Ամանորին մենք ընտանիքով պատրաստվում ենք երկու շաբաթ առաջ մինչ 31 գիշերը:Ամանորը ես սիրում եմ նրանով որ հանդիպում եմ իմ հին ընկերներին և բարեկամներին :Սիրում եմ այն պահը երբ պատրաստվում ենք դուրս գալ տանից և գնալ հյուր:Կարծում եմ` շատերն են անհամբերությամբ սպասում այդ տոնին, ես նույնպես սպասում եմ գալիք Նոր տարուն: Այս տոնն ինձ համար յուրահատուկ է, քանի որ ձեռք բերեցի նոր ընկերներ:Հարազատներս ամեն տարի շատ հետաքրքիր ու տարբեր անակնկալներ են մատուցում: Միշտ հիշարժան է լինում այդ օրն ինձ համար. բազմաթիվ նվերներ, շնորհավորանքներ: Նախկինում ես միշտ շատ մեծ ուրախությամբ եմ սպասել Ամանորին,իսկ հիմա ոչ այդքան:Ամանորը ես միշտ նշել եմ իմ հարազատների և ընտանիքիս հետ:Երբ հնչում էր ժամը 12-ը իմ հարազատները հեթով գալիս են և շնորհավորում:
Այս տարինել է մոտենում իր ավարտին,այն անցավ շատ հետաքրքիր և արկածային:Հուսամ մյուս տարին կլինի ավելի հետաքրքիր:Ես կցանկանամ Ամանորի գիշերը լինեմ իմ սիրելի մարդկանց հետ ,դեկտեմբերի 31-ին 23:59-ին,և հունվարի 1-ին 00:01-ին, և դա կլինի իդեալական ավարտ 2019-ին,և լավ սկիզբ 2020-ում։