Posted in Նախագծային աշխատանք

Կիսամյակի ամփոփում

Ես Մարիամ Մնացականյանն եմ, <<Մխիթար Սեբաստացու Կրթահամալիր>>մուտք գործեցի ճամբարեվ։Այն եղավ դեպի Արատես՝<<Ժայռ>>։Իսկ մինչ գնալը մենք ունեցանք եռօրյա պարապունքներ,սովորեցինք աշխատել բլոգների հետ,բացել բլոգ և այլն։Այդ ժամանակ մեզ հանձնարարեցին գրել ինքներս մեր մասին <<Իմ մասին>>,մեր առաջին տպավորությունների մասին <<Իմ առաջին տպավորությունը>>,և ինչպես նաև կատարեցինք թարգմանչություն <<Աստված տվել է>>։Իսկ երբ արդեն սկսվել էր դասերը մենք եկանք դպրոց և ունեցանք Հայով Լեզվի դաս և ունեցանք հանձնարարություն <<Մանկավարժություն>> թեմայով։Ահա և այսպես հետաքրքիր անցավ սեպտեմբեր ամիսը։

Հետո եկավ հոկտեմբեր ամիսը,ունեցանք հետաքրքիր դասաժամեր,հանձնարարվեցին տարբեր տնայիններ տարբեր լեզուներից,առարկաներից։Օրինակ առաջինը <<Վրացերեն>> առարկայից,հասարակագիտությունից <<Կրոն>> թեման,նաև <<Բարոյականության>>թեման։Պատմության դասերի ժամանակ անցանք

Ահա և եկավ նոյեմբերը,սա երեվի եղավ ամենահետաքրքիր ամիսը,լի ամեն ինչով։Այն սկսվեց ճանապարհորդությունով` դեպի <<Արատես>>,որտեղ նշեցինք և իմ 16 ամյակը,և թե՝Հարիսայի ծեսը։ Նոյեմբերի 16, 17, 18-ը սեբաստացիներով՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ և քոլեջի ուսանողներ, Արատեսում էին: Ինչու…գնացել էինք հարիսայի ծեսը Արատեսում անցկացնելու: Հրաշալի ճամփորդություն էր: Շաբաթ առավոտն անցկացրինք Ավագ դպրոցում, Հարիսայի ծեսին պատրաստվեցինք, ըմբոշխնեցինք համեղ ուտեստն ու գինին, իսկ ժամը 13:00-ին ճանապարհ ընկանք երկու մեծ միկրոավտոբուսներով, սիրելի կանգառներով: Ինչպես միշտ այցելեցինք Զորաց եկեղեցի: Թեև եկեղեցին այլևս գործող չէ, նրանում չեն լինում պատարագներ, բայց վստահ եմ, սեբաստացիների ամեն այց մի պատարագ է:

ՀԱՐԻՍԱՆ

Ահա և եկեղեցին որը ցավոք այլևս չի գործում։Չգործող եկեղեցիներ շատ կաին,դրանց մասին կհայտնեմ մի փոքր ուշ։

Հասնելուց հետո սկսեցինք տեղաորվել տներում։Երբ մենք հաջորդ օրը արթնացանք միասին գնացինք խոհանոց և պատրաստեցինք նախաճաշը։Հետո գնացինք շրջելու տարածքով ահա գեղեցիկ դրվագներ այդ պահերից։

Եկավ երեկոն և մենք հավագվեցինք տներից մեկում և նշեցինք իմ տարեդարձը։Անցավ շատ լավ և դա եղավ հիշարժան,ահա և նկարը։

Երրերդ օրը ես և իմ ընկերուհին գնացինք մի եկեղեցու մոտ որի մասին ոչինչ չգիտեինք։Բայց հետո իմացանք,չնայելով ոչնչի այն շատ գեղեցիկ էր։Դա Արատեսի Վանքն էր։

Կաին նաև դամբարաններ,արձանագրություններ։

Մեզ մոտ նույնիսկ հասցրել էր ջուրը սառչել։

Երբ արդեն մենք երկուսս վերադառնում էինք մեզ հանդիպեց մի շուն։

Այս ճանապարհի մոտ։

Հնարաոր է տեսնեք այդ շանը այս նկարում։

Իսկ այդ ամենից հետո մենք հավագվեցինք և եկանք ետ Երևան։

Իսկ հիմա ուղղակի գեղեցիկ նկարներ։

Այսքանը իմ նոյեմբեր ամսվա մասին։

Դեկտեմբերը նոր է սկսվել բայց արձակուրդները մոտենում է ինչպես նաև Ամանորը։

Դեռևս շատ բան չեմ հասցրել կատարել այս ամիս,բայց կան աշխատանքներ։Ահա և դրանք։

Ահա և վերջ իմ ամբողջ 1-ին կիսամյակի կատարած առաջադրանքներն այսքանն էին։

Շնորակալություն։

Մնացականյան Մարիամ։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment