Քուրդիստան (քրդ.՝ Կաղապար:IPA-all; «Քրդերի հայրենիք» կամ «Քրդերի երկիր», հնագույն ժամանակներում տարածքը անվանվել է՝ Կորդուք կամ Մեծ Քուրդիստան), Քուրդիստան, ընդհանրական աշխարհամշակութային եզր, որով նկարագրվում են ժամանակակից այն տարածքները, որտեղ պատմականորեն տարածություն և հետագա զարգացում են ապրել քրդական մշակույթը, լեզուն և ազգային ինքնությունը և որտեղ այժմ բնակվում և բնակչության մեծամասնություն է կազմում քուրդ ժողովուրդը: Մոտավորապես ժամանակակից Քուրդիստանն ընդգրկում է հյուսիսարևմտյան Զագրոսը և Արևելյան Տավրոս լեռնաշղթան: Մոտավորապես ժամանակակից Քուրդիստանն ընդգրկում է հյուսիսարևմտյան Զագրոսը և Արևելյան Տավրոս լեռնաշղթան:
Եզրի ժամանակակից կիրառումը վերաբերվում է հետևյալ տարածաշրջաններին. հարավարևելյան Թուրքիա (Հյուսիսային Քուրդիստան), հյուսիսային Սիրիա (Արևմտյան Քուրդիստան կամ Ռոջավա), հյուսիսային Իրաք (Հարավային Քուրդիստան) և հյուսիսարևմտյան Իրան (Արևելյան Քուրդիստան): Քրդական որոշ ազգայնական կազմակերպություններ ձգտում են ստեղծել անկախ ազգային պետություն, որը կընդգրկի բոլոր այդ տարածաշրջաններն իր քրդաբնակ մեծամասնությամբ, սակայն կան նաև քրդական այնպիսի կազմակերպություններ, որոնք ավելի շատ ձգտում են ունենալ ուղղակի լայն ինքնավարություն արդեն գոյություն ունեցող պետական սահամանների շրջանակներում:
Իրաքյան Քուրդիստանն առաջինն է ինքնավարության կարգավիճակի հասել՝ 1970 թվականին Իրաքի կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, իսկ 2005 թվականին դրա կարգավիճակը վերահաստատվել է որպես ինքնավար միավորում՝ Իրաքի դաշնային հանրապետության կազմում: Իրանում կա նաև Քուրդիստան անվանմամբ տարածաշրջան, սակայն այն չունի ինքնավարության որևէ կարգավիճակ: Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցած քրդերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հյուսիսային Սիրիայի զգալի հատվածը, քանի որ Բաշար Ալ-Ասադին ենթարկվող կառավարական ուժերը ստիպված պատերազմել են Իսլամական պետության դեմ այլ տարածքներում: Հիմնադրելով սեփական կառավարությունը, դրանք ձգտում են պատերազմից հետո ինքնավարություն ունենալ դաշնային Սիրիայի կազմում:

