Posted in հայոց լեզու

Հայոց լեզու 281-285

281. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։

ա) գրի՛ր՝ ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Իմ կարծիքով տեքստի ասելիքն այն է, որ մարդիկ կարող են, ի օգուտ իրենց շահերի, օգտվել որոշների միամտությունից կամ ուղղակի ինչ-որ իրավիճակում խոցելիությունից։ Այդ պատճառով միշտ չես կարող հավատալ մեկի կասկածելի խոսքին և պետք է ինքդ հետազոտես, նույնիսկ եթե նրա ասածը ճշմարիտ է թվում։

բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրի՛ր (չորս-հինգ գործող անձ թող լինի), 

Կարծում եմ, որ գողը այս դեպքում բավականին սրամիտ էր և լավ ստախոս, քանի որ նա պահակի կողմից բացահայտվելուց հանգիստ էր և կարողացավ բավարար ժամանակով շփոթեցնել նրան։ 

Իսկ պահակը միամիտ էր, որովհետև նա պետք է գողին տեսնելուն ավելի շատ կասկածեր և չհավատար այն խոսքերին, որոնք պարզ էր, որ ճիշտ չէին։ Եթե տանտերը մահացած լիներ պահակը պետք է այդ մասին արդեն իմացած լիներ։ Դրանից հետո նա պետք է ավելի զգույշ քայլեր ձեռնարկեր։

գ) գործողության վայրը նկարագրի՛ր (բակ, փողոց, պահակի տնակ), 

Գողը արդեն փախնում էր հարուստի տնից։ Այնտեղ պահակը նրան հանդիպեց։ 

դ) բացատրի՛ր՝ ինչպես են հասկանում այս նախադասությունը՝

ա) գողը,

Գողը խաբեց, որովհետև գիտեր աղմուկը կառաջանար երբ տեսնեին, որ իրենցից գողություն են արել։

բ) պահակը,

Գողը այն հուսով էր ասում, որ պահակը կմտածի ողբում են տանտիրոջ մահը։ Նա հավատեց գողին ու այդպես էլ մտածեց։

<<Հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիներն ինչպե՛ս են ողբում ու լալիս։>>

ե) տեքստը սցենարի վերածի՛ր,

զ) սցենարդ վերնագրի՛ր։

282. Ընդգծված բառակապակցությունները դարձրո՛ւ նախադասություններ։

Աշխարհի քաղաքական քարտեզն է թերթում մարդը և հաճախ զարմանում է։ Եթե իրադարձություններին ուշադիր չհետևի, բոլորովին անհայտ երկրներ կգտնի՝ իրենց սահմաններով ու քաղաքներով։ Մարդկային պատմության ընթացքում քանի՜ անգամ է փոխվել աշխարհի քարտեզը։ Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում՝ գուցե և ավելի ուշ են հանդես գալու։

283. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։

Ա․ Պեկինում գտնվում է երկնքի տաճարը, որը չինական ամենահին տաճարներից մեկն է։ Այն չունի առաստաղ, բաց է։ Ներսում կա քարե հարթակ։ Եթե մարդը կանգնում է առաջին սալի վրա, նրա կանչը մեկ արձագանք է ունենում։ Եթե երկրորդի վրա է կանգնում երկու արձագանք է լինում և այդպես շարունակ։ Կենտրոնում կա սկավառակ, որի վրա կանգնելով՝ մարդու կանչը լինում է իր ձայնից մի քանի անգամ ավելի բարձր։ Մեծ հեռավորության վրա կանգնած մարդիկ կարող են իրար լսել նույնիսկ շշուկով խոսելիս։

Բ․ Իրաքի իշխանությունը խոստացել է երկու միլիոն դոլար պարգևել այն մարդուն, ով կարողանա բացահայտել Շամիրամի կախովի այգիների գաղտնիքը։ Այնտեղ ուզում են վերակառուցել Հին աշխարհի ամենազարմանալի քաղաքներից մեկը՝ Բաբելոնը։ Ճիշտ կրկնելու համար պետք է վերականգնվեն նաև կախովի այգիները, սակայն ոչ ոք չի կարողանում լուծել բույսերի ջրելու խնդիրը։ Անհայտ է, թե երեք հազար տարի առաջ ինչպես են ոռոգել բույսերը առանց ժամանակակից տեխնիկա կիրառելու։

284. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել։

ա) այգեբաց – խաղողի վազերը հողից ազատելը

այգաբաց – լուսաբաց

բ) հայելի – հատուկ ապակի անդրադարձնող մակերևույթով

հայացք – աչքերը մի բանի վրա ուղղելը, նայելը

ծովահայաց – դեպի ծովը նայող

գ) ակնթարթ – աչքի կոպերը թարթելը

ակնդետ – աչքերը մի կողմ դարձրած դիտելով

ակնոց – աչքերին դրվող զույգ ապակիներ՝ տեսությունն ուժեղացնելու կամ աչքերը  պաշտպանելու 

դ) քինախնդիր – վրեժը հանելու ձգտող

վրեժխնդիր – վրեխ լուծելու

մանրախնդիր – մանրուքների հետևից ընկնող

խորազնին – խորապես զննող

285. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի՝ ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել։

Ոչ մեկ չկարողացավ հավատալ երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների ու ծառերի քարացած մնացորդները հայտնաբերվեցին։ Վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակեց մոտ հիսուն տարի անց։ 

Եզակի է հնէաբանական վերջին գտածոն Անտարկտիդայում։ Հայտնաբերվել է մի կմախք, որին գիտնականները երբեք չէին տեսել։ Այն երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը նման է ջայլամին, բայց ունի ձիու գլխից մեծ գլուխ ու արծվի հզոր կտուց։ Այն քառասունվեց միլիոն տարեկան է։

Posted in Հասարակագիտություն

Աշախատանքի իրավունք

Նախ պետք է տարբերել աշխատավորական շարժման ձեւավորմանը նպաստող իրավիճակն այն իրավիճակներից, որոնցում վտանգված է ինքնին աշխատանքի իրավունքի իրացումը: Հարկավոր է տարբերել իրավիճակը, որի արդյունքում ձեւավորվում են աշխատանքային պայմանների բարելավմանը, աշխատավարձի չափին, աշխատողների այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումներ, այն իրավիճակից, երբ կա անհրաժեշտություն պաշտպանելու աշխատանքի իրավունքը, երբ քաղաքացիների զգալի մասը աշխատանք ունենալու խնդիր ունի:
Տարբեր երկրների փորձի համեմատությունից ակնհայտ է դառնում, որ այն հասարակություններում, որտեղ կառուցվածքային մակարդակում լուծված չէ զբաղվածության խնդիրը եւ գործազրկության տոկոսը բավականին բարձր է բնական (թույլատրելի, ընդունելի) մակարդակից, աշխատանքային շարժումների առաջացման հավանականությունը ցածր է: Որքան էլ դա առաջին հայացքից ակնհայտ է, սակայն հարկավոր է այն պնդումն անել, որ աշխատանքային շարժման ձեւավորման համար անհրաժեշտ է իրական եւ ոչ թե պոտենցիալ աշխատողների առկայություն: Մեծ թվով գործազուրկների առկայությունը գործատուների գործողություններին ազատություն տվող այն ռեսուրսն է, որը կաշկանդում է աշխատողներին՝ իրենց իրավունքները պաշտպանելիս: Ըստ հետազոտության մասնակիցների, տարբեր խնդիրների շուրջ քննարկումներում գործատուները հաճախ են հղում կատարում մեծ թվով գործազուրկների առկայությանը, ինչի ենթատեքստը բավականին պարզ է. «այս աշխատանքի կատարման համար կգտնվեն մեծ թվով ցանկացողներ, անփոխարինելի մարդիկ չկան»: Փորձագետներից մեկի պատկերավոր բնորոշման համաձայն. «Գործից հանում են «կշտացածներին» եւ բերում են «բոբիկներին»: Եվ գիտեն, որ չեն բողոքի: Ամենամեծ կախվածության պատճառը աշխատատեղերի պակասն է»:

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների,գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։

Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։