Հունվարի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ համատեղ ընթերցանություն: Կրթահամալրի վրացախոսները և Վրաստանի գյուղ Վաչիանի սովորողները ընթերցեցին Ռուսթավելի: Համատեղ ընթերցանության ընթացքում կրթահամալիրի սովորողները ընթերցում էին հայերեն և վրացերեն հատվածներ Ռուսթավելու «Ընձենաորը» պոեմից: Ստեղծել էին Ռուսթավելու կյանքի և գործունեության տեսաձայնագրություն, ձայնագրել էին նաև աֆորիզմները: Վաչիանի սովորողները ներկայացրեցին Շոթա Ռուսթավելու կենսագրությունը: «Ընթերցում ենք Ռուսթավելի» նախագիծը շարունակական է լինելու: Ջավախքցիների հետ պայմանավորվեցինք այս նախագծի շրջանակում այցելենք Ջավախք և կազմակերպենք համատեղ Ռուսթավելու «Ընձենավորրը» պոեմի ընթերցանություն:
Day: January 14, 2020
Իրանի ԻսլամակաՆ Հանրապետություն(Երկկողմ հարաբերություններ)
1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը:
I1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:
1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը:
1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը` Իրանը 1992թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն:
| 1992թ. փետրվար | Րաֆֆի Հովհաննիսյան,ԱԳ նախարար |
| 1992թ. մայիս | Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
| 1992թ. | Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
| 1995թ. մարտ | Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
| 1995թ. ապրիլ | Վահան Փափազյան,ԱԳ նախարար |
| 1995թ. մայիս | Վարչապետ Հրանտ Բագրատյան |
| 1996թ. հունվար | Վահան Փափազյան,ԱԳ նախարար |
| 1997թ. | Բաբկեն Արարքցյան,ԱԳ նախարար |
| 1997թ. հունվար | Ալեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար |
| 1997թ. հունիս | Ալեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար |
| 1998թ. օգոստոս | Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար |
| 1998թ. սեպտեմբեր | Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար |
| 1999թ. դեկտեմբեր | Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար |
| 2001թ. փետրվար | Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար |
| 2001թ. դեկտեմբեր | ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
| 2004թ. ապրիլ | Վարդան ՕսկանյանՙԱԳ նախարար |
| 2006թ. հուլիս | ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
| 2006թ. դեկտեմբեր | Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար |
| 2008թ. սեպտեմբեր | Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար |
| 2009թ. ապրիլ | ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան |
| 2009թ. սեպտեմբեր | Հովիկ Աբրահամյան,ԱԺ նախագահ |
| 2010թ. սեպտեմբեր | Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար |
| 2010թ. հոկտեմբեր | Վարչապետ Տիգրան Սարգսյան |
| 2011թ. մարտ | ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան |
| 2011թ. սեպտեմբեր | Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար |
| 2012թ. ապրիլ | Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար |
| 2012թ. օգոստոս | Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
| 2013թ. օգոստոս | ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան |
| 2014թ. մայիս | Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար |
| 2014թ. հոկտեմբեր | Վարչապետ Հովիկ Աբրահամյան |
| 2016թ. հունիս | Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար |
| 2017թ. օգոստոս | ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան |
| 2017թ. հոկտեմբեր | վարչապետ Կարեն Կարապետյան |
| 2019թ․փետրվար | վարչապետ Նիկոլ Փաշինյան |
Հայաստան
| 1992թ. փետրվար | ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի |
| 1994թ. | ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի |
| 1995թ. սեպտեմբեր | ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի |
| 1996թ. դեկտեմբեր | Առաջին փոխնախագահ Հասան Հաբիբի |
| 1997թ. ապրիլ | ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի |
| 1999թ. օգոստոս | ԱԳ նախարար Քամալ Խարազի |
| 2003թ. ապրիլ | ԱԳ նախարար Քամալ Խարազի |
| 2004թ. սեպտեմբեր | Նախագահ Մոհամմադ Խաթամի |
| 2006թ. փետրվար | ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի |
| 2006թ. սեպտեմբեր | Մեջլիսի նախագահ Հադդադ Ադել |
| 2007թ. մարտ | Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ |
| 2007թ. հուլիս | ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի |
| 2007թ. հոկտեմբեր | Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ |
| 2007թ. հոկտեմբեր | ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի |
| 2009թ. մարտ | ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի |
| 2010թ. հունվար | ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի |
| 2010թ. հոկտեմբեր | Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանի |
| 2011թ. նոյեմբեր | ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի |
| 2011թ. դեկտեմբեր | Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ |
| 2013թ. ապրիլ | ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի |
| 2015թ. հունվար | ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ |
| 2015թ. հոկտեմբեր | ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի |
| 2016թ. դեկտեմբեր | ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի |
| 2017թ. նոյեմբեր | ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ |
Հայերը Իրանում
Դեռևս վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին: Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց Մարաստանի հզոր թագավորությունը: Մ.թ.ա. 6-րդ դարում պատերազմ ծագեց հայոց արքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը, նրան տապալեց մենամարտում: Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարական աշխարհակալության փլատակների վրա ստեղծեց Աքեմենյան Պարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձան դաշնակիցներ:
Աքեմենյանների օրոք ողջ արևելքում ձևավորվել էր համաարիական մեծ աշխարհակալություն, ուր պարսիկներից հետո երկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին: Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստամամբ, հայ վաճառականները անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար միաժամանակ կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտական առաքելություններ:
Մ.թ.ա. 522 թվականին Հայաստանն ապստամբեց Դարեհ Ա գերիշխանության դեմ: Երկարատև ծանր պատերազմից հետո միայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատ դաշնակցային էին, քան՝ հարաբերություններ վասալի և գերագահի միջև:
Մ.թ.ա. 331 թվականին հայկական բանակը պարսկական զորքերի կազմում մասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում են պատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետո պարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց: Միայն հայկական 48000-ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ու արժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունը կործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը:
Մ.թ.ա. 247 թվականին Պարսկաստանի տարածքում հաստատվեց Պարթև Արշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց հայոց գահին 52 թվականին՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը: Հայերև և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝ բարեկամներ, դաշնակիցներ, և միշտ միասին էին դիմագրավում հռոմեական զավթիչներին:
224 թվականին Իրանում պարթև Արշակունիների դեմ ապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը և հաղթելով, կործանեց պարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյան թագավորությանը: Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբ առավ երկարատև հայ-պարսկական պատերազմ, որն ավարտվեց հայոց Խոսրով արքայի դավադիր սպանությամբ և պարսիկների կողմից Հայաստանի գրավմամբ:
Իրանի եւ Ամերիկաի ներկա դրությունը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ կառավարության նիստում խոսել է միջազգային իրավիճակի մասին և նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հասել են գերագույն լարվածության:
Իսլամական հանրապետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, թե «վայրկյան իսկ կասկածի տակ չի առնում իրանական կողմի վերջնական հաղթանակը»:
«Ամերիկան այսօր փորձում է առավելագույն ճնշումը բանեցնել Իրանի վրա, բայց մեր ժողովուրդը մեծ կամք ունի», – ասել է Ռոհանին:
Նրա փոխանցմամբ` Սոչիում տեղի ունեցած ռուս-իրանա-թուրքական եռակողմ գագաթնաժողովը հզոր հարված էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Մերձավոր Արևելքի թեմայով ԱՄՆ-ի նախաձեռնած միջազգային հավաքին: Փետրվարի 13-14-ը Վարշավայում տեղի ունեցած հանդիպումը, Ռոհանիի համոզմամբ, «Ամերիկայի արտաքին քաղաքականության ևս մեկ ձախողումն էր»:
Վաշինգտոնը միջազգային համայնքին հորդորում է սառեցնել կապերն իսլամական հանրապետության հետ, մինչդեռ, Իրանի անմիջական հարևանները ծայրահեղ քայլերի չեն գնում, ավելին՝ նույնիսկ շարունակում են բնականոն շփումները և բարիդրացիական կապերից չեն հրաժարվում:
Այդ առումով հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Մյունխենում անվտանգության միջազգային խորհրդաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Հայաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Դրանից ավելի վաղ՝ հունվարի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հայերի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ փետրվարի 27-ին կմեկնի Իրան: