Posted in Նախագծային աշխատանք

Հովհաննես Շիրազ

Բանաստեղծության վերլուծություններ

Սիրո հիասթափություն

1-ին տուն։Պատամին իրեն մեղադրում էր նրանում որ նա առանց հասկանալու սիրեց ինչոր մեկին,որից հետո փոշմանեց։Նա ապրեց մեծ հիաաթափություն, ու ցնդեց իր սերը։

2-րդ տուն։Նա իր սիրտը համարում էր գինով լի բաժակ որը կոտրվեց ու ամեն ինչ վերացավ ու ցնդեց։Նա իր կոտրաած սրտի հետ մենակ էր,կուչ էր եկել եւ ամաչում որ սիրել էր այդպիսի մեկին։Նա իր սիրած էակին պատկերացնում էր որպես գինի, ով իրեն հարբեցրեց,իսկ հետո ամեն ինչ ոչնչացավ։Պատանին հասկացավ որ միայն նա խաբված չէ՝նաեւ լուսինը որին կեղծի պես ջերմացնում էր արեւը։

Մենք բոլորս խաբված էնք,սուտը կեղծիքը ամենուր է եւ մենք ապրում էնք դրանով եւ դրա մեջ։Եկեք սիրենք միմիանց անկեղծ որպեսզի ոչոք խաբված չլինենի։

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, –
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա’խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում :