Posted in Անգլերեն

Անգլերեն֊(հաշվետվություն)

Նոյեմբեր ամսվա ընթացքում «Laughter is the best medicine» տեքստն ենք վերլուծել և հարցերի ենք պատասխանել ։

Կարդացել ենք փոքրիկ հումորային և ինֆորմատիվ տեքստեր և կատարել առաջադրանքներ։

Գրել ենք շարադրություն մեր աշնանային արձակուրդներ մասին ։

Ֆիլմերի դիտում ենք ունեցել։

Հոկտեմբեր ամսվա ընթացքոււմ ուսումնասիրել են Հելոուին տոնը, ֆիլմի դիտում ենք ունեցել։ Կարդացել ենք «Boston tea party» տեքստը ,  տեղեկություններ ենք հավաքել այդ թեմայի շուրջ։

Կատարել ենք շատ քերականական առաջադրանքներ։

Ուսումնասիրել ենք նկարիչ Միքելանջելոյի կյանքը։

Դեկտեմբերին- Գրել ենք շարադրանք ձմեռային արձակուրդների մասին։

Posted in Վերլուծություն

Չարլի Չապլինի նամակը դստերը(Վերլուծություն)

Չարլին այս պատմվածքով ուզում է ասել որ ինչ լինի,ինչի հասնենք չպետքե մոռանանք մյուսների մաասին,չէ որ նրանքել մեզ պես մարդիկ են։Նամակում նա իր դստրիկին բացատրում է այս ամենը։Եվ հանկարծ նա սկսում է իրեն մեղադրել նրանում որ հանկարծ աչքի դիմացից իր դստրիկի պատկերը չկորչի։Հիմա նա իր աղջկանից հեռու է, և ցանկանում է որ նա դառնա այնպիսին ինչպիսին Չարլին է երազել։Նա նամակում ասում էր որ նա իրեն գումար է ուղարկում,և երբ նա կծախսի որոշ մասը չմոռանա ախքատների մասին,(քանի որ դու այնպիսին ես, ինչպիսին նրանք են)և քեզ վեր չդասես։։ Իսկ հետո Չարլին անրադառնում է նրա անունին՝Ջերալդինա,դա ուներ երկար պատմություն,քանի որ այդ անունով հանդես էր եկել և ուրախեցրել մարդկանց։

Այլևս բան չունեմ ավելացնելու,ուղակի կասեմ որ նամակը շատ խորը իմաստ ուներ։Կցանկանաի որ շատերը սկսեին մտածել նաև իրենց կողքինների մասին,և շատ բան կփոխվեր։

Posted in Uncategorized

Հայոց լեզու-286-290

286. Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմի՛ր։

Այնքան շատ թափվեց սեղանին, որքան կար ճաշի կաթսայի մեջ։

Այնպես փորձեց անել, ինչպես ուսուցիչն էր իրեն սովորեցրել։

Այնտեղ կանգնեցին հանգստանալու, որտեղ կար սրճարան։

Երբ նրանք մտան շենք, հենց այդ ժամանակ սկսվեց ներկայացումը։

287. Տեքստն այնպե՛ս փոխադրիր, որ լուրն իմացվի երկու մարդու զրույցից։

 – Իմացել ե՞ս, որ Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարությունն ուտելի ծաղիկների մշակման հատուկ ծրագիր է մշակել։

288. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն՝ Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները՝ Արամն ու Արեգը։

Աճում էին Հակոբի խնձորենիները՝ որդիները՝ Արամն ու Արեգը։

Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները, Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին։

Երկաթուղու վարչության կառավարիչը՝ ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից Սառայի մորից հետո, աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից, Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից՝ Սառայի մորից հետո, աներս նորից ամուսնացել է։

290. Բ խմբի նախադասություններն Ա խմբի նախադասություններին ավելացրո՛ւ և կետադրի՛ր (մի մասը՝ ստորակետերով, մի մասը՝ փակագծերով)։

Արամը տանն սպասում էր (նրա հետ երեկ էի պայմանավորվել)։  

Ընկերը այլալված քայլում էր անկյունից անկյուն, վախից գլուխը կորցրել էր։

Տղայի այդ արարքի մասին պատմել էր նրա մայրը, ա՛յ քեզ զարմանալի պատմություն։

Մարինեն գեղեցիկ ու պայծառ աչքեր ուներ, նա զարմանալի պայծառ ժպիտ ուներ։

Վերջապես գործընկերս եկավ, և մենք միասին դուրս գնացինք (ես հենց նրան էլ սպասում էի)։

Աղջիկն անսպասելիորեն ժպտաց ու պարզեց ձեռքը (նրա անունը, պարզվեց, Մարինե է)։