Posted in Նախագծային աշխատանք, Uncategorized

Հանեմ գանձերը հայոց լեռների

(վերլուծություն)

Հայտնի է, որ Հ․Շիրազը բազմաթիվ բանաստեղծություններ է նվիրել իր մորը,քանի որ նա շատ է պաշտել ,հարգել ,սիրել նրան։ Այս բանաստեղծության բուն իմաստը այն է,որ ինչել անես մորդ համար,որքանել նվիրվես,հարգես,սիրես միևնույն է քիչ է։ Հովհաննես Շիրազը բանաստեղծության մեջ ասում է, որ պատրաստ է անգամ  հայոց լեռների գանձերը,մարգարիտն․ծաղիկներն շաղ տալ մոր ոտքերի տակ։Ահա և այդ հրաշք բանաստեղծությունը։

           ***
Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ,մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ` ,ախ,քիչ է էլի:
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ,քիչ է ,չէ,քիչ է էլի:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment