Տառ-ասո
Բառ-սիտղվա
Նախադասություն-ծինադադեբա
Շատ-բեվրի,ձալիան
Կեղտոտ-ճուճղիանի
մագուր-սուպթա
Տառ-ասո
Բառ-սիտղվա
Նախադասություն-ծինադադեբա
Շատ-բեվրի,ձալիան
Կեղտոտ-ճուճղիանի
մագուր-սուպթա
281. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։
ա) գրի՛ր՝ ո՞րն է այս տեքստի ասելիքը,
Իմ կարծիքով տեքստի ասելիքն այն է, որ մարդիկ կարող են, ի օգուտ իրենց շահերի, օգտվել որոշների միամտությունից կամ ուղղակի ինչ-որ իրավիճակում խոցելիությունից։ Այդ պատճառով միշտ չես կարող հավատալ մեկի կասկածելի խոսքին և պետք է ինքդ հետազոտես, նույնիսկ եթե նրա ասածը ճշմարիտ է թվում։
բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրի՛ր (չորս-հինգ գործող անձ թող լինի),
Կարծում եմ, որ գողը այս դեպքում բավականին սրամիտ էր և լավ ստախոս, քանի որ նա պահակի կողմից բացահայտվելուց հանգիստ էր և կարողացավ բավարար ժամանակով շփոթեցնել նրան։
Իսկ պահակը միամիտ էր, որովհետև նա պետք է գողին տեսնելուն ավելի շատ կասկածեր և չհավատար այն խոսքերին, որոնք պարզ էր, որ ճիշտ չէին։ Եթե տանտերը մահացած լիներ պահակը պետք է այդ մասին արդեն իմացած լիներ։ Դրանից հետո նա պետք է ավելի զգույշ քայլեր ձեռնարկեր։
գ) գործողության վայրը նկարագրի՛ր (բակ, փողոց, պահակի տնակ),
Գողը արդեն փախնում էր հարուստի տնից։ Այնտեղ պահակը նրան հանդիպեց։
դ) բացատրի՛ր՝ ինչպես են հասկանում այս նախադասությունը՝
ա) գողը,
Գողը խաբեց, որովհետև գիտեր աղմուկը կառաջանար երբ տեսնեին, որ իրենցից գողություն են արել։
բ) պահակը,
Գողը այն հուսով էր ասում, որ պահակը կմտածի ողբում են տանտիրոջ մահը։ Նա հավատեց գողին ու այդպես էլ մտածեց։
<<Հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիներն ինչպե՛ս են ողբում ու լալիս։>>
ե) տեքստը սցենարի վերածի՛ր,
զ) սցենարդ վերնագրի՛ր։
282. Ընդգծված բառակապակցությունները դարձրո՛ւ նախադասություններ։
Աշխարհի քաղաքական քարտեզն է թերթում մարդը և հաճախ զարմանում է։ Եթե իրադարձություններին ուշադիր չհետևի, բոլորովին անհայտ երկրներ կգտնի՝ իրենց սահմաններով ու քաղաքներով։ Մարդկային պատմության ընթացքում քանի՜ անգամ է փոխվել աշխարհի քարտեզը։ Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում՝ գուցե և ավելի ուշ են հանդես գալու։
283. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։
Ա․ Պեկինում գտնվում է երկնքի տաճարը, որը չինական ամենահին տաճարներից մեկն է։ Այն չունի առաստաղ, բաց է։ Ներսում կա քարե հարթակ։ Եթե մարդը կանգնում է առաջին սալի վրա, նրա կանչը մեկ արձագանք է ունենում։ Եթե երկրորդի վրա է կանգնում երկու արձագանք է լինում և այդպես շարունակ։ Կենտրոնում կա սկավառակ, որի վրա կանգնելով՝ մարդու կանչը լինում է իր ձայնից մի քանի անգամ ավելի բարձր։ Մեծ հեռավորության վրա կանգնած մարդիկ կարող են իրար լսել նույնիսկ շշուկով խոսելիս։
Բ․ Իրաքի իշխանությունը խոստացել է երկու միլիոն դոլար պարգևել այն մարդուն, ով կարողանա բացահայտել Շամիրամի կախովի այգիների գաղտնիքը։ Այնտեղ ուզում են վերակառուցել Հին աշխարհի ամենազարմանալի քաղաքներից մեկը՝ Բաբելոնը։ Ճիշտ կրկնելու համար պետք է վերականգնվեն նաև կախովի այգիները, սակայն ոչ ոք չի կարողանում լուծել բույսերի ջրելու խնդիրը։ Անհայտ է, թե երեք հազար տարի առաջ ինչպես են ոռոգել բույսերը առանց ժամանակակից տեխնիկա կիրառելու։
284. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել։
ա) այգեբաց – խաղողի վազերը հողից ազատելը
այգաբաց – լուսաբաց
բ) հայելի – հատուկ ապակի անդրադարձնող մակերևույթով
հայացք – աչքերը մի բանի վրա ուղղելը, նայելը
ծովահայաց – դեպի ծովը նայող
գ) ակնթարթ – աչքի կոպերը թարթելը
ակնդետ – աչքերը մի կողմ դարձրած դիտելով
ակնոց – աչքերին դրվող զույգ ապակիներ՝ տեսությունն ուժեղացնելու կամ աչքերը պաշտպանելու
դ) քինախնդիր – վրեժը հանելու ձգտող
վրեժխնդիր – վրեխ լուծելու
մանրախնդիր – մանրուքների հետևից ընկնող
խորազնին – խորապես զննող
285. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի՝ ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել։
Ոչ մեկ չկարողացավ հավատալ երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների ու ծառերի քարացած մնացորդները հայտնաբերվեցին։ Վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակեց մոտ հիսուն տարի անց։
Եզակի է հնէաբանական վերջին գտածոն Անտարկտիդայում։ Հայտնաբերվել է մի կմախք, որին գիտնականները երբեք չէին տեսել։ Այն երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը նման է ջայլամին, բայց ունի ձիու գլխից մեծ գլուխ ու արծվի հզոր կտուց։ Այն քառասունվեց միլիոն տարեկան է։
Նախ պետք է տարբերել աշխատավորական շարժման ձեւավորմանը նպաստող իրավիճակն այն իրավիճակներից, որոնցում վտանգված է ինքնին աշխատանքի իրավունքի իրացումը: Հարկավոր է տարբերել իրավիճակը, որի արդյունքում ձեւավորվում են աշխատանքային պայմանների բարելավմանը, աշխատավարձի չափին, աշխատողների այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումներ, այն իրավիճակից, երբ կա անհրաժեշտություն պաշտպանելու աշխատանքի իրավունքը, երբ քաղաքացիների զգալի մասը աշխատանք ունենալու խնդիր ունի:
Տարբեր երկրների փորձի համեմատությունից ակնհայտ է դառնում, որ այն հասարակություններում, որտեղ կառուցվածքային մակարդակում լուծված չէ զբաղվածության խնդիրը եւ գործազրկության տոկոսը բավականին բարձր է բնական (թույլատրելի, ընդունելի) մակարդակից, աշխատանքային շարժումների առաջացման հավանականությունը ցածր է: Որքան էլ դա առաջին հայացքից ակնհայտ է, սակայն հարկավոր է այն պնդումն անել, որ աշխատանքային շարժման ձեւավորման համար անհրաժեշտ է իրական եւ ոչ թե պոտենցիալ աշխատողների առկայություն: Մեծ թվով գործազուրկների առկայությունը գործատուների գործողություններին ազատություն տվող այն ռեսուրսն է, որը կաշկանդում է աշխատողներին՝ իրենց իրավունքները պաշտպանելիս: Ըստ հետազոտության մասնակիցների, տարբեր խնդիրների շուրջ քննարկումներում գործատուները հաճախ են հղում կատարում մեծ թվով գործազուրկների առկայությանը, ինչի ենթատեքստը բավականին պարզ է. «այս աշխատանքի կատարման համար կգտնվեն մեծ թվով ցանկացողներ, անփոխարինելի մարդիկ չկան»: Փորձագետներից մեկի պատկերավոր բնորոշման համաձայն. «Գործից հանում են «կշտացածներին» եւ բերում են «բոբիկներին»: Եվ գիտեն, որ չեն բողոքի: Ամենամեծ կախվածության պատճառը աշխատատեղերի պակասն է»:
Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների,գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։
Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.
Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։
Քուրդիստան (քրդ.՝ Կաղապար:IPA-all; «Քրդերի հայրենիք» կամ «Քրդերի երկիր», հնագույն ժամանակներում տարածքը անվանվել է՝ Կորդուք կամ Մեծ Քուրդիստան), Քուրդիստան, ընդհանրական աշխարհամշակութային եզր, որով նկարագրվում են ժամանակակից այն տարածքները, որտեղ պատմականորեն տարածություն և հետագա զարգացում են ապրել քրդական մշակույթը, լեզուն և ազգային ինքնությունը և որտեղ այժմ բնակվում և բնակչության մեծամասնություն է կազմում քուրդ ժողովուրդը: Մոտավորապես ժամանակակից Քուրդիստանն ընդգրկում է հյուսիսարևմտյան Զագրոսը և Արևելյան Տավրոս լեռնաշղթան: Մոտավորապես ժամանակակից Քուրդիստանն ընդգրկում է հյուսիսարևմտյան Զագրոսը և Արևելյան Տավրոս լեռնաշղթան:
Եզրի ժամանակակից կիրառումը վերաբերվում է հետևյալ տարածաշրջաններին. հարավարևելյան Թուրքիա (Հյուսիսային Քուրդիստան), հյուսիսային Սիրիա (Արևմտյան Քուրդիստան կամ Ռոջավա), հյուսիսային Իրաք (Հարավային Քուրդիստան) և հյուսիսարևմտյան Իրան (Արևելյան Քուրդիստան): Քրդական որոշ ազգայնական կազմակերպություններ ձգտում են ստեղծել անկախ ազգային պետություն, որը կընդգրկի բոլոր այդ տարածաշրջաններն իր քրդաբնակ մեծամասնությամբ, սակայն կան նաև քրդական այնպիսի կազմակերպություններ, որոնք ավելի շատ ձգտում են ունենալ ուղղակի լայն ինքնավարություն արդեն գոյություն ունեցող պետական սահամանների շրջանակներում:
Իրաքյան Քուրդիստանն առաջինն է ինքնավարության կարգավիճակի հասել՝ 1970 թվականին Իրաքի կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, իսկ 2005 թվականին դրա կարգավիճակը վերահաստատվել է որպես ինքնավար միավորում՝ Իրաքի դաշնային հանրապետության կազմում: Իրանում կա նաև Քուրդիստան անվանմամբ տարածաշրջան, սակայն այն չունի ինքնավարության որևէ կարգավիճակ: Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցած քրդերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հյուսիսային Սիրիայի զգալի հատվածը, քանի որ Բաշար Ալ-Ասադին ենթարկվող կառավարական ուժերը ստիպված պատերազմել են Իսլամական պետության դեմ այլ տարածքներում: Հիմնադրելով սեփական կառավարությունը, դրանք ձգտում են պատերազմից հետո ինքնավարություն ունենալ դաշնային Սիրիայի կազմում:


Քրդեր («Արաքս» հանդես, 1890, Ա)
Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը(Զագրոսի լեռներ)։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (XI – XII դդ.) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո։ Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քըրդըստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։
Քրդերի բաժանում․
Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջներ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։