզ հետ ընդհանուր պարապունք անցկացրեցին մեր Վրաց ընկերները։Որից հետո մենք իրենց սովարեցրինք մեր ազգաին պարերից մի քանիսը և երգեր նվիրված Տերենդեզին։Իսկ հետո նրանք գնացին  մարզական ակումբներ,որպեսզի խաղան։Ավարտելուց հետո այցելեցին բրուտանոց և կար ու ձև։

222222

Նրանցից շատերը առաջին անգամ էին Հայաստանում,ինչպես նաև մեր Կրթահամալիրում։

Մենք առաջին օրը ներկա եղանք նրանց պարերին։

Հաջորդ օրը մենք մի քանի հոգով գնացինք և դիմավորեցինք նրանց։Այնուհետև մենք ուղևորվեցինք դեպի քոլեջ,որտեղ մեզ միացավ Դեսպանի կինը։Մենք այնտեղ զրուցեցինք ընթերցեցինք <<Շոթա Ռուսթավելի>> և ուղևորվեցինք դեպի գինու պահեստանոց,այնտեղ գինին նաև պատրաստում են։

Այստեղ ընթերցում ենք Շոթա Ռուսթավելի։
Կատարվել էր պատրաստություն։

Կատառեցինք նաև Տերենդեզի արարողությունը։

Այստեղ պատրաստվում են ցատկել կրակի վրայով։

Ահա և այսպիսի հետաքրքիր և արկածաին օրեր։Սպասում եմ մյուս հանդիպմանը։