Posted in Պատմություն

Իրանի ԻսլամակաՆ Հանրապետություն(Երկկողմ հարաբերություններ)

1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը:

I1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը:

1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը` Իրանը 1992թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն:

1992թ. փետրվարՐաֆֆի Հովհաննիսյան,ԱԳ նախարար
1992թ. մայիսՆախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1992թ.Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1995թ. մարտՆախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1995թ. ապրիլՎահան Փափազյան,ԱԳ նախարար
1995թ. մայիսՎարչապետ Հրանտ Բագրատյան
1996թ. հունվարՎահան Փափազյան,ԱԳ նախարար
1997թ.Բաբկեն Արարքցյան,ԱԳ նախարար
1997թ. հունվարԱլեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար
1997թ. հունիսԱլեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար
1998թ. օգոստոսՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
1998թ. սեպտեմբերՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
1999թ. դեկտեմբերՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2001թ. փետրվարՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2001թ. դեկտեմբերՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2004թ. ապրիլՎարդան ՕսկանյանՙԱԳ նախարար
2006թ. հուլիսՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2006թ. դեկտեմբերՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2008թ. սեպտեմբերԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2009թ. ապրիլՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2009թ. սեպտեմբերՀովիկ Աբրահամյան,ԱԺ նախագահ
2010թ. սեպտեմբերԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2010թ. հոկտեմբերՎարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. մարտՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2011թ. սեպտեմբերԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2012թ. ապրիլԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2012թ. օգոստոսԷդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար
2013թ. օգոստոսՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2014թ. մայիսԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2014թ. հոկտեմբերՎարչապետ Հովիկ Աբրահամյան
2016թ. հունիսԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2017թ. օգոստոսՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2017թ. հոկտեմբերվարչապետ Կարեն Կարապետյան
2019թ․փետրվարվարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստան

1992թ. փետրվարԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1994թ.ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1995թ. սեպտեմբերԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1996թ. դեկտեմբերԱռաջին փոխնախագահ Հասան Հաբիբի
1997թ. ապրիլԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1999թ. օգոստոսԱԳ նախարար Քամալ Խարազի
2003թ. ապրիլԱԳ նախարար Քամալ Խարազի
2004թ. սեպտեմբերՆախագահ Մոհամմադ Խաթամի
2006թ. փետրվարԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2006թ. սեպտեմբերՄեջլիսի նախագահ Հադդադ Ադել
2007թ. մարտՆախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հուլիսԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2007թ. հոկտեմբերՆախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հոկտեմբերԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2009թ. մարտԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հունվարԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հոկտեմբերՄեջլիսի նախագահ Ալի Լարիջանի
2011թ. նոյեմբերԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2011թ. դեկտեմբերՆախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2013թ. ապրիլԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2015թ. հունվարԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ
2015թ. հոկտեմբերԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի
2016թ. դեկտեմբերԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի
2017թ. նոյեմբերԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Image result for iran"

Հայերը Իրանում

Դեռևս վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին: Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց  Մարաստանի հզոր թագավորությունը: Մ.թ.ա. 6-րդ դարում պատերազմ ծագեց հայոց արքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը, նրան տապալեց մենամարտում: Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարական աշխարհակալության փլատակների վրա ստեղծեց Աքեմենյան Պարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձան դաշնակիցներ:

Աքեմենյանների օրոք ողջ արևելքում ձևավորվել էր համաարիական մեծ աշխարհակալություն, ուր պարսիկներից հետո երկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին: Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստամամբ, հայ վաճառականները անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար միաժամանակ կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտական առաքելություններ:

Մ.թ.ա. 522 թվականին Հայաստանն ապստամբեց Դարեհ Ա գերիշխանության դեմ: Երկարատև ծանր պատերազմից հետո միայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատ դաշնակցային էին, քան՝ հարաբերություններ վասալի և գերագահի միջև:

Մ.թ.ա. 331 թվականին հայկական բանակը պարսկական զորքերի կազմում մասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում են պատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետո պարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց: Միայն հայկական 48000-ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ու արժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունը կործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը:

Մ.թ.ա. 247 թվականին Պարսկաստանի տարածքում հաստատվեց Պարթև Արշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց հայոց գահին 52 թվականին՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը: Հայերև և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝ բարեկամներ, դաշնակիցներ, և միշտ միասին էին դիմագրավում հռոմեական զավթիչներին:

224 թվականին Իրանում պարթև Արշակունիների դեմ ապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը և հաղթելով, կործանեց պարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյան թագավորությանը: Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբ առավ երկարատև հայ-պարսկական պատերազմ, որն ավարտվեց հայոց Խոսրով արքայի դավադիր սպանությամբ և պարսիկների կողմից Հայաստանի գրավմամբ:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment