Իրանա-իրաքյան պատերազմի ավարտից՝ 1988 թ. օգոստոսից ընդամենը 2
տարի անց Սադդամ Հուսեյնը նոր ռազմական արկածախնդրության դիմեց՝
օկուպացնելով հարևան Քուվեյթը: Իրաքն այս քայլի հետևանքով հայտնվեց
միջազգային մեկուսացման մեջ, կորցրեց արաբական երկրներ մեծ մասի
աջակցությունը: Իրաքյան ռազմական ուժերը, որոնք մինչ այդ թվաքանակով 4-րդն
էին աշխարհում, տալով 150.000 սպանված՝ հեռացան Քուվեյթից: Սադդամի
անխոհեմ քաղաքականության հետևանքով իրաքյան ժողովուրդը
հարյուրհազարավոր զոհեր տվեց ու անթիվ նյութական կորուստներ կրեց1
:
Քուվեյթի օկուպացիայից ամիսներ անց ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք
երկրների զինված ուժեր 1991 թ. հունվարի 17-ին սկսեցին «Փոթորիկ անապատում»
գործողությունը, որի շնորհիվ Քուվեյթն ազատագրվեց իրաքյան ուժերի
օկուպացիայից: Կոալիցիայի օդուժը շարքից հանեց իրաքյան ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները, երկրի զինված ուժերը լուրջ կորուստներ
կրեցին:
1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի վերջին փուլում քրդերը
ծանրագույն հարվածներ էին ստացել, սակայն, օգտվելով իրավիճակից, 1991 թ.
կարողացան նոր ապստամբություն սկսել: 1988 թ. Իրաքի իշխանությունները մի
քանի փուլով իրագործել էին «Ալ-Անֆալ» ծրագիրը՝ ցեղասպանության ենթարկելով
քուրդ ժողովրդին: Քիմիական զենքի կիրառման, զանգվածային արտաքսման ու
քրդական բնակավայրերի ոչնչացման քաղաքականությանը զոհ էր գնացել ավելի
քան 100.000 քուրդ, մոտ 2 միլիոն մարդ փախստական էր դարձել2
:
Քուվեյթում կրած պարտությունից հետո, օգտվելով իրադրությունից, Իրաքի
հարավում և հյուսիսում ապստամբեցին շիաներն ու քրդերը: 1991 թ. մարտի 2-ին
Նասիրիայում հարձակումներ կազմակերպվեցին կառավարական շենքերի վրա:
Քրդերի ապստամբությունը սկսվեց մարտի 4-ին Ռանիյայում: Դրան միացավ
ավելի քան 100.000 մարդ, այդ թվում՝ այն քրդերը, որոնքց նախկինում իրաքյան: