Հունվարի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ համատեղ ընթերցանություն: Կրթահամալրի վրացախոսները և Վրաստանի գյուղ Վաչիանի սովորողները ընթերցեցին Ռուսթավելի: Համատեղ ընթերցանության ընթացքում կրթահամալիրի սովորողները ընթերցում էին հայերեն և վրացերեն հատվածներ Ռուսթավելու «Ընձենաորը» պոեմից: Ստեղծել էին Ռուսթավելու կյանքի և գործունեության տեսաձայնագրություն, ձայնագրել էին նաև աֆորիզմները: Վաչիանի սովորողները ներկայացրեցին Շոթա Ռուսթավելու կենսագրությունը: «Ընթերցում ենք Ռուսթավելի» նախագիծը շարունակական է լինելու: Ջավախքցիների հետ պայմանավորվեցինք այս նախագծի շրջանակում այցելենք Ջավախք և կազմակերպենք համատեղ Ռուսթավելու «Ընձենավորրը» պոեմի ընթերցանություն: