Posted in Նախագծային աշխատանք, Uncategorized

Հանեմ գանձերը հայոց լեռների

(վերլուծություն)

Հայտնի է, որ Հ․Շիրազը բազմաթիվ բանաստեղծություններ է նվիրել իր մորը,քանի որ նա շատ է պաշտել ,հարգել ,սիրել նրան։ Այս բանաստեղծության բուն իմաստը այն է,որ ինչել անես մորդ համար,որքանել նվիրվես,հարգես,սիրես միևնույն է քիչ է։ Հովհաննես Շիրազը բանաստեղծության մեջ ասում է, որ պատրաստ է անգամ  հայոց լեռների գանձերը,մարգարիտն․ծաղիկներն շաղ տալ մոր ոտքերի տակ։Ահա և այդ հրաշք բանաստեղծությունը։

           ***
Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ,մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ` ,ախ,քիչ է էլի:
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ,քիչ է ,չէ,քիչ է էլի:

Posted in Էկոլոգիա

Որքա՞ն ջուր ենք օգտագործում մենք

 

Պատկերներ ջրի նկարներ հարցումով

Օրվա ընթացքում յուրաքանչյուրս միջինում օգտագործում ենք 3400֊3600 լիտր ջուր։ Այս հսկայական ցուցանիշի մեջ մտնում է խմելու ջրի, սննդի, ըմպելիքների, հիգիենայի, հագուստի համար օգտագործվող ջրի քանակությունը։ Սակայն այս ցուցանիշը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել։ Որոշ երկրներում ջրի պահանջարկ կամ սպառում ավելի շատ է նկատվում, քան այլ երկրներում։ Այժմ ամբողջ աշխարհում 780 միլիոն մարդ չունի մաքուր, բարելավված, քաղցրահամ ջրի աղբյուր: Սակայն կան նաև երկրներ, որտեղ մարդիկ օրական օգտագործում են 6700֊6800 լիտր ջուր։ Օրինակ՝ ԱՄՆ֊ում։ Որոշ երկրներում էլ ջրի օրական օգտագործման քանակը չի գերազանցում 1700֊1800 լիտրը։ Օրինակ՝ Եմենում։

Օրինակ ես օրեկա օգտագորխծումկ եմ 4 լիտր ջուր,իսկ ամեն ինչը միասին խմելու ջրի, սննդի, ըմպելիքների, հիգիենայի, հագուստի համար մենք տարեկան օգտագործում ենք 1300000լիտր ջուր։

Պատկերներ ջրի նկարներ հարցումով
Պատկերներ ջրի նկարներ հարցումով
Ջուր
Քիմիական բանաձևH₂O
Մոլային զանգված18,015268 զանգվածի ատոմական միավոր գ/մոլ

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդքիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Պատկերներ ջուր հարցումով

Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 60−65% ջուր,0,6% ածխաջրեր։

Սննդի մեջ պարունակող ջրի քանակները։

  • 1կգ․Սուրճ- 18900լ ջուր
  • 1կգ․Տավարի միս-15400լ ջուր
  • 1կգ․Ոչխար-10400լ ջուր
  • 1կգ․Խոզ- 6000լ ջուր
  • 1կգ․Այծ-5500լ ջուր
  • 1կգ․Հավ-4300լ ջուր
  • 1կգ․Պանիր-3180լ ջուր
  • 1կգ․Բրինձ-2500լ ջուր
  • 1կգ․Ցորեն-1830լ ջուր
  • 1կգ․Խնձոր- 822լ ջուր
  • 1կգ․Շաքարավազ-1780լ ջուր